«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան

Մշակութային

Նորաձեւության միջազգային հարթակներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են ոչ միայն արտաքին տվյալներ, այլեւ պրոֆեսիոնալիզմ, փորձ եւ նպատակներին հասնելու վճռականություն։ «Միստր Արմենիա 2018», «Mister Model Worldwide 2018» եւ «Mister Glam World Ambassador 2019» տիտղոսակիր ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հերթական քայլն է կատարել միջազգային նորաձեւության աշխարհում՝ մասնակցելով Փարիզի նորաձեւության օրերին (Paris Fashion Days)։

«Իրավունք»-ի հետ զրույցում նա պատմել է փարիզյան ցուցադրությանը մասնակցելու, եվրոպական նորաձեւության առանձնահատկությունների, միջազգային հարթակներում իր հետագա ծրագրերի, ինչպես նաեւ Հայաստանում մոդելային ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին։

— Էդգար, ինչպե՞ս ստացվեց, որ հրավիրվեցիք մասնակցելու Paris Fashion Days-ին։

— Առաջարկը ստացել եմ Gold For Star մոդելային գործակալության համահիմնադիր Մարիա Ղարիբյանից։ Մասնակցել եմ քասթինգին, եւ վեց մասնակիցներից ես եմ ընտրվել Paris Fashion Days-ին մասնակցելու համար։

— Ցուցադրությունից ի՞նչ կարող եք պատմել․ ո՞ր դիզայների կամ բրենդի ցուցադրությանն եք մասնակցել։

— Ցուցադրել եմ հայտնի դիզայներ Զորիանա Սեմենյուկի ՝ «Մեյզն Զարինա» հավաքածուն։

— Ի՞նչ է նշանակում մոդելի համար մասնակցել ցուցադրության նման միջազգային հարթակում։

— Յուրաքանչյուր մոդելի համար մեծ պատիվ է մասնակցել միջազգային ցուցադրություններին, աշխատել պրոֆեսիոնալ թիմերի եւ դիզայներների հետ։

— Ո՞րն է ամենամեծ տարբերությունը հայկական եւ եվրոպական նորաձեւության ոլորտների միջեւ, որը նկատել եք։

— Համեմատել չի կարելի հայկականը եվրոպական նորաձեւության հետ։ Մոդելը գոնե մեկ անգամ պետք է մասնակցի կամ ներկա լինի եվրոպական նորաձեւության ցուցադրությանը կամ նախապատրաստական աշխատանքներին, որպեսզի տեսնի, թե ինչ է նշանակում ցուցադրություն, մոդելի ընտրություն, կազմակերպչական աշխատանքներ։

Եվրոպայում հաշվի են առնում մոդելի փորձը, պրոֆեսիոնալիզմը։ Եվրոպայում չեն առաջնորդվում անձնական ամբիցիաներով, իրենց համար առաջնահերթությունը աշխատանքն է ու որակը։

— Ո՞ր հայ դիզայների կամ հայկական բրենդի հետ կցանկանայիք աշխատել Փարիզում։

— Չկա հայ դիզայներ կամ բրենդ, ում հետ ցանկանայի աշխատել Փարիզում։

— Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել որպես հայ մոդել միջազգային ասպարեզ դուրս գալու ճանապարհին։

— Ոչ մի տեսակի խնդիր ու խոչընդոտ չի եղել, ինձ համար ավելի հեշտ է եղել միջազգային հարթակներում լինել։

— Այս մասնակցությունից հետո ի՞նչ նոր նպատակներ եք դրել ձեր առջեւ։

— Նպատակ ունեմ մասնակցելու Փարիզի եւ Միլանի նորաձեւության շաբաթների ցուցադրություններին, քանի որ Փարիզում եղած ժամանակ մասնակցել եմ օնլայն քասթինգների ու դրական արձագանքներ եմ ստացել։

— Ի՞նչն է Ձեզ համար ավելի կարեւոր՝ միջազգային ճանաչումը, թե՞ Հայաստանում Ձեր ոլորտի զարգացումը։

— Միանշանակ միջազգային իմ ճանաչումը, իսկ Հայաստանում չի զարգանում մոդելային ոլորտը։

— Ի՞նչ կարծրատիպի եք ամենաշատը հանդիպել որպես հայ մոդել։

— Հայաստանում չի ընդունվում այն փաստը, որ տղան կարող է մոդել լինել, պոդյում բարձրանալ կամ մասնակցել գեղեցկության մրցույթների, դրա համար ինչպես նշեցի, Հայաստանում չի զարգանում այս ոլորտը։

— Երբեւէ եղե՞լ է ֆոտոշարք կամ ցուցադրություն, որտեղ Ձեզ խնդրել են անել մի բան, որը Ձեր սահմաններից դուրս էր։

— Ո՛չ, չի եղել նման առաջարկ, որովհետեւ ամեն ինչ արվում է ու առաջարկվում է թույլատրելի չափի սահմաններում։

— Ի դեպ, տարիներ առաջ շատ ավելի հաճախ էին հայ մոդելները մասնակցում միջազգային մրցույթների, փառատոնների՝ լիներ այն գեղեցկության, թե նորաձեւության։ Ինչո՞ւ է գնալով ավելի քչանում նման մեծ նախագծերին հայերի մասնակցությունը, թե՞ այն պարզապես մնում է ստվերում ու հաճախ չի լուսաբանվում։

— Ճիշտ եք նկատել, գնալով այս ոլորտն անկում է ապրում Հայաստանում, ցանկացած պարագայում շահի խնդիր է։ Նախ միջազգային հարթակների հետ համագործակցող գործակալություններ չկան, լինելու դեպքում՝ չգիտեմ ինչ պայմաններ կառաջարկվի մոդելին, շատ ներքին քննարկվող հարցեր կան։

Գեղեցկության միջազգային մրցույթներում Հայաստանն ընդհանրապես մասնակիցներ չի ունենում, որովհետեւ բոլոր ծախսերը մասնակիցն է հոգում՝ մասնակցության վճար, հագուստների ձեռքբերում, ճանապարհածախս եւ այլն։ Ոչինչ չի արվում ոչ մոդելային եւ ոչ էլ գեղեցկության ասպարեզում հնարավորություններն ընդլայնելու համար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան