«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նոր իրավիճակում Նիկոլին մնում է օր առաջ Մոսկվա մեկնելը

Վերլուծություն

­Ռուս­–ա­մե­րիկ­յան «դի­զե­լա­յին գոր­ծար­քը» մի շարք ա­ռանց­քա­յին հար­ցեր  է բե­րել օ­րա­կարգ: Այդ թվում` որ­քա­նո՞վ այդ գոր­ծարքն ընդ­հան­րա­կան եւ հա­րա­տեւ կլի­նի, թե՞ սա ըն­դա­մե­նը ժա­մա­նա­կա­վոր է­պի­զոդ է, ո­րի մա­սին կմո­ռաց­վի ԱՄՆ­–ում Կոնգ­րե­սի ընտ­րութ­յու­ննե­րից շատ չան­ցած: Կամ, ե­թե ըն­դու­նենք, որ ա­ռա­ջին տար­բե­րակն է, ին­չի մա­սին, ի դեպ, ո­րո­շա­կի ազ­դակ­ներ կան, ա­պա այդ գոր­ծար­քը որ­քա­նո՞վ ընդ­հան­րա­կան կդառ­նա, ի՞նչ նոր ո­լորտ­ներ եւ տա­րա­ծաշր­ջան­ներ կա­րող է ընդգր­կել:

ՌԴ–Ն ԵՎ ԻՐԱՆՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԸ

Թ­վարկ­ված հար­ցադ­րում­նե­րը, ի­հար­կե, շատ կա­րե­ւոր են նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար: Խո­շոր հաշ­վով, մեր տա­րա­ծաշր­ջա­նում եւ հենց Հա­յաս­տա­նում կա ռուս­–ա­մե­րիկ­յան սուր պայ­քար: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նենք միայն «Թ­րամ­փի ու­ղին», ո­րը ոչ այլ ինչ է, քան ռուս­նե­րից ի­րենց ա­վան­դա­կան ազ­դե­ցութ­յան ուղ­ղութ­յուն­նե­րը խլե­լու փորձ: Ըստ այդմ, թե ռուս­–ա­մե­րիկ­յան ներ­կա պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երը, ե­թե դրանք դառ­նան ընդ­հան­րա­կան, կազ­դե՞ն մեր տա­րա­ծաշր­ջա­նում այդ եր­կու գե­րու­ժե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վրա, դառ­նում է ճա­կա­տագ­րա­կան հար­ցադ­րում:

Ի­հար­կե, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով այն, ինչ գո­նե տե­սա­նե­լիո­րեն ԱՄՆ–ն փոր­ձում է ի­րա­կա­նաց­նել հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում, Մոսկ­վա­յին, ա­սենք նաեւ Թեհ­րա­նին գո­նե տե­սա­կա­նո­րեն պետք է որ լրջո­րեն մտա­հո­գեր: Ա­մե­րի­կա­ցի­նե­րին, հաս­կա­նա­լի է, հե­տաքրք­րողն այս­տեղ կա­րող է եր­կու նյո­ւանս լի­նել: Նախ, Հա­յաս­տան–Ադր­բե­ջա­նում վե­րահս­կո­ղութ­յուն ու­նե­նա­լով, բա­ռա­ցիո­րեն «կախ­վել» Ի­րա­նի գլխին: Երկ­րոր­դը, հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը, սկսած ԽՍՀՄ­–ի փլու­զու­մից, առն­վազն գլո­բա­լիս­տա­կան թեւի հա­մար հեն­ման կետ է Կենտ­րո­նա­կան Ա­սիա դուրս գա­լու հա­մար: Դ­րա­նով բա­ցի Ռու­սաս­տա­նի հա­մար հա­րա­վա­յին ուղ­ղութ­յու­նը փա­կե­լուց, նաեւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի ռե­սուրս­նե­րը կկա­րո­ղա­նան ուղ­ղել դե­պի Ա­րեւ­մուտք:

­Հաս­նում ենք այն մտքին, թե ի­րա­կա­նում Թ­րամ­փը, այս­պես ա­սենք, ա­մեն ին­չի, այդ թվում` Մոսկ­վա­յի հետ շատ սուր բա­խում­նե­րի պատ­րա՞ստ է հա­նուն իր ան­վամբ մի­ջանց­քը կյան­քի կո­չե­լու: Թե՞ նրա աչ­քին «Թ­րամ­փի մի­ջանց­քը» միայն սո­վո­րա­կան խա­ղաթղ­թի դեր ու­նի ռուս­նե­րի հետ «մեծ բա­զար­նե­րի» հա­մար: Ընդ ո­րում, այս­տեղ պետք է եւս մեկ նյո­ւանս հաշ­վի առ­նել: Խո­շոր հաշ­վով, ինչ­պես «Թ­րամ­փի մի­ջանց­քը», այն­պես էլ, ե­թե ան­գամ ողջ հայ­–ադր­բե­ջա­նա­կան կո­մու­նի­կա­ցիոն հա­մա­կար­գե­րը դրվեն Վա­շինգ­տո­նի տրա­մադ­րութ­յան տակ, մեկ է, Կենտ­րո­նա­կան Ա­սիա դուրս գա­լու բա­վա­րար մի­ջոց չեն տա­լիս: Կա Կաս­պից ծո­վը հաղ­թա­հա­րե­լու խնդի­րը:

Եվ ա­հա, այս պարզ ճշմար­տութ­յուն­նե­րից հե­տո գանք ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րին. «Թ­րամ­փի ու­ղին» Թ­րամ­փի հա­մար բա­վա­րա՞ր է Կենտ­րո­նա­կան Ա­սիա դուրս գա­լու հա­մար, ե­թե նա այս ուղ­ղութ­յամբ ու­նի Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ սուր հա­կա­մար­տութ­յուն: Ու այս­տեղ, ի­հար­կե, կա­րե­ւոր ի­մաստ է ստա­նում տե­ղե­կատ­վութ­յու­նը, ո­րը հայտ­նի դար­ձավ նա­խօ­րեին: Այս­պես, ըստ ի­րա­նա­կան միան­գա­մայն ար­ժա­նա­հա­վատ աղբ­յու­րի, Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը Կաս­պից ծո­վում բեռ­նա­տար նա­վե­րի թի­վը 127-ից մե­ծաց­րել են մինչեւ 211՝ Թեհ­րա­նին օգ­նե­լու հա­մար վե­րաց­նել ԱՄՆ ռազ­մա­ծո­վա­յին շրջա­փա­կու­մը։ Աղբ­յու­րը նաեւ հայտ­նում է, որ ներ­կա­յումս Ի­րա­նի բո­լոր ներ­մու­ծում­նե­րի ա­վե­լի քան 30%-ը անց­նում է Կաս­պից ծո­վի հյու­սի­սա­յին ա­փի նա­վա­հան­գիստ­նե­րով, իսկ Թեհ­րանն ակ­տի­վո­րեն մե­ծաց­նու­մ է այդ լո­գիս­տիկ հա­մա­կար­գը: Զու­գա­հե­ռա­բար թե­մա­յին անդ­րա­դար­ձավ նաեւ Bloomberg-ը` պնդե­լով, որ բա­ցի սո­վո­րա­կան բեռ­նե­րից, Կաս­պից ծո­վով Ռու­սաս­տա­նը ռազ­մա­կան բեռ­ներ, այդ թվում` հրթիռ­ներ եւ նո­րա­գույն ա­նօ­դա­չու­ներ է մա­տա­կա­րա­րում Ի­րա­նին: Ու ե­թե սրան ա­վե­լաց­նում ենք նաեւ այն փաս­տը, որ Ի­րա­նը ցան­կա­նում է նոր` «ԱՊՀ+1» ձե­ւա­չա­փով եւս հա­մա­գոր­ծակ­ցել Ռու­սաս­տա­նի եւ Հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մյուս երկր­նե­րի հետ (իսկ այդ ձե­ւա­չա­փը են­թադ­րում է սահ­մա­նա­յին հա­մե­մա­տա­բար հեշ­տաց­ված ան­ցու­նա­կութ­յուն եւ այլ թե­թե­ւաց­ված ռե­ժիմ­ներ), նաեւ Կաս­պից ծո­վով ռազ­մաա­ռեւտ­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բազ­մա­պատ­կե­լու մա­սին հի­շա­տակ­ված լու­րերն են ստա­նում էլ ա­վե­լի բարձր ար­ժա­նա­հա­վա­տութ­յուն:

«ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻՆ» ԴԱՌՆՈՒՄ Է ԷԼ ԱՎԵԼԻ ՄՇՈՒՇՈՏ

Թ­վարկ­վա­ծը մեկ բան է նշա­նա­կում. ե­թե մինչ այս էլ Կաս­պից ծո­վով բեռ­նա­շար­ժը Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հա­մար ու­ներ ա­ռանձ­նա­հա­տուկ կա­րե­ւո­րութ­յու­ն, ա­պա հի­մա, երբ դրված է ծա­վալ­նե­րի կտրուկ ա­վե­լաց­ման հար­ցը, ա­պա այս ուղ­ղութ­յու­նը եր­կու երկր­նե­րի հա­մար ստա­նում է ռազ­մա­վա­րա­կան, կա­րե­լի է ա­սել` կեն­սա­կան ի­մաստ, եւ դա հաս­տատ ա­ռանց շատ լուրջ պայ­քա­րի ոչ մե­կին չեն զի­ջե­լու: Կարճ ա­սած, ե­թե Կաս­պից ծո­վը Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հա­մար ստա­նում է «պաշտ­պա­նութ­յան վեր­ջին բնագ­ծի» ի­մաստ, նշա­նա­կում է, որ եր­կու երկր­նե­րի հա­մա­ր ա­ռաջ­նա­յին է դառ­նում այդ ուղ­ղութ­յու­նը ոչ միայն քա­ղա­քա­կան, այլ նաեւ` ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով պահ­պա­նե­լը, ան­կախ այն բա­նից, թե մերձ­կասպ­յան մյուս երկր­նե­րը կամ ար­տա­քին ու­ժերն այս հար­ցում ինչ մո­տե­ցում­ներ կամ ա­խոր­ժակ­ներ ու­նեն:

Այս­պի­սով, վե­րա­դառ­նա­լով «Թ­րամ­փի ու­ղու» մա­սին խնդրին, կա­րող ենք նկա­տել, որ ե­թե ա­ռանց այդ էլ մինչ այս հար­ցեր կա­յին, որ այն կա­րող է դառ­նալ դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա տա­նող խո­շոր մի­ջանց­քի բա­ղադ­րիչ, ա­պա ներ­կա պա­հին այդ հար­ցե­րը բազ­մա­պատկ­վում են: Ա­վե­լի կոնկ­րետ, նման մի­ջանցք ու­նե­նալ ցան­կա­ցող­նե­րը նախ պետք է կա­րո­ղա­նան Կաս­պից ծո­վի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յու­նը խլել Ռու­սաս­տա­նից եւ Թեհ­րա­նից, այդ թվում` անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով:

Ու­րեմն, կա­րո՞ղ է Թ­րամ­փը գնալ նման ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րի, նաեւ հաշ­վի առ­նե­լով մի կող­մից իր ներ­կա­յիս բարդ վի­ճա­կը, այդ թվում` Ի­րա­նի հետ կապ­ված: Եվ մյուս կող­մից փաս­տը, որ լա­վից–­վա­տից կա­րո­ղա­նում է Մոսկ­վա­յի հետ ­նոր ո­րա­կի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­ռուց­ման ի­րեն միան­գա­մայն շա­հա­վետ տար­բե­րակ­ներ գտնել, ինչ­պի­սին է նույն «դի­զե­լա­յին գոր­ծար­քը»: Ու ամ­բողջ տրա­մա­բա­նութ­յու­նը հու­շում է, որ ե­թե ան­գամ Վա­շինգ­տո­նը դեռ կփոր­ձի մաս­նա­վո­րա­պես «Թ­րամ­փի ու­ղու» հար­ցով Մոսկ­վա­յի հետ ո­րո­շա­կի ինտ­րի­գա­յին վի­ճակ պա­հել, սա­կայն այն­պի­սի քայ­լե­րի, ինչ­պի­սիք են այդ ու­ղին միջ­տա­րա­ծաշր­ջա­նա­յին` Կաս­պից ծո­վը հա­տող մի­ջանցք դարձ­նե­լը, նա գո­նե ի­րե­րի ներ­կա դրութ­յան պա­րա­գա­յում հա­զիվ թե գնա: Իսկ ա­ռանց Կաս­պից ծո­վի «Թ­րամ­փի ու­ղին» ԱՄՆ­–ի հա­մար դառ­նում է ոչ մի տեղ չտա­նող ճա­նա­պարհ, ո­րից ոչ միայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, այլ ան­գամ ո­րե­ւէ լուրջ ֆի­նան­սա­կան շահ ստա­նալ չի կա­րող: Բ­րի­տա­նիան էլ, մի­գու­ցե դեռ «հին ա­վան­դույթ­նե­րից ել­նե­լով», դեռ կցան­կա­նա Կենտ­րո­նա­կան Ա­սիա ներ­թա­փան­ցե­լու ծրագ­րե­րը պա­հել, այդ թվում` թյուր­քա­կան գոր­ծո­նի մի­ջո­ցով, սա­կայն ռեալ ռազ­մա­կան պո­տենց­իալ այդ հար­ցում չու­նի:

ԻՆՉ Է ՄՆՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ                       

Այս նո­րաց­ված ի­րա­վի­ճա­կում, թե­րեւս, կա նաեւ այն էա­կան հար­ցը, թե ի՞նչ է պատ­րաստ­վում ա­նել Նի­կո­լը: Ն­րա ողջ «դե­պի Եվ­րո­պա» կուր­սը հիմն­ված է այս հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րի վրա: Նախ, կա­րո­ղա­նալ մի կերպ Ա­լիե­ւի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել եւ ու­նե­նալ Թուր­քիա­յի հետ բաց սահ­ման: Երկ­րոր­դը, ստա­նալ «Թ­րամ­փի ու­ղին»: Վեր­ջա­պես, այս ա­մե­նի եւ ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վատ­թա­րաց­ման տակ դնել այն միտ­քը,թե ու­նենք Ա­րե­ւելք–Ա­րեւ­մուտք բաց սահ­ման­ներ եւ դրա հաշ­վին մեծ փո­ղեր ենք ստա­նում:

Ե­րեկ նա հրա­պա­րա­կեց տե­սան­յութ` գրե­լով. «Ս­տո­րագ­րել եւ վա­վե­րաց­նել Խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը»: Այ­սինքն, որ պետք է ա­ռա­ջի­կա­յում կենտ­րո­նա­նալ Ադր­բե­ջա­նի հետ նա­խաս­տո­րագր­ված «Խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» ստո­րագ­րե­լու եւ վա­վե­րաց­նե­լու գոր­ծի վրա: «Եվ երբ դա տե­ղի ու­նե­նա, կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ դրել ենք Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նութ­յան հա­րատ­եւութ­յան անկ­յու­նա­քա­րը»,- ման­րա­մաս­նում է Փա­շին­յա­նը: Ու այս­տե­ղից շատ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս` իսկ մի՞­թե մինչ այս, այս­պես ա­սած, այդ­քան էլ կենտ­րո­նա­ցած չէր «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագ­րե­լու եւ վա­վե­րաց­նե­լու» վրա: Ա­մեն դեպ­քում, այս պատ­մութ­յունն ար­դեն զա­վեշ­տի է նման­վում. ար­դեն ո­րե­րորդ տա­րին է, որ Նի­կոլն ա­ռա­վո­տից գի­շեր «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մա­սին է խո­սում, եւ պարզ­վում է, որ հի­մա նոր է միայն պատ­րաստ­վում ողջ ու­ժով լծվել այն «ստո­րագ­րե­լու եւ վա­վե­րաց­նե­լու» վրա:

Այն դեպ­քում, որ Ա­լիե­ւը ոչ միայն մեկ քայլ ան­գամ իր հայտ­նի նա­խա­պայ­ման­նե­րից հետ չի քաշ­վել, էլ չա­սած, օ­րերս հեր­թա­կան սպառ­նա­լի­քը հղեց, թե. «Հենց ներ­կա­յիս հայ­կա­կան իշ­խա­նութ­յուն­ներն են մեր դեմ տա­րած­քա­յին պա­հանջ­ներ ա­ռաջ քա­շել, վի­րա­վո­րել ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը ան­տե­ղի եւ­ ոչ քա­ղա­քա­կիրթ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով։ Կարճ ա­սած՝ մենք եր­բեք չպետք է մո­ռա­նանք այդ մա­սին»: Ն­ման ի­րա­վի­ճա­կում տես­նես ինչ­պե՞ս է պատ­րաստ­վում Նի­կոլն ազ­դել Ա­լիե­ւի վրա, Ե­րե­ւա­նում եվ­րո­պա­կան տա­փակ բնա­պահ­պա­նա­կան գա­գա­թա­ժո­ղով­նե­րո՞վ. սա ար­դեն զա­վեշ­տի է հաս­նում: Թե՞ ցան­կա­նում է վեր­ջա­պես Ա­լիե­ւի պա­հան­ջած Սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն կազ­մա­կեր­պել` ու­նե­նա­լով էա­պես ա­վե­լի փոքր հնա­րա­վո­րութ­յուն­ներ, քան նա­խորդ խորհր­դա­րա­նում: Իսկ հույ­սը, որ կկա­րո­ղա­նա «Թ­րամ­փի ու­ղու» մի­ջո­ցով Վա­շինգ­տո­նի ճնշումն ուղ­ղել Բաք­վի դեմ եւ ա­ռանց «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» բաց սահ­ման­ներ ստա­նալ, նոր ի­րա­վի­ճա­կում միայն ա­վե­լի է նվա­զում:

­Թե­րեւս, Փա­շին­յանն այս ա­մե­նը բո­լո­րից էլ լավ է հաս­կա­նում: Այդ թվում, այն հե­ռան­կար­նե­րի մա­սին, ո­րը նման ի­րո­ղութ­յուն­նե­րի պայ­ման­նե­րում կու­նե­նա ռուս­նե­րի հետ գնա­լով միայն սրվող հա­րա­բե­րութ­յու­ննե­րի պա­րա­գա­յում: Ընդ ո­րում, ինչ­պես «չար լե­զու­նե­րը» շշնջում են, վեր­ջերս կա­յա­ցած ԱՊՀ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վում փոր­ձել է ո­րո­շա­կի մե­սիջ­ներ փո­խան­ցել Մոսկ­վա­յին, սա­կայն այդ­պես էլ ռուս­նե­րից ե­կող վերջ­նագ­րա­յին տո­նի սառ­նութ­յու­նը կոտ­րել չի կա­րո­ղա­ցել: Ն­ման է, որ այդ­պի­սի մե­սի­ջի տեսք ու­ներ նաեւ Radio France International-ին տված հար­ցազ­րույ­ցում ներ­կա­յաց­ված նրա այն միտ­քը, թե` հա­մոզ­ված եմ՝ Հա­յաս­տա­նը երկ­րորդ Ուկ­րաի­նա չի դառ­նա: Ի՞նչ է սա նշա­նա­կում, որ չի՞ պատ­րաստ­վում այն կուր­սով ա­ռաջ գնալ, ո­րով ժա­մա­նա­կին գնաց Կիե­ւը: Ու դա նշա­նա­կո՞ւմ է, որ Փա­շին­յանն ի­րա­կա­նում էլ հաս­կա­ցել է, ի­րեն ա­մե­նեւին էլ լավ բան չի խոս­տա­նում այն ի­րա­վի­ճա­կը, երբ Ա­րեւ­մուտ­քի «լա­վա­գույն բա­րե­կամ» Զե­լենս­կուն ան­գամ Թ­րամ­փը խոս­տա­նում է զո­հա­բե­րել: Իսկ դա նշա­նա­կում է, որ ինչ­պես «Թ­րամ­փի ու­ղու», այն­պես էլ դրա­նից բխող հույ­սերն են էլ ա­վե­լի մշու­շոտ դառ­նում...

Այս­պի­սով, որ այս նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի պայ­ման­նե­րում Նի­կո­լին մնում է օր ա­ռաջ Մոսկ­վա մեկ­նե­լը, դա եւս են­թադ­րե­լի է: Ամ­բողջ հար­ցը մնում է այն, թե Մոսկ­վա­յում պատ­րա՞ստ են կամ հա­նուն ին­չի՞ պետք է նրան ըն­դու­նեն:

Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան