«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին

Ներքաղաքական

ԱԺ-ում հերթական անգամ քաղաքական բանավեճի փոխարեն ականատես եղանք մի տեսարանի, որն ավելի շատ կրկես էր հիշեցնում, քան երկրի օրենսդիր մարմնի աշխատանք։ Պատգամավորների միջեւ սկսված վիճաբանությունը հասավ բախումների՝ հերթական անգամ հարցականի տակ դնելով խորհրդարանում տեղի ունեցողի բովանդակությունն ու ձեւը։ Թե ինչ է կատարվում խորհրդարանի ներսում եւ ինչի կարող են հանգեցնել իշխանության ու ընդդիմության միջեւ նման հարաբերությունները, «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։

«ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՊԱՀՎԱԾՔ ԴՐՍԵՎՈՐԵԼ»

— ԱԺ-ում տեղի ունեցած հերթական միջադեպը վերածվեց ֆիզիկական բախումների։ Ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ ամեն բան հասավ իրար ծեծելուն։

— Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կարողանում խորհրդարանական աշխատանքները կազմակերպել, ԱԺ նիստերը նախագահել եւ հավասարակշռված պահվածք դրսեւորել։

Պատգամավորների հարցերին իր պատասխանները եւ դրա հետ նաեւ իր պահվածքի, հոգեկերտվածքի, վիճակի, գործողությունների հետեւանքը հանգեցնում է լարվածության եւ կոնֆլիկտների, որոնք ստանում են նման դրսեւորումներ եւս։

Էլ չեմ ասում, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք ցուցաբերում են ոչ բարվոք վարքագիծ Ազգային ժողովում եւ լարվածություն են հրահրում:

— Պարոն Ղազարյան, կոնֆլիկտն ինչից՞ առաջացավ։

— Ես Ռուբինյանին հարցեր եմ տալիս, իսկ նա հարցերին պատասխանելու փոխարեն՝ այլ անիմաստ, անմիտ, ինչ-որ տեքստեր է հրապարակում՝ սուր տոնայնությամբ, վիրավորական շեշտադրումներով։ Իմ ելույթից հետո, նաեւ նստած տեղից արձագանք ունեցավ իրենց խմբակցության քարտուղարը, որն արժանի գնահատականի չարժանացավ: Հետո մի պատգամավոր ունեն՝ Նիկոլ Փաշինյանի քավորն է, քավորի եղբայրն է, ինչն է՝ Ղալումյանը, նա ագրեսիվ պահվածք էր դրսեւորել մեր խմբակցության պատգամավորների հանդեպ, նստած տեղից դուրս էր եկել, շարժվել դեպի մեր խմբակցության պատգամավորների ուղղությամբ։ Դրանից էլ այդպիսի լարվածություն էր առաջացել։

«ԻՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄԵՋ ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»

— Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործով դատարանը Ձեզ դատապարտել է երկու տարվա ազատազրկման։ Բողոքարկելո՞ւ եք վճիռը Վերաքննիչ քրեական դատարանում։

— Ինձ ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել, որ իբր ես Սահմանադրական դատարանի դատավորների հասցեին արատավորող տեղեկություններ եմ տարածել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 2024 թվականին, երբ ՍԴ-ն քննել էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հարցերի հանձնաժողովի կանոնակարգը, դուրս գալով կանոնակարգի իրավակարգավորումների տիրույթից, մեկնաբանություններ էր տվել անկախության մասին հռչակագրին, դրա դրույթներին, իրավական նշանակությանը, ինչի իրավունքն, ըստ էության, Սահմանադրական դատարանը չուներ: Եվ ես այդ կապակցությամբ քննադատություն էի հնչեցրել իրենց որոշումների, գործողությունների վերաբերյալ:

Այդ քննադատությունը, հրապարակային իմ խոսքը, այսինքն՝ հասարակական գործչի պարզ, ազատ խոսքի դրսեւորումը ընդամենը մեկ քննիչի եւ մեկ դատախազի սուբյեկտիվ ընկալումներով, առանց Սահմանադրական դատարանի դատավորների կողմից որեւէ բողոք, հաղորդում ներկայացնելու, առանց նրանց տուժող ճանաչելու, առանց նրանց նույնիսկ որպես վկա ներգրավելու, որակել են որպես ՍԴ դատավորների մասին արատավորող տեղեկության տարածում, եւ դրանով դատարանը փաստացի մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով ինձ երկու տարվա ազատազրկման։

Մենք, բնականաբար, բողոքարկման հնարավորություն ունենք դեռեւս ու անպայման կբողոքարկենք Վերաքննիչ քրեական դատարանում։ Հուսով եմ, որ Վերաքննիչ քրեական դատարանը կչեղարկի առաջին ատյանի դատարանի որոշումը եւ իմ վերաբերյալ արդարացման որոշում կկայացնի, որովհետեւ իմ գործողություններն իրենց մեջ հանցակազմ չեն պարունակում։

— ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարություն արեց Ղրիմի հետ կապված՝ ասելով, որ իրենք չեն ճանաչում այն Ռուսաստանի կազմում։ Դուք այդ հարցի շուրջ ի՞նչ մոտեցում ունեք։

— Ընդհանրապես պետությունների տարածքային ամբողջականությունը ճանաչում են ոչ թե պատգամավորները կամ խմբակցությունները, այլ՝ պետությունները։ Ձեր հարցի հասցեատերը Հայաստանի իշխանություններն են: Թե իրենք ինչ պատկերացումներ ունեն տարբեր պետություններ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, իրենք պետք է ասեն։

— Այդ դեպքում ինչո՞վ են տարբերվում ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները, եթե որևէ հարցի վերաբերյալ սեփական դիրքորոշումը հստակ ներկայացնելու փոխարեն՝ հարցի պատասխանատվությունը փոխանցում են իշխանություններին։

— Կարծիք կարելի է հայտնել, բայց պատգամավորի կարծիքը՝ պետություն ճանաչելու հետ իրավական իմաստով ոչ մի առնչություն չունի: Այսինքն՝ պետությունները պաշտոնապես են ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունները, այլ ոչ թե առանձին պաշտոնյաներ, խմբակցության ղեկավարներ կամ պատգամավորներ: Կարծում եմ՝ նա իր կարծիքն է հայտնել: Իրենից կարող եք լրացուցիչ բացատրություններ խնդրել։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան