«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արցախյան 1-ին պատերազմից մինչեւ 44-օրյա պատերազմ զենք ստացել ենք ռուսական 102-րդ ռազմաբազայից․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Ներքաղաքական

1991-1992թթ. ՀՀ ներքին գործերի փոխնախարարի, զուգահեռաբար՝ ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի, ապա 1992-1994թթ. ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալի, այնուհետեւ 1994-1999թթ. ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալի, ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի, իսկ 1999-2000թթ. ՀՀ պաշտպանության նախարարի, 2020թ. օգոստոսի 19-ից ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի, 2020թ. նոյեմբերի 20-ից մինչեւ 2021թ. հուլիսի 20-ը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցրած գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ վստահեցնում է՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի շնորհիվ ենք մենք 1990-94 թթ. արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարել։ Այս մասին նա հայտարարել է «Բուն TV-ի»՝ «Օրնիբուն» հաղորդման ժամանակ։

«Շատ փակագծեր կան, բնական է, չեմ բացի, բայց մատչելի կներկայացնեմ։ Մինչեւ բազայի պայմանագիրը՝ մենք 1992 թվին ստորագրեցինք ռուսական զորքի կարգավիճակի մասին փաստաթուղթ ու միանգամից սկսեցինք աշխատանք իրականացնել՝ այն ռազմական բազայի վերածելու համար։ Եվ շնորհիվ այդ բազայի՝ մենք զենքեր ենք ստացել։ Մենք պարտվում էինք Ղարաբաղում մի պատճառով՝ մենք կռվում էինք մեր ինտելեկտով, գիտելիքով, բայց սպառազինություն չի եղել։ Իսկ Ադրբեջանն այն ժամանակ նույնպես, ինչպես հիմա ունեցել է առավելություն՝ ավիացիայում 60 անգամ, տանկերի թվով՝ 3-4 անգամ, հրետանին՝ 5 անգամ, զենք-զինամթերք՝ 25 անգամ», - ընդգծել է Հարությունյանը եւ ուշագրավ բացահայտում արել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենք-զինամթերք կրկին ռուսական ռազմաբազան է տվել․ «Թող ասեն դրա մասին՝ զենքը մենք ստացել ենք ռուսական բազայից»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան