ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ԱԱ. ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆՆ ՈՒ ՄԱՐՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ՍպորտԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ և ՄԱՐՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նվաճել են արծաթե մեդալներ։
72 կգ քաշային կարգում Տերտերյանը եզրափակիչ գոտեմարտում լարված պայքարում 3։4 հաշվով զիջեց ղազախ մրցակցին ու Աշխարհի փոխչեմպիոն դարձավ։ Մինչ եզրափակիչը հայ ըմբիշը 3։2 հաշվով հաղթել էր Կոլումբիայի ներկայացուցչին։ 82 կգ քաշային կարգում Աշխարհի փոխչեմպիոն է դարձել նաև Մարտիկ Պետրոսյանը։ Եզրափակչում հայ ըմբիշը 1։2 հաշվով զիջել է իրանցի մրցակցին, կիսաեզրափակչում 3։1 հաշվով հաղթել շվեդ մրցակցին, իսկ Սամվել Տերտերյանը 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

