«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման. հարցը պետք է լուծում ստանա. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

«Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։ Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է»,- նշել է 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատից որդու նկարը հեռացնելուն։

 

«Ես՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, սեպտեմբերի 26-ին հրապարակային գրառում արեցի՝ Հաղթանակ զբոսայգու պատից որդուս հերոսական ու խորհրդանշական նկարը ջնջելու անընդունելի փաստի առթիվ։ Հաջորդեցին բազմաթիվ հարցազրույցներ, բարձրաձայնվեցին հարցեր, հնչեցին մտահոգություններ։

Բայց դրանից հետո՞… Լռությո՛ւն։

Ես որևէ տեղեկություն չունեմ՝ քաղաքապետարանում քննարկում եղե՞լ է, ո՞ւմ մասնակցությամբ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ որոշումներ են կայացվել, թե՞ ընդհանրապես ոչինչ չի արվել։

 

Այսօր ես գիտեմ ճիշտ այնքան, որքան գիտեք դուք։

 

Մի՞թե այս երկրի համար իր կյանքը զոհաբերած հերոսի անունը, դեմքն ու հիշատակը պետք է մնան անպատասխան հարցերի ու լռության մեջ։

 

Ես ոչ արտոնություն եմ խնդրում, ոչ էլ անձնական բարեհաճություն։ Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ։

 

Հերոսների հիշատակը ջնջելով չէ, որ պատմություն է կերտվում։ Իսկ լռությամբ՝ հարցերը չեն փակվում։

 

Հ.Գ. Եվ այսուհետ թող ոչ ոք ինձնից չակնկալի բարեհամբույր վերաբերմունք կամ հանդուրժողականություն այս հարցում։ Երբ խոսքը որդուս՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի պատվի, սխրանքի և հիշատակի մասին է, լռելու, զիջելու կամ անվերջ համբերելու ակնկալիք թող ոչ ոք չունենա։ Իմ համբերությունն անսահման չէ, իսկ որդուս հիշատակի հարցում զիջումներ չեն լինելու։

 

Հանրային պահանջը կա՛ և կմնա այնքան ժամանակ, մինչև այս հարցը ստանա իր արժանի լուծումը։

 

Եվ թող ոչ ոք չսխալվի՝ կարծելով, թե հանրությունը, հարգելով իմ խոսքը, համբերատար սպասում է կամ պատրաստ է անվերջ սպասել։

 

Համբերությունը լռություն չէ, հարգանքը՝ հրաժարում չէ, իսկ ժամանակի ձգձգումը՝ խնդրի լուծում չէ։

 

Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։

 

Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է։

 

Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման։ Հարցը պետք է լուծում ստանա։ Եվ հանրային պահանջը շարունակելու է հնչել այնքան ժամանակ, մինչև դա իրականություն դառնա»։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը