«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեդվեդեւը նշմարել է, որ Հայաստանը նոր Ուկրաինա դառնալու ճանապարհին է

Հրապարակախոսություն

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի հավաստմամբ՝ Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է:

Արեւմուտքը, «խորքային պետություն» կոչվածը, ըստ որոշ տեղեկությունների, նաեւ Ադրբեջանը եւ Թուրքիան Նիկոլին հենց այնպես չեն բերել իշխանության, եւ նա էլ հենց այնպես չի եկել իշխանության: Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի տարածքների մի մասը պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնելը, Հայաստանը ՀԱՊԿ-ից հանելը (առայժմ՝ դեռ փաստացի), Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը նախորոշված նպատակների սոսկ մի մասն են:

Ծրագրի կատարումը դեռ ավարտված չէ, նպատակների թվում են նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող Տիգրանաշենի հանձնումն Ադրբեջանին, հասնելը նրան, որ Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանվի եւ Հայաստանն ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ մնա անպաշտպան, Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցումը, Սահմանադրության փոփոխությունը, մասնավորապես՝ դրա ներածական մասից պետության հիմնարար փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին հղումը հանելը, Հայաստանն էլ ավելի մեծաթիվ օտարերկրյա միգրանտներով, ինչպես նաեւ փախստականներով լցնելը եւ երկրի ժողովրդավարական կազմը փոխելը, դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ Հայաստանի վտանգավոր «սիրախաղերը» շարունակելով, Հայաստանի համար նոր սպառնալիքներ ստեղծելը.... Եվ, ի վերջո, Հայաստանի կործանումը:

Քաղաքականության վեկտորը, որն ընտրել է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է. այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանն անցյալ շաբաթվա վերջին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Հայկական ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը,- TACC-ի փոխանցմամբ, ասել է Մեդվեդեւը:- Ես վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, այն նոր Ուկրաինայի վերածելն է»:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը ռազմական գծով ակտիվ երկխոսություն է սկսել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ: Նրա հավաստմամբ՝ Հայաստանը մեծացնում է փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

«Չմասնակցելով ՀԱՊԿ-ին... ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ. ռազմական գծով պատվիրակությունների փոխանակում ե՛ւ ՆԱՏՕ-ի, ե՛ւ Եվրամիության հետ»,- ընդգծել է Լավրովը։

Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կանգնած է եզրի վրա։ Նախարարը, «RT на русском»-ի տեղեկացմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ Հայաստանն արդեն օրենք է ընդունել մեկ այլ տնտեսական միավորման՝ Եվրամիությանն անդամակցելու մասին, ուստի՝ Հայաստանի հետ պետք է գլուխ հանել օպերատիվ կերպով:

«Դուք գիտեք, որ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, հետեւաբար հարցն արդեն կանգնած է եզրին... Այստեղ հարկ է, իհարկե, գլուխ հանել օպերատիվ կերպով»,- ասել է Լավրովը։

Դեպի Եվրամիություն քաղաքական ուղեգիծ ընտրելով եւ «ԵԱՏՄ, թե ԵՄ» հարցով մինչեւ դեկտեմբեր կամ մինչեւ տարեվերջ հանրաքվե անցկացնելու ԵԱՏՄ-ի եւ Մոսկվայի պահանջներից Նիկոլի հրաժարվելու դեպքում (Նիկոլն այս պահի դրությամբ հրաժարվելու իր որոշումը դեռ չի վերանայել), ինչպես արդեն հայտնի է, սպասվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կկասեցվի՝ դրանից մեր երկրի համար բխող բոլոր աղետալի հետեւանքներով հանդերձ (գազի գնի շուրջ քառապատիկ բարձրացում, երկրում էլեկտրաէներգիայի սակագների եւ բոլոր ապրանքների գների հսկայական բարձրացում, ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվողների արտաքսում, բացառված չէ նույնիսկ գազամատակարարման դադարեցում, եթե առաջադրվի 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու կամ այստեղ դրա գոյության համար ՌԴ-ից հսկայական վարձավճարի պահանջ):

RT-ի թղթակից Անաստասիա Վոլոդինան պատմել է, թե ինչով է Երեւանին սպառնում ԵԱՏՄ-ից դուրս գալը: 2022 թվականից ԵԱՏՄ երկրները տնտեսական աճ են ունեցել, մինչդեռ ԵՄ մի շարք անդամների մոտ անկում է գրանցվել։ Այս մասին հայտարարել է RT-ի թղթակից Վոլոդինան՝ սյուժեում, որը նվիրված է այն ռիսկերին, որոնց կարող է բախվել Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։

«Չնայած ճնշումներին, հատկանշական է, որ Եվրասիական տնտեսական միությունը ցույց տվեց իր կայունությունը»,- ընդգծել է լրագրողը:

Նույնիսկ եվրաինտեգրման ուղին նոր բռնած Մոլդովայի ցուցանիշները նվազել են ավելի քան 4 տոկոսով։ Իսկ Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո 10 տարվա ընթացքում աճել է 2,5 անգամ։

«Զարմանալի չէ, որ շատ հայ ֆերմերներ հիմա մտածում են, թե իրենց արտադրանքը ինչ տեղ կարող է զբաղեցնել եվրոպական շուկայում»,- հավելել է Վոլոդինան:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլեւը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ձգտում են Հայաստանը «հետ քաշել» ՀԱՊԿ դաշնակիցներից:

«Մենք նշում ենք ՆԱՏՕ-ի երկրների եւ առանձին արեւմտյան պետությունների ձգտումը Հայաստանին «քաշել» ՀԱՊԿ-ի դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով»,- «RT на русском»-ի տեղեկացմամբ, ասել է Վասիլեւը:

Նա հավելել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, իր կարծիքով, չի բխում երկրի անվտանգության եւ ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերից: Դիվանագետը նաեւ հայտարարել է, որ տարածաշրջանի պատմությունը վկայում է այն մասին, թե ով է եղել հայ ժողովրդի անվտանգության եւ բարգավաճման գլխավոր երաշխավորը: Ավելի վաղ Վասիլեւը հայտնել էր, որ Հայաստանն արդեն 2 տարի է, ինչ չի փոխանցում ՀԱՊԿ ընդհանուր բյուջեին կատարվող ներդրումները, թեեւ նրա մասնաբաժինը կազմում է ընդամենը 10 տոկոս:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ ափսոսանք է հայտնել Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունների կապակցությամբ՝ ՀԱՊԿ-ին Երեւանի անդամակցության սառեցման ֆոնին:

«Երեւանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման ֆոնին... ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ զորավարժությունները ափսոսանքից բացի՝ այլ բան չեն առաջացնում»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ասել է Զախարովան:

Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածն ավելի վաղ հայտնել էր հունիսի 17-25-ը հայ, ամերիկացի, ֆրանսիացի եւ հույն զինվորականների մասնակցությամբ «Eagle Partner» զորավարժությունների անցկացման մասին:

Ըստ ՌԴ արտգործնախարարության եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովի սեպտեմբերի 22-ի հայտարարության՝ Ռուսաստանը հույս է հայտնում, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը, որոնց գնում է իրենց երկիրը՝ ձգտելով եվրաինտեգրման: Չգիտենք՝ Մասլեննիկովը տեղյա՞կ է, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասն օբյեկտիվորեն էլ գնահատում է հնարավոր բոլոր ռիսկերը, սակայն անզեն ժողովուրդը ճար չունի իշխանությունն ուզուրպացրած Նիկոլի մինչեւ ատամները զինված ենիչերիների բանակի դեմ: Հիշյալ դեպարտամենտի տնօրենն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պետական զարգացման ինչ-որ կոնկրետ վեկտորի ընտրության վերջնական որոշումը, միեւնույնն է, մնում է հենց Հայաստանի քաղաքացիներին։

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան