«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել

Քրեական

«Իրավունքը» շարունակում է ստանալ ահազանգեր տարբեր ոլորտներին առնչվող, քաղաքացիները հույս ունեն, որ մամուլի միջոցով գուցե պատկան մարմինները, մեղմ ասած, տեղներից կշարժվեն եւ իրենց օրենքով վերապահված գործառույթներով կկանգնեն քաղաքացու ու նրա խնդրի կողքին։

Այս անգամ մեզ է դիմել մեղվաբույծ Մ. Սարգյանը, ում բնակարանը կողոպտել են մեկ ամիս առաջ, ու մինչ օրս բացի արձանագրելուց որեւէ փաստացի գործ չի արել Մալաթիայի Քննչականը՝ քննիչ Ս. Սահակյանի գլխավորությամբ, մեղվաբույծ կնոջ տունը թալանողին բացահայտելուն ու համապատասխան պատասխաանտվության ենթարկելու համար։

Գանք սկցբից, մասնավորապես Մ. Սարգյանի խոսքերով.

-Մեր տան բնակարանային կողոպուտը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի գիշերը, լույս 5-ի առավոտյան՝ 05.09.2026 թվականի։ Բացահայտել ենք սեպտեմբերի 6-ին երեկոյան ժամը 18:40-ի մոտակայքում։ Զանգահարել ենք ոստիկանություն, դեպքի վայր են ժամանել ոստիկանությունից քննիչը, քրեագետը և օպերները։ Դրանից հետո մեզ պետք է կանչեին ոստիկանության բաժին հաղորդում վերցնելու։ Սակայն մեկ շաբաթ շարունակ չկանչեցին, պետք է կանչեին իրենց ասելով մեկ շաբաթվա ընթացքում, չկանչեցին մեկ շաբաթ շարունակ։ Ստիպված ես ութ օր հետո գնացի ոստիկանության բաժանմունք, պահանջելով, որպեսզի տեսնեմ քննիչին, ինձ ասացին, որ քննիչը տեղում չի, հարցրեցի՝ երբ կգա, ասացին՝ չգիտեն, խնդրեցի զանգել, հրաժարվեցին զանգել քննիչին, մի քանի անգամ պահանջելուց հետո ստիպված զանգեցին քննիչին։ Քննիչը խոսաց հեռախոսով բաժնի աշխատողների հետ։ Հեռախոսով խոսակցության ընթացքում կողքից լսեցի, որ քննիչը ասում էր. «Ես այստեղ եմ, բայց տվյալ անձնավորությանը, այսինքն՝ ինձ չասեն այդ մասին և ասեն, որ ինքը այդտեղ չի»։ Երեկոյան ժամեր, մոտավոր ժամը 17:00-ի սահմաններում, ինձ ասացին այդ բանը, ես ասացի՝ կսպասեմ, բայց չգիտեինք՝ երբ կգա, ստիպված թողեցի, հեռացա։ Դրանից մեկ օր հետո զանգահարեցին ինձ, ասացին՝ հաջորդ օրը կարող են ինձ ընդունել հաղորդում վերցնելու նպատակով։

Մեղվաբույծ կինը վրդովված փաստում է.

- Իրավապահ համակարգի հետ իմ շփումը վերածվել է փակ շրջանի, որտեղ ամեն քայլափոխի բախվում եմ անտարբերության, անհասանելիության և բացահայտ անգործության։ Գործով զբաղվող օպերատիվ աշխատակիցներն ինձ որևէ հստակ տեղեկատվություն չեն տրամադրում՝ սահմանափակվելով միայն «աշխատում ենք» ձևական պատասխանով։ Ավելին, նրանց հետ կապ հաստատելն արդեն իսկ լուրջ խնդիր է. զանգերիս պատասխանում են հազվադեպ, հաճախ պատճառաբանում, թե աշխատանքի չեն կամ հարմար չէ, խոստանում են հետ զանգահարել, սակայն այդպես էլ չեն զանգում։ Հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածությունները նույնպես պարբերաբար խախտվում են․ նրանք պարզապես չեն ներկայանում նշանակված հանդիպմանը, ինչից հետո օրերով դադարում են պատասխանել զանգերիս։
​Նույնքան անհասանելի է նաև նախաքննությունն իրականացնող քննիչը։ Վերջինս հրաժարվեց ինձ տրամադրել իր բջջային հեռախոսահամարը՝ պահանջելով կապ հաստատել բացառապես քաղաքային հեռախոսահամարով՝ հավաքելով իր կաբինետի ներքին համարը։ Սակայն այդ ճանապարհով քննիչին գտնելն ուղղակի անհնար է․ զանգերս մնում են անպատասխան, կամ փոխանցվում են հարևան կաբինետներ, որտեղից աշխատակիցները միայն խոստանում են փոխանցել իմ խոսքը, բայց որևէ հետադարձ կապ այդպես էլ չի ապահովվում։
​Այս ամբողջ ընթացքում քննիչի հետ ինձ հաջողվել է հաղորդակցվել ընդամենը մեկ անգամ։ Իմ փոխանցած կարևոր տեղեկատվությունն արձանագրելուց հետո քննիչը խոստացավ ճշտել մանրամասները և կապ հաստատել ինձ հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար։ Այդ զրույցից անցել է արդեն մոտ երեք շաբաթ, սակայն նա ոչ զանգահարել է, ոչ էլ որևէ տեղեկատվություն է տրամադրել։
​Այս ամենը ինձ հիմք է տալիս պնդելու, որ առկա է ոչ միայն պատշաճ հաղորդակցման բացակայություն, այլև քննիչի ու օպերատիվ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները կատարելու և ինձ՝ որպես քաղաքացու, տեղեկացնելու ցանկության իսպառ բացակայություն։

Մեր զրուցակիցը արդարացիորեն բարձրաձայնում է.

- Երբ ազնիվ աշխատանքով ապրող քաղաքացին բախվում է անօրինականությանն ու օգնություն հայցում պետությունից — այն համակարգից, որի բուն առաքելությունը իրեն պաշտպանելն է, — հանդիպում է կատարյալ, սառնասիրտ անտարբերության պատի։
​Երբ ազնիվ աշխատանքը մնում է անպաշտպան, հարց է առաջանում․ ում՞ համար է գործում համակարգը։

Վերջում դիմելով Քննչական կոմիտեին մեղվաբույծ տիկինը պահանջում է.

- Պահանջում ենք ապահովել օբյեկտիվ, բազմակողմանի ու արդյունավետ քննություն՝ վերջ տալով ձևական մոտեցումներին և ապահովելով օրենքով սահմանված կարգով հանցագործության բացահայտումը։

ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը