«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչու ապշած ես, Լուլո՛ւ․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՔՊ-ական պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ նույն ինքը Լուլուն, սրտնեղած գրառում է կատարել սոցցանցում, որ ՌԴ-ում իր մուտքն արգելված է, ինչ պատճառով, ըստ նրա, հայտնի չէ։ «Նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով…», - գրել է նա ու նշել, թե՝ «տարօրինակ եւ մտահոգիչ» իրավիճակ է։ Բայց, չգիտես ինչու, Բադալյանի համար բոլորովին տարօրինակ չէր, երբ արգելում էին ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան, այն ժամանակ նրա անգամ ծպտունը չլսվեց։ «Մազալու բան է, հայերի բարեկամ Զատուլինը չի կարողանում Հայաստան գալ, հայերի թշնամի Լուսինեն Հայաստանից չի կարողանում դուրս գալ, լրիվ տակնուվրա է եղել իրականությունը», - Լուլույի գրառմանն ի պատասխան՝ հեգնել է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։ Ինչեւէ, ապշած պատգամավորին հիշեցնենք ՌԴ-ի հասցեին իր իսկ հայտարարությունները։ Նա ռուսական հեռուստաալիքների բովանդակությունն անվանել էր հակահայկական եւ սպառնալիք ՀՀ անվտանգությանը, իսկ ՌԴ-ի հայտարարություններում շանտաժի տարրեր էր տեսել։ Ավելին՝ վստահեցրել էր, որ գազի գնի հնարավոր բարձրացումից Հայաստանի քաղաքացիները շատ չեն տուժի։ Հիմա, երբ Լուլուին արգելել են մուտք գործել ՌԴ, պարզվում է՝ մտահոգվելու առիթ, այնուամենայնիվ, կա…

Իսկ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ տարածքային պահանջներին, ընդգծել է, որ երկու երկրները պետք է հրաժարվեն դրանցից։ «Հայաստանն ու Ադրբեջանը իրար ոչ մի պահանջ չպետք է ներկայացնեն եւ հանգիստ թողնեն իրար բոլոր հարցերով, ներառյալ՝ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջեւան կամ Արեւմտյան Ադրբեջան տրամաբանությամբ», - ասել է նա։ Եվ առաջիններից մեկը, որը ոգեւորված կիսվել է այս հայտարարությամբ եւ գրել, որ սա է իրենց առաջարկը խաղաղության ամրապնդմանը միտված, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ է՝ նույն ինքը սոցցանցում հայտնի Նավակ Ճոճողը, որն ընդամենը մեկ տարի առաջ, որպես «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության նախագահ, հայտարարում էր, թե լիարժեք լծվելու է միության աշխատանքները կազմակերպելուն։ Ինչպես ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նշում է այս միության համահիմնադիրներից «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը․«Իրականում այդ միությունը չգործեց։ Շատ արագ, ինչպես ստեղծվեց, այդպես էլ «սատկեց»։ Ահա այսպիսի սկզբունքայնություն․ Վիլենը երեկ՝ «Գարդման-Շիրվան-Նախիջեւանի» պաշտպանն էր, այսօր՝ այդ անվան հիշատակումից հրաժարվելու քաղաքականության ջատագովը։

Ուշագրավ զարգացումներ է տեղի ունենում «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ դեմ հարուցված քրգործով։ Ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ նա մեղադրվում է իր գրառումներով անձանց ստորացնելու մեջ։ «Քննիչի եւ դատախազի կազմած փաստաթղթերից հետեւում է, որ այդ «անձինք» Նիկոլ Փաշինյանն է: Ինձ՝ որպես Արթուրի պաշտպանի, մի հարց է տանջում` ինչպես են որոշել դատախազները եւ քննիչները, որ հենց Արթուրի գրառումն է ստորացուցիչ, այլ ոչ թե ժամանակին Առուշ Առուշանյանի (Գորիսի քաղաքապետ, - հեղինակ) խոսքերը, ում հետ հիմա Նիկոլը հանգիստ աշխատում է, ոչ էլ Իլհամ Ալիեւի խոսքերը, ում հիմա Նիկոլը պաշտում է: Քր․վարույթի նյութերում Նիկոլի հարցաքննությունը չկա, նա, ամեն դեպքում, ցուցմունքի տեսքով չի ասել, որ իրեն ստորացված է զգում Արթուրի գրառումներից…», - մանրամասնել է Աթանեսյանը։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին