«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ

Մշակութային

«Որոգայթը» վերադառնում է՝ «Որոգայթ. Նոր սկիզբ» 24 մասից բաղկացած նոր քրեական դրամայով։ Նախագիծը շարունակում է «Որոգայթի» աշխարհը՝ ներկայացնելով նոր պատմություն, նոր հակամարտություններ ու նոր ուժային հարաբերություններ՝ մի շնչով ընթացող զարգացումներով և կինեմատոգրաֆիկ մոտեցմամբ։

«Նոր սկիզբը» պարզապես նախորդ պատմության շարունակությունը չէ։ Այն ստեղծվել է որպես ինքնուրույն, բարձր արտադրական արժեք ունեցող հեռուստատեսային նախագիծ, որտեղ քրեական դրաման միահյուսվում է ընտանեկան ներքին կոնֆլիկտների, հոգեբանական լարվածության և սիրային պատմությունների հետ։

Պատմության կենտրոնում Հովոն է, որի անցյալից վերադառնում է խորհրդավոր, հաշվարկված և անողոք թշնամի։ Նրա հայտնվելը փոխում է ոչ միայն Հովոյի, այլև նրա շրջապատի կյանքը։ Անցյալն ու ներկան սկսում են միահյուսվել՝ ստեղծելով վտանգավոր խաղ, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է ունենալ ծանր հետևանքներ։

Հակամարտությունը շուտով դուրս է գալիս անձնական սահմաններից և վերածվում լայնածավալ պայքարի՝ ներթափանցելով փողոցներ, ուժային կառույցներ, ընտանիքներ և ամենամտերիմ հարաբերություններ։ Հին դաշինքները փլուզվում են, ձևավորվում են նոր ուժային կենտրոններ, իսկ վստահությունը դառնում է ամենաթանկ ու միաժամանակ ամենավտանգավոր արժեքը։

Յուրաքանչյուր կերպար կանգնելու է ճակատագրական ընտրության առաջ, որտեղ մեկ սխալ որոշումը կարող է փոխել ոչ միայն իր, այլև ամբողջ շրջապատի ճակատագիրը։

Այստեղ որոշումների հետևանքները չեն ավարտվում այն պահին, երբ կատարվում է ընտրությունը․ դրանք վերադառնում են տարիներ անց, խաթարելով ընտանիքներ, խլելով հարազատներին և վտանգելով անգամ նրանց կյանքը, ովքեր երբեք այդ ընտրությունը չեն կատարել։ Իշխանությունը պահելու, կամ վրեժ լուծելու համար վճարվող գինը գնալով ծանրանում է՝ հերոսներին կանգնեցնելով սեփական արարքների անդառնալի հետևանքների առաջ։

24 սերիաներից յուրաքանչյուրն կառուցված է որպես առանձին գլուխ՝ նոր բացահայտումներով, անսպասելի շրջադարձերով և աստիճանաբար աճող լարվածությամբ։ «Որոգայթ. Նոր սկիզբը» ներկայացնում է հանցավոր աշխարհի տեսանելի և անտեսանելի կանոնները՝ միաժամանակ ուսումնասիրելով ընտանիքի, վստահության, հավատարմության և դավաճանության թեմաները։

Հերոսների ճակատագրերի միջոցով պատմությունը բացահայտում է հանցավոր ճանապարհի կործանարար ընթացքը․ ուժի և վերահսկողության խոստումը վերածվում է մշտական վախի, կորուստների ու միայնության։ Այդ ճանապարհին յուրաքանչյուր թվացյալ հաղթանակ կարող է մարդուն մեկ քայլով հեռացնել հենց այն ամենից, ինչն ի սկզբանե փորձում էր պաշտպանել։

Նոր սեզոնում հանդես են գալիս հայկական կինոյի և թատրոնի ճանաչված դերասաններ՝ Հարություն Մովսեսյան, Արմեն Սողոյան, Սարգիս Գրիգորյան, Խորեն Լևոնյան, Դավիթ Աղաջանյան, Միկա Ղափլանյան, Ելենա Բորիսենկո, Արամ Հովհաննիսյան, Արման Ղազարյան, Բորիս Մելքոնյան, Էլեն Գևորգյան, Մարիամ Ալեքսանյան և Լիկա Մեսրոպյան։

Դերասանական կազմը միավորում է տարբեր սերունդների և ստեղծագործական փորձի ներկայացուցիչների՝ ձևավորելով կերպարների փոխկապակցված աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հերոս իր դերն ունի զարգացող հակամարտության մեջ։

Նախագծի ստեղծագործական թիմում են սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը, ռեժիսոր Մհեր Խաչատրյանը, պրոդյուսեր Ռոման Մուշեղյանը, բեմադրող օպերատոր Վազգեն Մանուկյանը, բեմադրող նկարիչ Արթուր Սարյանը և կոմպոզիտոր Արման Ալբերտը։

Նախագիծը արտադրում է Shant Production-ը և շուտով հասանելի կլինի Shant Digital հարթակում։

Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան