Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Սյունիքի Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը ԱԺ նախագահ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ որակել է հանցագործություն՝ միաժամանակ կարեւորելով ադրբեջանական կողմի՝ զինծառայողի կորստի մասին հայկական կողմին տեղեկացնելու հանգամանքը։ Բայց զարմանալին ոչ թե սա է, այլ վերջինիս ընդգծածը, որ եթե խաղաղություն չլիներ, ադրբեջանական կողմը չէր տեղեկացնի, թե իր զինծառայողը կորել է․ «Արդյոք լա՞վ է, որ ադրբեջանական կողմը հենց տեսել է՝ իր զինծառայողը կորել է, տեղեկացրել է հայկական կողմին։ Լավ է, եթե խաղաղություն չլիներ, դա տեղի չէր ունենա»։ Արձագանքելով ռուբինյանական հայտարարությանը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Ողջ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հանրությանը խաբած դավաճանաոհմակի սույն ներկայացուցիչն իր պրիմիտիվ մեկնաբանությամբ փորձում է խաբել հանրությանը, թե բա՝ խաղաղություն է, որ Բաքուն իրենց իբր տեղյակ է պահել փախած զինվորի մասին... Նախ` եթե տեղյակ է պահել, ապա ինչո՞ւ է հանրությունն այդ մասին իմանում ազերի ասկյարի հանցագործությունից հետո... Ես ձեր ԱԱԾ-ի հայտարարությունը համարում են կեղծ, որի նպատակն է պաշտպանել պաշտոնական Բաքվին եւ թաքցնել սեփական անճարությունը, որ չեն կարողացել բռնել ազերի ասկյարին...»։ 

Ի դեպ, Շաքիի միջադեպի մասին իր հարցազրույցներից մեկում խոսել է նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ․ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ ոչ պակաս զարմանալի հայտարարություն արել։ Անդրադառնալով հայ կնոջ վրա կրակած, երեխաներին պատանդ վերցրած ադրբեջանցի զինծառայողին՝ նա նշել է․ «Կարծում եմ՝ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել. սա դիվերսիա չէ»։ Լավ, էլ ի՞նչ ասես, համաձայնեք, որ Զավենիչի հնչեցրած մտքերն արդեն սեռական բռնություն են դարձել մեր ուղեղների համար։

Խորհրդարանում մինչեւ երեկ ոչինչով աչքի չընկած ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ զարմանալիորեն «փայլել է» իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծագած վեճ ու քաշքշուկի ժամանակ։ Հանուն արդարության նշենք, որ Ազգային ժողովը ծեծուջարդ շատ է տեսել, բայց սեղանի վրա կանգնած պատգամավոր, թերեւս առաջին անգամ էր։ Եվ ահա Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ, իհարկե՝ խայտառակ ձեւով։ Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս բարձրացել է դահլիճի սեղանների վրա, որպեսզի իրեն նետի վեճի էպիկենտրոն։ Նրան փորձել են կանգնեցնել անվտանգության աշխատակիցները, սակայն Մխիթարյանը, «թո՛ղ, թո՛ղ» բղավելով, սեղանների վրայով շարունակել է ընթացքը: Ու այնքան է տաքացել, որ մի հատ էլ շշով հարվածելիս է հայտնվել տեսախցիկների առաջ, ինչը ֆիքսել է ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը․«Թույլիկների» պատգամավորը, որը բարձրացել էր նաեւ ԱԺ սեղանների վրա (երեւի Կալուգացու նիստերի ժամանակ ընդունված է սեղանին կանգնած խոսել), հիմա էլ շշով է հարվածում»։ Անդրադառնալով համացանցը ողողած տեսարանին՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ արձանագրում է․«Ընդհանրապես ԱԺ պատգամավորների սեղանները, կարծում էի, ուրիշ նշանակություն ունեն: Դրանց վրա գրում են, քվեարկում են, բայց ոտքերով բարձրանալ ԱԺ դահլիճում սեղանների վրա չէի տեսել: Իրոք, տեսարան է, սա այս տարվա ընտրությունների արդյունքն է»։ 

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ)