«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մանկությանս երազանքն էր խաղալ Անգլիայում․ Մխիթարյանը՝ Պրեմիեր լիգա տեղափոխության մասին

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված լայնածավալ հարցազրույցում անդրադարձել է մանկության հուշերին, հոր՝ Համլետ Մխիթարյանի թողած ազդեցությանը, անգլիական ակումբներ տեղափոխություններին, Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի բարդություններին և այլ հետաքրքրաշարժ դրվագների։

 

Խոսելով մանկության երազանքի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու և պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած աշխատանքային բարդությունների մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է.

 

«Մանկությանս երազանքն է եղել խաղալ Անգլիայում՝ «Արսենալում»։ «Բորուսիայից» հեռանալիս արդեն առաջարկ ունեի հենց «Արսենալից», որն ինչ-ինչ պատճառներով չիրականացավ։ Այդ պատճառները մինչ այսօր լիովին չգիտեմ։ Ամեն բան պատրաստ էր, գործակալս զբաղվում էր այդ հարցերով, սակայն եկավ մի պահ, երբ ասացին, որ մտափոխվել են և ֆիքսվել են այլ խաղացողի վրա։ Բայց հենց հաջորդ օրը «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերակն ի հայտ եկավ։ Հնարավոր է՝ սխալ ժամանակահատվածում էի հայտնվել անգլիական այդ գրանդներում («Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ»), հնարավոր է՝ չգիտեի, թե ինչպես է պետք աշխատել Ժոզե Մոուրինյուի հետ։ Բայց դժվարությունների ֆոնին երեք տիտղոս նվաճեցի այնտեղ, դրանք բացեցին աչքերս և տղամարդ դարձրին ինձ ֆուտբոլային աշխարհում։ Մոուրինյուի հետ տարաձայնություններն ինձ ավելի ուժեղ են դարձրել»։

 

Անդրադառնալով կարիերան ավարտելու ծրագրերին և թիմում ներկայիս կարգավիճակին՝ խաղացողը հավելել է.

Ոչինչ չեմ կարող խոստանալ, քանի որ այնպիսի տարիքում եմ, որ չեմ կարող երկարաժամկետ ծրագրեր դնել իմ առջև։ Փորձում եմ մտածել վաղվա օրվա մասին, քանի որ բարդ է վերականգնվելը, նոր նպատակներ դնելն ու մարզվելն այնպես, ինչպես մարզվում են երիտասարդ թիմակիցներս։ Չգիտեմ՝ դեռ որքան ժամանակ ֆուտբոլ կխաղամ, բայց ևս մեկ անգամ բացառում եմ, որ կտեղափոխվեմ Սաուդյան Արաբիա, Հայաստան կամ MLS, քանի որ գումարը երբեք ինձ համար առաջնային նպատակ չի եղել։ Խաղացել եմ ֆուտբոլ ամբիցիաներիս, նպատակներիս և մանկուց ունեցած երազանքներիս համար։ Զղջալու ոչինչ չունեմ, իհարկե, ցավալի է, որ չկարողացանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչներից մեկը հաղթանակով ավարտել։ Հիմա, լինելով թիմի ամենատարեց ֆուտբոլիստը, բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ։ Փորձում եմ լինել այն կապող օղակը, որը կկարողանա թիմում ստեղծել լավ մթնոլորտ։ Միայն միասնության հաշվին կարող ենք արդյունքի հասնել»։

 

Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան