«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան

Ներքաղաքական

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մոր՝ «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԻ գնահատմամբ` երբ մի հանրության անընդհատ ստում են, անընդհատ ցավի մեջ են պահում եւ կերակրում սին հույսերով, այն կորցնում է ընդհանրապես դիմադրելու ունակությունը: Իսկ դրանից հետո առաջանում է հիասթափություն, որն էլ իր հերթին բերում է անկարողության զգացողության, ինչով եւ հասարակությունը շարունակում է գոյատեւել։

— Բառիս բուն իմաստով, մենք հիմա գոյատեւում ենք, մենք չենք ապրում։ Մենք հիմա բոլորս ինչ-որ հրաշքի ենք սպասում կամ էլ մտածում. դե լավ, միեւնույնն է, ոչինչ չենք կարող անել։ Սա երկար տարիների թույլ հասարակություն դաստիարակելու արդյունքն է։ Սա վերջին 8 տարվա պտուղները չեն։ Այդ արմատները, ցավոք, ավելի խորն են:

Մեծ ցավ է, երբ ազգային կրթություն չկերտեցին, երբ մեր կրթությունը եղավ ինչ-որ անհասկանալի կարկատանային եւ ոչ թե հստակ սահմանված ազգային հասարակություն կերտելու կրթություն: Մենք հիմա վայելում ենք այդ կրթության հետեւանքները:

Ցանկացած հասարակություն կրթությամբ է ձեւավորվում։ Իսկ սա կարկատանային կրթության հետեւանքն է: Ու հիմա, եթե մեր հասարակության ընդհանուր պատկերը տանք, դա էլ է կարկատանային՝ տարբեր գույնի ու որակի խավեր կան այսօր հասարակության մեջ, եւ մի տեսակ շերտավորում կա, ինչպես կարկատած հագուստը: Ինչ ծրագիր ասեք, կրթական համակարգի վրա կիրառեցին, հետեւաբար, եւ ստացել ենք դրա հետեւանքը, այսօր զարմանալի ոչինչ չկա։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը