«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե համախմբելու են ընդդիմադիր շատ ուժերի՝ նշելով, որ երկու շաբաթից կներկայացնեն նաեւ «խաղաղություն՝ առանց զիջումների» ծրագիրը: Թե որ ուժերի մասին է խոսքը, Կարապետյանն ընդգծել է. «Համախմբելու ենք ճիշտ ուժերի, ովքեր իրոք ընդդիմադիր են»: Որն է ճիշտը կամ նոր սեւ-սպիտակի բանաձեւը, «Իրավունք»-ը պարզեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՑ:

— «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե համախմբելու է ճիշտ ընդդիմությանը: Դուք, լինելով ընդդիմադիր քաղաքական ուժի նախագահ, համախմբման առաջարկ նրանից ստացե՞լ եք։

— Այս պահի դրությամբ՝ ոչ: Ես համարում եմ, որ այդպիսի հայտարարություններն այնքան էլ հարիր չեն քաղաքական այս իրավիճակում, որովհետեւ, եթե արդեն իրենց համար հայտնի են՝ովքեր են իրականում «լավ» ընդդիմադիր, ուղղակի կարող են միանգամից նրանց էլ հրավիրել: Բայց եզրակացություններ անել՝ ինչ-ինչ բաներից ելնելով, չգիտեմ՝ որքանով է ճիշտ: Իհարկե, նաեւ չգիտեմ, թե ինչ չափորոշիչներ են իրենց մոտ։

Համենայնդեպս, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, ամբողջ 36 տարվա ընթացքում, բացառությամբ մեկ տարի, երբ ես եղել եմ նախագահի խորհրդական, եղել է ընդդիմություն բոլոր իշխանություններին, եւ դա չի եղել շինծու ինչ-որ մի բան, ես նույնիսկ դա հաստատելու կարիք չունեմ։ Ուղղակի պայքարը եղել է այն սահմաններում, որոնք մեզ են հնարավոր եղել։ Հիմա էլ ենք մենք պայքարում այս իշխանության դեմ եւ միշտ եղել ենք այս իշխանությանը հեռացնելու գաղափարի կողմնակից ու պատրաստ ենք եղել համախմբման, որը չի կայացել:

Ի դեպ, ես ուզում եմ նաեւ հիշեցնել մեկ կարեւոր փաստ՝ ընտրություններից առաջ, երբ եղավ հորդոր, որ չմասնակցեն այն ուժերը, որոնք ինչ-որ չափով շատ քիչ տոկոսներ կհավաքեն, մենք մեր կուսակցությունում եւ մեր շարժման համակարգող խորհրդում նույնպես այդ հարցը քննարկեցինք ու եկանք այն եզրակացության, որ՝ այո, երեւի թե, դրա կարիքը չկա: Թող ավելի լավ է, 1-2 քաղաքական ուժեր իսկապես հաղթեն: Դրանից ելնելով, մենք հայտ չներկայացրեցինք՝ չնայած նրան, որ առաջարկ ունեինք՝ մեկ այլ ուժի ցուցակում ընդգրկվելու: Բայց մենք դրանից էլ հրաժարվեցինք։

Ինչեւէ, մենք առաջարկությամբ հանդես եկանք՝ երեք կետից, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են այսօրվա իշխանությանը, թող հայտարարեն ժողովրդին, որ անցնելով խորհրդարան՝ կազմելու են կոալիցիա եւ հանդես են գալու իշխանության հրաժարականի պահանջով։ Ոչ թե մենք ասում էինք՝ մի ուժ դարձեք, մենք ասում էինք՝ երբ անցնեք խորհրդարան, այդպիսի գործողություն արեք։ Երկրորդը՝ մենք ասում էինք, որ ժողովուրդը հասկանա, որ իրենք իսկապես ուզում եք միասնական գործողություններ անել, ընտրությունների ժամանակ վերահսկողությունն իրականացնել համատեղ, որովհետեւ, եթե իրենք չէին ունենալու բոլոր արձանագրությունները այդ 2005 տեղամասերից, չէին կարող հաստատել, որ ընտրություններին իշխանությունը որեւէ խախտում է կատարել։ Այդ գաղափարը նույնպես չաշխատեց՝ ամեն մեկն իր հերթին էր փորձում վերահսկողություն իրականացնել: Եվ երրորդը՝ մենք ասում էինք, որ այս իրավիճակում ժողովուրդը իսկապես ուզում է տեսնել, որ միասնական են լինելու գործողությունները, ապա եթե հետընտրական զարգացումներ լինեն, հայտարարեք, որ դա անելու եք նորից միասնաբար։ Իրենք չստորագրեցին, չքննարկեցին եւ չարձագանքեցին մեր այդ առաջարկությանը։ Ընդ որում, այդ առաջարկությունը մենք արել ենք մի քանի անգամ: Կարծում եմ՝ դա էլ պատճառ դարձավ, որ իրենք չկարողացան իրականացնել իրենց խոստումները: Հիմա, խնդրեմ՝ արդյունքը տեսնում եք:

— Պարոն Սարգսյան, իսկ այսօր արդյո՞ք այլեւս համախմբման համար ուշ չէ։

— Իհարկե, դրա համար էլ մենք նախքան ընտրություններն էինք առաջարկում միասնության: Ի դեպ, մեր կուսակցության անդամների բացարձակ մեծամասնությունը քվեարկել էր «Ուժեղ Հայաստան»-ի, մի մասը՝ «Հայաստան» դաշինքի եւ Գագիկ Ծառուկյանի դաշինքի օգտին: Հիմնականում այս երեք ուժերի մեջ էր այդ բաժանումը: Այնպես որ, դա էլ է ցուցիչ, եւ եթե իսկապես լինեին այդպիսի քայլեր, ոչ թե կոչեր, այլ գործողություն՝ միասնական դաշինք ձեւավորելու, համոզված եմ՝ հարցը լրիվ այլ կերպ կլուծվեր, բայց ունենք այն, ինչ ունենք։ Կարեւոր հանգամանք էր նաեւ փորձառու մարդկանց ընդգրկելը, ինչը եւս չեղավ:

— Նիկոլ Փաշինյանը վերջերս ասաց, որ այս ընդդիմությունը նվեր է իրենց համար։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է մանդատավոր ընդդիմությունը թույլ տվել, որ իշխանությունն իրեն նման բան ասի:

— Իհարկե, հեշտ է հիմա ընդդիմությանն այս պահին քննադատելը, բայց ասեմ այն, ինչ օբյեկտիվ է: Կարծում եմ, որ այսօրվա ընդդիմությունը պետք է նախագծերի մի տարափ բերեր խորհրդարան: Հասկանալի է, որ մեծամասնությունը քվեարկելու է դեմ, բայց դա ցույց կտա ժողովրդին, թե ինչ հրատապ հարցերի վրա է ուզում ուշադրություն դարձնել ընդդիմությունը։ Օրինակ՝ շատ հրատապ է մեր անվտանգության հետ կապված խնդիրը: Քննադատելը մի բան է, ելույթ ունենալը՝ այլ բան, կոնկրետ առաջարկ օրենքի տեսանկյունից ներկայացնելը՝ բոլորովին այլ բան: Երկրորդ ու ամենակարեւոր հարցերից է նաեւ այսօրվա, այսպես կոչված, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցը։ Նույնպես այլընտրանքային մոտեցումով պետք է ընդդիմությունը բերի օրինագիծ։ Երրորդ հարցը՝ խայտառակ գների այս ծավալի աճն է եւ ժողովրդի այն հատվածը, որը չունի այլ աղբյուրներ հարստանալու, աղքատանում է շատ ավելի արագ, եւ այդ հարցը նույնպես շատ կարեւոր է ու հուզում մեր ժողովրդին։ Ես կարող եմ տասնյակ հարցեր ասել, բայց այդ ամբողջն անհրաժեշտություն է, որպեսզի ընդդիմությունը կարողանա ճիշտ ներկայացնել։ Եվ իհարկե, հարիր չէ նման խայտառակ մթնոլորտը, որը տեսնում ենք ԱԺ-ում: Ճիշտ է, իրենք չեն մեղավոր դրանում: Դրա պատասխանատվությունը կրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը, որովհետեւ նրանք են ամեն անգամ փորձում սադրել ընդդիմությանը: Ընդդիմության գործը քննադատելն է, այլընտրանք ներկայացնելն է, առաջարկներ անելն է, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը