«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է»․ Մուրաթ Օնայ

Հոկտեմբերի 12-ից մեկնարկել է «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրը», որին մասնակցում են հայ և թուրք լրագրողներ։ Այն կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Հայկական կողմից այն իրականացնում են «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը և «Արդյունաբերողների ու գործարարների միությունը», իսկ թուրքական կողմից՝ «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների (TEPAV) հիմնադրամը» և «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը՝ Եվրամիության աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում հայ և թուրք  լրագրողներն այցելել են Ստամբուլի Ումրանիե շրջանում գտնվող արդյունաբերական գոտի (Dudullu), ծանոթացել այդտեղ գործող ընկերությունների գործունեությանը և հանդիպել կառավարման խորհրդի նախագահ Բահրի Մուրաթ Օնայի հետ։

Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանի հետ զրույցում Մուրաթ Օնայն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու սահմանի հնարավոր բացմանը։ Օնայը նշել է, որ երբ բացվի հայ-թուրքական սահմանը, երկու երկրների արդյունաբերական ընկերությունները կարող են համագործակցել։ Բայց նախևառաջ պետք է ուսումնասիրվեն ու բացահայտվեն երկու երկրների ներուժը, թերություն կամ առավելություն ունեցող կողմերը։ Նա կարծիք է հայտնել, որ երկուստեք կարելի է շատ լավ համագործակցություն ստեղծվել:

Մուրաթ Օնայը նաև նշել է, որ Dudullu-ի արդյունաբերական գոտու ընկերությունները պատրաստ են հայկական ընկերությունների հետ համագործակցել։

«Մենք սրա մեջ որևէ սահմանափակում չունենք: Այսինքն եթե սահմանները բացվեն Հայաստանի հետ, մեզ համար կարող է շատ լավ համագործակցություն լինել, քանի որ մեր հարևանն է»։

Օնայն ընդգծել է, որ կառավարությունները պիտի բացեն այս ճանապարհը։ Ըստ նրա՝ ժողովուրդների միջև խնդիր չկա ու հավեկել է, որ արդյունաբերողների միջև էլ խնդիր չկա:

Օնայի բնորոշմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է և դրա բացումը անհրաժեշտություն է։ Նրա համոզմամբ՝ երկու ժողովուրդներն է ունեն դարավոր կապեր, ուստի սահմանները պետք է բացվեն։

 

ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին