«Իրավունք» թերթի տպագիր համարներ

800 լիտր դիզվառելիք, ծխախոտ ու կեղծ օղի․ ոստիկանության բացահայտումները Արագածում և Դարբնիկում

Քրեական

եպտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արագած գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդն ու 30-ամյա որդին ձեռք են բերում և իրացնում առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, ինչպես նաև ապօրինի զբաղվում են դիզվառելիքի վաճառքով:

Տեղեկությունը ստուգելու նպատակով Արագած գյուղի նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են դիզվառելիքով լցված տարաներ։

30-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տանը և կից շինություններում կան առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, որոնք նախատեսված են վաճառելու համար։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տանը և կից շինություններում հայտնաբերվել են 10-լիտրանոց 80 տարա՝ ընդհանուր 800 լիտր դիզվառելիքով, 120 տուփ տարբեր տեսակի ծխախոտ և 7 շիշ կեղծ օղի։

Կատարվում է նախաքննություն։

Սեպտեմբերի 28-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում։ Ըստ տեղեկության՝ Դարբնիկ գյուղի խանութներից մեկում կեղծ օղի է վաճառվում։

Նշված խանութ մեկնած համայնքային ոստիկանները ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են առանց համապատասխան մակնշման 39 շիշ օղի։

Խանութի 70-ամյա սեփականատերը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ. այն քրեորեն պատժելի արարք է:

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև