«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվել

Վերլուծություն

­Թե­րեւս ժա­մա­նակն է հի­շել հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բով տար­վա ռազ­մա­քա­ղա­քա­կան հայտ­նութ­յուն դար­ձած հու­սիթ­նե­րի կամ, պաշ­տո­նա­պես, ե­մեն­յան «Ան­սար Ալ­լահ» շարժ­ման մա­սին: Հաշ­վի առ­նե­լով, որ այն, ինչ հու­սիթ­ներն ա­նում են վեր­ջին մեկ­–եր­կու ա­միս­նե­րին եւ կտրուկ ակ­տի­վաց­րին այս օ­րե­րին, կա­րող է ար­մա­տա­պես փո­խել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի եւ հա­րա­կից տի­րույթ­նե­րի, այդ թվում` Հա­յաս­տա­նի ի­րո­ղութ­յուն­նե­րը` միա­ժա­մա­նակ է­ֆեկ­տը հասց­նե­լով հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բի:

ՀՈՒՍԻԹՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԽՄԲԱԳՐՈՒՄ ԵՆ ԳԼՈԲԱԼ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

­Բայց նախ ֆիք­սենք հու­սիթ­նե­րի հետ կապ­ված լու­րը, ո­րը տա­րած­վեց նա­խօ­րեին: Այն է, Ե­մե­նում, հու­սիթ­նե­րի նոր հար­ձա­կում­նե­րի ֆո­նին, Թուր­քիան եւ Պա­կիս­տա­նը զոր­քեր են ու­ղար­կում Սաուդ­յան Ա­րա­բիա։ Հի­շեց­նենք, այս ե­րեք երկր­նե­րը վեր­ջերս ստո­րագ­րե­ցին «Մեք­քա­յի» հա­մա­ձայ­նա­գի­րը, ո­րը են­թադ­րու­մ է հա­մա­տեղ պաշտ­պա­նութ­յուն մո­տա­վո­րա­պես ՆԱՏՕ­–ի օ­րի­նա­կով: Ե­վ այն, ո­ր այս նոր դա­շին­քին շտա­պե­ցին տալ «Ա­րա­բա­կան ՆԱՏՕ» ոչ պաշ­տո­նա­կան ան­վա­նու­մը, պա­տա­հա­կան չէր եւ են­թադ­րում էր, որ փոր­ձեր կար­վեն սրա մեջ ներգ­րա­վել ա­րա­բա­կան աշ­խար­հը: Ա­վե­լին, ան­գամ Ի­րա­նին ա­ռա­ջարկ ար­վեց, ո­րը Թեհ­րա­նը չըն­դու­նեց:

­Բայց ա­հա հու­սիթ­նե­րի հետ Սաուդ­յան Ա­րա­բիա­յի բա­խում­նե­րի ֆո­նին սաուդ­նե­րը տե­ւա­կան ժա­մա­նակ փոր­ձե­ցին դա­շին­քի սկզբունք­նե­րից ել­նե­լով, օգ­նութ­յուն ստա­նալ Թուր­քի­ա­յից եւ Պա­կիս­տա­նից: Վեր­ջին­նե­րը հա­մա­ռո­րեն մեր­ժում էին, եւ նմա­ն է, որ հի­մա վեր­ջա­պես ո­րո­շե­ցին հա­մա­ձայն­վել: Ա­մեն դեպ­քում, «Մեք­քա­յի դա­շին­քի» ռազ­մա­վա­րա­կան քա­ղա­քա­կան եւ պաշտ­պա­նա­կան կո­մի­տեի` նա­խօ­րեին Ռիա­դում կա­յա­ցած նիս­տից հե­տո տա­րած­ված հայ­տա­րա­րութ­յան մեջ խոս­վում է այդ մա­սին: Թուր­քիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նը հայ­տա­րա­րել է, որ «հանձ­նա­ժո­ղո­վը ո­րո­շել է ան­հա­պաղ սկսել կո­լեկ­տիվ պաշտ­պա­նութ­յան պար­տա­վո­րութ­յուն­նե­րի գործ­նա­կան ի­րա­կա­նա­ցու­մը եւ ձեռ­նար­կել անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներ՝ հա­մա­կարգ­ված զին­ված ու­ժեր եւ ռազ­մա­կան կա­րո­ղութ­յուն­ներ ա­պա­հո­վե­լու, ինչ­պես նաեւ դրանց ա­րագ տե­ղա­կա­յումն ա­պա­հո­վե­լու հա­մար»:

­Թե սա ինչ է նշա­նա­կում եւ ինչ հե­տե­ւանք­ներ կա­րող է ու­նե­նալ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար, ա­վե­լի կոնկ­րետ` հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բով, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, գանք հու­սիթ­նե­րին` հի­շեց­նե­լով, թե ին­չով են զբաղ­ված այ­ս օ­րե­րին: Դեռ ան­ցած ա­միս հու­սիթ­նե­րը Ե­մե­նում ան­ցան հար­ձակ­ման եւ Ե­մե­նի` Սաուդ­յան Ա­րա­բիա­յի խա­մա­ճի­կա­յին տի­րույ­թում գրա­վե­ցին հա­մաշ­խար­հա­յին կա­րե­ւո­րութ­յան Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցի ողջ ա­ռափն­յա հատ­վա­ծը եւ բուն նե­ղու­ցը` դրա ռազ­մա­վա­րա­կան կղզի­նե­րով հան­դեձ: Ո­րո­շա­կի պաու­զա­յից եւ նա­խա­պատ­րաս­տու­մից հե­տո օ­րերս հու­սիթ­նե­րը վերսկ­սե­ցին հար­ձա­կու­մը երկ­րի հա­րա­վա­յին հատ­վա­ծում, եւ ե­րեկ հայտ­նի դար­ձավ, որ վերջ­նա­կա­նա­պես շրջա­պատ­ված է սաու­դա­մետ ու­ժե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող Թաիզ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան քա­ղաքն իր ողջ տի­րույ­թով (­Քար­տե­զում): Այդ քա­ղա­քի ամ­բող­ջա­կան գրա­վումն ար­դեն «տեխ­նի­կա­յի հարց» է:

Այդ­պի­սով, հու­սի­թա­կան ու­ժե­րը «կախ­վում» են սաու­դա­մետ խմբա­վո­րում­նե­րի մայ­րա­քա­ղա­քի դեր կա­տա­րող Ա­դե­նի «գլխին»: Զու­գա­հե­ռա­բար, հար­ձա­կում է զար­գա­նում նաեւ Մա­րի­բի ուղ­ղութ­յամբ, ո­րը Ե­մե­նի հիմ­նա­կան նավ­թա­յին շրջանն է: Սաու­դա­մետ ու­ժե­րը, ո­րոնք ա­ռանց այդ էլ դի­մադ­րո­ղա­կա­նութ­յան խնդիր ու­նեին, հի­մա ար­դեն բա­ցար­ձակ խու­ճա­պա­յին վի­ճա­կում են, եւ չնչին հա­վա­նա­կա­նութ­յուն կա, որ հի­շա­տակ­ված եր­կու ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րը կպաշտ­պա­նեն հու­սիթ­նե­րից: Արդ­յուն­քում, ե­թե հու­սիթ­նե­րը գրա­վում են Ա­դե­նի եւ Մա­րի­բիի տա­րա­ծաշր­ջան­նե­րը, ա­պա գործ­նա­կա­նում դա կնշա­նա­կի ամ­բող­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յուն Ե­մե­նի նկատ­մամբ:

Այ­սինքն, Ա­րեւ­մուտ­քին, Իս­րա­յե­լին եւ Սաուդ­յան Ա­րա­բիա­յին հա­ջող­վում էր տե­ւա­կան ժա­մա­նակ ներ­քին պա­տե­րազ­մի մեջ պա­հել Ե­մե­նը` շա­հար­կե­լով հու­սիթ­նե­րի շիաա­կան եւ սաու­դա­մետ­նե­րի` սու­նիա­կան կրո­նա­կան ուղղ­վա­ծութ­յու­նը, ա­պա հի­մա Ե­մե­նը կա­րող է միա­վոր­վել հու­սիթ­նե­րի ամ­բող­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով սա կնշա­նա­կի Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցում Ի­րա­նի կա­յուն վե­րահս­կո­ղութ­յուն: Դ­րան էլ ա­վե­լաց­րած Հոր­մու­զի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յու­նը, եւ այդ­քա­նով Ի­րա­նը դառ­նում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­ցար­ձակ հե­գե­մոն, ո­րի այդ ֆունկ­ցիան կու­նե­նա հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յուն. խոս­քը, ի վեր­ջո, վե­րա­բե­րում է համ­աշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան եր­կու կա­րե­ւո­րա­գույն ջրա­յին ու­ղի­նե­րին:

ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ

­Թե ինչ են նշա­նա­կում նման զար­գա­ցում­նե­րը, թե­րեւս ան­գամ մեկ­նա­բա­նութ­յան կա­րիք չկա: Սա­կայն ո­րոշ դե­տալ­ներ ընդգ­ծենք:

Այս­պես, Թուր­քիան ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի սկզբից ի վեր թե­րեւս փոր­ձում էր շա­րու­նա­կել իր «եր­կու ա­թո­ռի» խա­ղը, թե­րեւս հու­սա­լով, որ վեր­ջին պա­հին կմիա­նա հաղ­թող կող­մին եւ կստա­նա իր դի­վի­դենտ­նե­րը, սա­կայն պարզ­վեց, որ դա ոչ մի տեղ չտա­նո­ղ ու­ղի է: Այ­սինքն, թեեւ այս պա­հին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ըն­թա­նում են տեկ­տո­նիկ փո­փո­խութ­յու­ններ, սա­կայն Ան­կա­րան պար­զա­պես հայտն­վել է երկ­րորդ պլա­նում` չտես­նե­լով կոնկ­րետ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գաց­ման ուղ­ղութ­յուն: Կա­րե­լի էր փոր­ձեմ ԱՄՆ­–ի ­թե­ւում խա­ղալ: Սա­կայն այս պա­հին ԱՄՆ–ն գո­նե ա­րա­բա­կան հիմ­նա­կան զանգ­վա­ծի կող­մից ըն­կալ­վում է ցե­ղաս­պան Նե­թան­յա­հու­ի հո­վա­նա­վորը, եւ այդ ուղ­ղութ­յու­նը Թուր­քիա­յին պար­զա­պես ներ­կա­յաց­նե­լու է իս­լա­մի թշնա­մու դե­րում: Գու­մա­րած այն թշնա­մութ­յու­նը, ո­րը կու­նե­նա Ի­րա­նի հետ: Ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ վեկ­տո­րը տա­նե­լու դեպ­քում Ան­կա­րան ­նույն­պես մնա­լու է երկ­րորդ պլա­նում: Հաշ­վի առ­նե­լով նախ խնդիր­նե­րը, ո­րոնք կու­նե­նա ՆԱՏՕ­–ի եւ Ա­րեւ­մուտ­քի հետ: Երկ­րոր­դը. ա­մեն դեպ­քում հա­կաա­մե­րիկ­յան պայ­քա­րի լի­դերն Ի­րանն է: Էր­դո­ղա­նը գնա­ց եր­րորդ ճա­նա­պար­հով` Սաուդ­յան Ա­րա­բիա­յի հետ դա­շին­քի: Սա­կայն այս դեպ­քում էլ բա­վա­կան հա­վա­նա­կան է դար­ձել, որ Սաուդ­յան Ա­րա­բիա­յին նոր պա­տե­րազ­մի դեպ­քում ե­թե Ի­րա­նը հար­ված­ներ հասց­նի, ա­պա կտրուկ կա­ճի այդ բախ­ման մեջ Թուր­քիա­յի ներգ­րավ­ման ռիս­կը: Ա­րաբ շեյ­խերն ար­դեն այս պա­հին են ծանր մե­ղադ­րանք­նե­րի մեջ ա­րա­բա­կան աշ­խար­հում` որ­պես Իս­րա­յե­լի հետ հա­մա­գոր­ծակ­ցող­ներ: Եվ դա միան­գա­մից անդ­րա­դառ­նում է նաեւ Էր­դո­ղա­նի վրա, որ­քան էլ որ նա փոր­ձում է տար­բեր հար­թակ­նե­րից Իս­րա­յե­լի թունդ թշնա­մի խա­ղալ: Ընդ ո­րում, այս խա­ղի ըն­թաց­քում Էր­դո­ղա­նը մի շարք ռեալ հար­ված­ներ ստա­ցավ նույն Իսր­ա­յե­լից, ո­րի հետ սուր մրցակ­ցութ­յան մեջ է Սի­րիա­յում:

­Բայց այս ա­մե­նով հան­դերձ, խա­ղից դուրս չմնա­լու հա­մար Ան­կա­րա­յին պետք էր կոնկ­րետ քայլ կա­տա­րել, եւ ե­րե­ւում է ա­վե­լի լավ տար­բե­րակ չգտան, քան Սաուդ­յան Ա­րա­բիա ընդ­դեմ հու­սիթ­նե­րի ռազ­մա­կան կոն­տին­գետ ու­ղար­կե­լու հի­շա­տակ­ված խոս­տու­մը:

ԹՈՒՐՔԻԱՆ ԶՈՐՔ ԿՈՒՂԱՐԿԻ՞

Այս­պի­սով, Թուր­քիան ի­րա­կա­նում է՞լ զորք կու­ղար­կի Սաուդ­յան Ա­րա­բիա` ընդ­դեմ հու­սիթ­նե­րի: Թե­րեւս` ոչ: Հաշ­վի առ­նե­լով, որ Սաուդ­յան Ա­րա­բիա­յում տե­ղա­կայ­վե­լու պա­րա­գա­յում թուր­քա­կան զոր­քե­րը միան­գա­մից կթի­րա­խա­վոր­վեն հու­սիթ­նե­րի կող­մից: Եվ ե­թե մի քա­նի հար­ված ստա­նան, ա­պա ի՞նչ պա­տաս­խան են տա­լու: Կսկ­սեն հար­վա­ծել հու­սիթ­նե­րին, ու­րեմն Ի­րանն այս դեպ­քում Թուր­քիա­յին վերջ­նա­կա­նա­պես կըն­կա­լի թշնա­մու դե­րում: Ու չնա­յած դրան, քիչ հա­վա­նա­կան է, որ թուր­քե­րի այդ հնա­րա­վոր պա­տաս­խան հար­վա­ծը, ո­րը, թե­րեւս, կա­րող է ու­նե­նալ օ­դա­յին հար­ձա­կում­նե­րի տեսք, հու­սիթ­նե­րի հա­մար ա­ռանձ­նա­պես խնդիր­ներ կա­ռա­ջաց­նեն: Այ­սինքն, Ան­կա­րան հայտն­վե­լու է ա­ռանձ­նա­պես բան չստա­նա­լով, Ի­րա­նի հետ պաշ­տո­նա­պես թշնա­մա­նա­լու վի­ճա­կում: Չ­պա­տաս­խա­նի, ա­պա դա թուր­քա­կան բա­նա­կի հա­մար հե­ղի­նա­կութ­յան չա­փա­զանց լուրջ կո­րուստ է դառ­նա­լու:

­Բայց ե­թե ան­գամ զորք չու­ղար­կի, մեկ է, իր նման հայ­տա­րա­րութ­յամբ Թուր­քիան ար­դեն իսկ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ծայ­րա­հեղ սրե­լու հուն է մտել: Ու սա ար­դեն իսկ խոս­տա­նում է ո­րո­շա­կի հե­տե­ւանք­ներ: Այդ թվում, կա այն հար­ցը, թե նման ի­րա­վի­ճա­կում ինչ է ա­նե­լու Թուր­քիան, ե­թե ԱՄՆ–ն նոր հար­ձա­կում սկսի Ի­րա­նի դեմ, ո­րի մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը ներ­կա փու­լում կտրուկ ա­վե­լա­ցել են: Ի­հար­կե, բա­ցա­ռել պետք չէ, որ ԱՄՆ­–ի նոր պա­տե­րազ­մի դեպ­քում Թուր­քիան ի­րոք ո­րո­շի ռեալ պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­վել` մաս­նակ­ցե­լով ԱՄՆ­–ի օ­պե­րա­ցիա­նե­րին: Բայց ե­թե մտնի, եւ ԱՄՆ–ն նո­րից ձա­խող­վի, ա­պա դա Էր­դո­ղա­նի հա­մար է մա­հա­ցու հար­ված լի­նե­լու: Ա­սենք, ա­մեն դեպ­քում նա նման ի­րա­վի­ճա­կում ներ­կա­յա­նա­լու է Նե­թան­յա­հու­ի դաշ­նակ­ցի եւ հա­նուն դրա` իս­լա­մա­կան պե­տութ­յան դեմ պա­տե­րազ­մո­ղի կեր­պա­րով, ո­րը եւս դժվար թե կա­րո­ղա­նա մար­սել:

­Կարճ ա­սած, այս պա­հին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հե­տա­գա զար­գաց­ման մի քա­նի եւ մո­տա­վո­րա­պես հա­վա­սա­րա­զոր հա­վա­նա­կութ­յուն ու­նե­ցող սցե­նար­ներ: Բայց այն բա­նից հե­տո, երբ Թուր­քիան պաշ­տո­նա­պես սկսեց խո­սել ընդ­դեմ ի­րա­նա­մետ հու­սիթ­նե­րի զոր­քեր ու­ղար­կե­լու մա­սին, այդ սցե­նար­նե­րից ցան­կա­ցա­ծի դեպ­քում թուրք­–ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը միայն վատ­թա­րաց­ման ուղ­ղութ­յուն են ու­նե­նա­լու:

Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա այս օ­րե­րին մի կող­մից Միր­զո­յան Ա­րոն է փոր­ձում Թեհ­րա­նին հա­մո­զել, թե ան­կախ «Թ­րամ­փի մի­ջանց­քից», մեր սահ­մա­նը չի օգ­տա­գործ­վե­լու Ի­րա­նի դեմ: Բայց Թեհ­րա­նը քա­նիցս է զգու­շաց­րել, որ այդ հա­վաս­տիա­ցում­նե­րին չի հա­վա­տում, ա­ռա­վել եւս, որ զու­գա­հե­ռա­բար Նի­կոլն էլ շա­րու­նա­կում է հայ–­թուր­քա­կան սահ­մա­նի բա­ցում եւ «Թ­րամ­փի մի­ջանցք» քա­րո­զել:

ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը