«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի վերջին հարցազրույցը, որը հստակ դիրքորոշում էր` առ այն, որ իրենք չեն ճանաչում Ղրիմը Ռուսատանի կազմում, բավականին մեծ վրդովմունք է առաջացրել ոչ միայն սոցցանցերում, այլեւ հենց իրենց ընտրողների շրջանում։

Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է խորհրդարանական ընդդիմության ներկայացնող երկու խմբակցությունների պատգամավորների հետ՝ պարզելու, թե յուրաքանչյուրն ի՞նչ տեսակետ ունի այս հարցի շուրջ, եթե անգամ չկա իրենց հարազատ քաղաքական ուժի ղեկավարության կողմից հստակեցում։

Ցավոք, ում հետ մեզ հաջողվեց կապ հաստատել, խուսափեցին անդրադառնալ հարցին՝ գուցե վախենալով նեղացնել նախկին նիկոլական Աննա Գրիգորյանին կամ հենց Նիկոլ Փաշինյանին եւ նրա մեջքին կանգնած Արեւմուտքին: Չէ որ Ղրիմի թեման դարձավ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ երկարատեւ տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցների մեկնարկի պատճառը: Իսկ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն կերպ պետք է շողոքորթեն Արեւմուտքին՝ расклад такой...:

Բայց, լավ, այսպիսին են իշխանությունները, բա ընդդիմությունն ինչո՞ւ է միացել իշխանության այդ «խրախճանքին»: Չլինի՞ Փաշինյանը նորից աչքով իշմարներ է տվել այս հարցում եւս։

Իշխանության որոշումն ու քայլերը պարզ են, սակայն ընդդիմության քայլերը, թեման լղոզելն ու խույս տալը չունի ոչ մի արդարացում: «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից մի պատգամավոր իրեն համարում է «ոչինչ» նման թեմա քննարկելու կամ իր սեփական կարծիքն արտահայտելու համար: Մյուսը լղոզում ու սվաղում՝ ամեն բանից խոսելով, բացի բուն հարցին պատասխանելուց, երրորդը՝ գտնում է, որ սա անկարեւոր հարց է, իսկ իրենք օրակարգային լուրջ հարցերով են զբաղված: Այդ լրջությունն էլ տեսանք, երեւի, լուրջը ԱԺ դահլիճի սեղանների վրա բարձրանալն ու իրար հրմշտելն էր։ Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Աննա Գրիգորյանին դրել են հանգուցյալի տեղ, որի մասին պետք է ասեն՝ կա՛մ լավ, կա՛մ՝ ոչինչ։ Միայն անհասկանալի է՝ եթե լռությունը համաձայնության նշան է, էլ ինչո՞ւ էր Քոչարյան կրտսերի եւ Աննա Գրիգորյանի ասուլիսի ժամանակ, վերջինս փորձում լղոզ թեման, մինչդեռ իրականում վերահաստատեց, որ իր ասածը եղել է ՀՀ երկրորդ նախագահի տեսակետը, որը նա արտահայտել է իր հարցազրույցի ժամանակ դեռեւս 2016 թվականին եւ առ այսօր մնացել է այդ նույն կարծիքին։

Շարքը բազմաշերտ է ու ապշելու: Ցավոք, եւս մեկ անգամ համոզվում է ՀՀ քաղաքացին, որ ընտրել է անդեմ, խղճից ու համոզմունքներից զուրկ մարդկանց պատգամավոր, ովքեր պետք է ցանկացած հարցի շուրջ «ժելեանման» շարժումներ կատարեն: Էլ ուր մնաց ամպագոռգոռ Արցախի թեման, արցախյան դրոշները, որոնք աննկատ հեռացվեցին Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների սեղաններից:

Ի դեպ, չենք զլանա եւ եւս մեկ անգամ կհիշեցնենք մանդատավոր ընդդիմադիրներին՝ պատգամավորն իր գործունեությունն իրականացնում է՝ առաջնորդվելով խղճով եւ համոզմունքներով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ պատգամավորը կաշկանդված չէ որեւէ հրամայական մանդատով կամ ցուցումով ու պաշտոնապես ծառայում է ժողովրդին՝ գործելով ազատորեն ու անկախ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան