«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում

Հանդիպում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց Ռուսաստանից կանխիկ եղանակով դուրս հանել 1 միլիոն ռուբլին գերազանցող գումար դեպի ԵԱՏՄ երկրներ (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան), ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) համար կանխիկ ռուբլու արտահանումն այս երկրներ արգելվել է ամբողջությամբ՝ անկախ գումարի չափից:
Այս որոշումն անմիջականորեն առնչվում է Ռուսաստանում ապրող, աշխատող կամ բիզնեսով զբաղվող հայերին, ինչպես նաև Հայաստան ուղարկվող դրամական հոսքերին։
Ազդեցությունը աշխատանքային միգրանտների և տրանսֆերտների վրա
Ռուսաստանում աշխատող շատ հայեր նախկինում Հայաստան վերադառնալիս կամ հարազատներին այցելելիս իրենց հետ կանխիկ ռուբլի էին բերում։ Այսուհետ մեկ ճանապարհորդը չի կարող ՌԴ-ից կանխիկ դուրս հանել 1 միլիոն ռուբլուց ավելի գումար (ինչը կազմում է մոտ 11,000–12,000 ԱՄՆ դոլար կամ շուրջ 4.3–4.5 մլն դրամ)։
• Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի։
• Կարևոր բացառություն. 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումար նույնպես հնարավոր է դուրս հանել, սակայն միայն կառավարության սահմանած միջազգային օդանավակայաններով և պարտադիր պայմանով՝ ներկայացնելով բանկային պաշտոնական выписка (քաղվածք), որն ապացուցում է, որ այդ գումարը կանխիկացվել է հենց տվյալ անձի բանկային հաշվից։ Կանոնները խախտելու դեպքում սահմանաչափը գերազանցող գումարը ենթակա է բռնագրավման։

 

Տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Ատոմ Մարգարյանի խոսքով Ռուսաստանի կողմից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են արդարացված լինել պատերազմող երկրի տեսանկյունից, սակայն Հայաստանի համար այդ սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ։

Սահմանափակումների նպատակը միայն ֆինանսական չէ։ Դրանց միջոցով Ռուսաստանը փորձում է ապահովել նաև դրամաշրջանառության, եկամուտների գոյացման, դրանց հարկման և գումարների ծագման օրինականության ավելի մեծ թափանցիկություն։ Երբ բանկային համակարգի միջոցով եք փոխանցումները կատարում, երևում է, թե  ինչ աղբյուրներից եք վաստակել ձեր եկամուտները։ Սկզբունքորեն դա նաև ազդանշան է պետական և հարկային մարմինների համար՝ տվյալ գումարն ունի օրինակա՞ն, թե՞ անօրինական ծագում:

Ռուբլին շարունակում է կարևոր դեր ունենալ Հայաստանի և Ռուսաստանի  առևտրատնտեսական հարաբերություններում։ Չնայած միջազգային սահմանափակումների պայմաններում այն ազատ փոխարկելի արժույթ չէ, Հայաստանի համար ռուբլին նշանակություն ունի հատկապես խոշորածավալ գործարքներում՝ վառելիքի, հացահատիկի,  բնական գազի ոլորտներում։ Այս սահմանափակումների հետևանքով Հայաստան փոխանցվող կանխիկ ռուբլու ծավալները կարող են որոշ չափով կրճատվել, եթե փոխանցումները մինչ այժմ իրականացվել են կանխիկ եղանակով։ Սակայն  մարդիկ կարող են այլընտրանքներ գտնել՝ Ռուսաստանում ռուբլին փոխարկելով դոլարի, եվրոյի կամ այլ արժույթի և այդ տարբերակով իրականացնել  փոխանցումները։

Ատոմ Մարգարյանը նշում է նաև.

-Ազգային արժույթի արտահանման կամ կանխիկի դուրսբերման սահմանափակումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը  ավելի է կոշտացնում դրամավարկային ոլորտում հարաբերությունները հարևան երկրների հետ՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ երկրների՝ ընդհանուր մաքսային տարածքում լինելու հանգամանքը։

Ամեն դեպքում չեմ կարծում, որ այս սահմանափակումը կարող է Հայաստանի համար ռուբլու լուրջ դեֆիցիտ առաջացնել կամ էականորեն անդրադառնալ դրամ-ռուբլի փոխարժեքի վրա։ Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի միջև հնարավոր են համապատասխան վարկային մեխանիզմներ, որոնց միջոցով տնտեսավարող սուբյեկտները կարող են երկկողմ փոխանակումներն իրականացնել առանց դոլարի միջնորդության։ Սկզբնական փուլում  հնարավոր են որոշակի արժիոտաժային ազդեցություններ  փոխարժեքի վրա, բայց մեծ հաշվով՝ չեմ կարծում, որ լուրջ դեֆիցիտներ առաջանան։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը