«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել

Մշակութային

Ի՞նչն է այսօր մեզ ստիպում ամեն ինչ կա՛մ չափազանց լուրջ ընդունել, կա՛մ, հակառակը, ամեն ինչի վրա պարզապես ծիծաղել։ Որտե՞ղ է այդ երկու ծայրահեղությունների միջեւ սահմանը, եւ ի՞նչ տեղի կունենա, երբ առօրյա հարաբերությունների, սովորությունների ու նույնիսկ սեփական կյանքի մասին սկսենք խոսել՝ առանց ավելորդ ծանրության, բայց նաեւ առանց ամեն ինչ թեթեւացնելու։

Այս հարցերն են հայտնվում դերասան Ռաֆայել Երանոսյանի «Ծանր ու թեթեւ» թվով չորրորդ մոնոներկայացման հիմքում։ Պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 19-ին՝ «Բոհեմ» թատրոնում։ Այս անգամ բեմում կլինեն ոչ միայն հայերի առօրյան ու մեզ ծանոթ կենցաղային դրսեւորումները, այլեւ նոր պատմություններ, չբացահայտված թեմաներ ու անձնական անդրադարձներ։

Ի դեպ, արծարծվող թեմաներից մեկը, թերեւս ամենաշատն է հետաքրքրություն առաջացրել։ Համացանցում եւ լրատվամիջոցներում լայնորեն տարածված հարսանեկան տեսանյութից հետո՝ դերասանին ուղղվող հարցերից մեկը շարունակում է մնալ նույնը՝ «Ամուսնանո՞ւմ եք»։

ԱՄՈՒՍՆԱՆՈ՞ՒՄ Է․ ԽՈՍՏԱՑԱՎ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԸ

Մինչեւ պրեմիերային հաշված օրեր են մնացել։ Ստեղծագործական թիմն այս օրերին աշխատում է վերջին դետալների վրա, իսկ փորձերն անցնում են ինտենսիվ ռեժիմով։ Ներկայացման թեմաների մասին խոսելիս ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ շեշտեց՝ բեմում մեր առօրյան է՝ իր տարբեր կողմերով, հակասություններով ու, իհարկե, հումորով։

«Խոսելու ենք հայերի տարբեր դրսեւորումների, մեր առօրյայի, հասարակության մեջ առկա խնդիրների մասին։ Մեր հասարակության մեջ կա մի խնդիր՝ մարդիկ իրողություններին կա՛մ շատ ծանր են նայում, կա՛մ շատ թեթեւ։ Իսկ մյուս կողմից էլ մարդկանց այսօր այնքան են «ծանր ու թեթեւ» անում, որ նրանց զրկում են ընտրության հնարավորությունից։

Սա սթենդ-ափ չէ, այլ մոնոներկայացում, եւ այդ ձեւաչափը պահանջում է այնպիսի թեմաներ ընտրել, որոնք արդիական կլինեն ոչ միայն այսօր, այլեւ վաղը, նույնիսկ երկու տարի հետո։ Իմ բոլոր ներկայացումներում ես խոսում եմ տարբեր թեմաների ու խնդիրների մասին, բայց փորձում եմ դա անել այնպես, որ ոչ ոքի չնեղացնեմ։ Այս ներկայացման մեջ խոսելու ենք նաեւ իմ ամուսնության մասին»,- նշեց Ռաֆայելը։

Իսկ հարսանեկան տեսանյութի շուրջ ամենաշատ հնչող հարցին դերասանը կարճ արձագանքեց․ «Ներկայացման օրը կտամ պատասխանը»։

Այսպիսով, ամուսնության մասին խոսակցությունն այս անգամ դուրս է գալիս սոցիալական ցանցերի եւ լրատվական հրապարակումների շրջանակից ու հայտնվում ո՛չ ավել, ո՛չ պակաս բեմում։

«ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ»-Ը «ՓԱՀԼԵՒԱՆ»-Ի ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»

«Ծանր ու թեթեւ»-ի սցենարի վրա ստեղծագործական թիմն աշխատել է մոտ մեկ տարի։ Թեմաները ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց արդիականությունը․ հայկական մենթալիտետ, սովորույթներ, առօրյա եւ հասարակության մեջ դրսեւորվող վարքագծային տարբեր երեւույթներ։

Սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գեւորգյանը եւ Գեւորգ Սահակյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակն Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձեւավորումն արել է Վահե Գրիգորյանը։

Ռաֆայել Երանոսյանի եւ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ համագործակցությունը նոր չէ։ Սցենարիստը դերասանի հետ աշխատում է արդեն երկար տարիներ եւ «Ծանր ու թեթեւ»-ը դիտարկում է նախորդ աշխատանքների շարունակականության համատեքստում։

«Ուրախ եմ, որ արդեն չորրորդ ներկայացումն ենք հանձնում հանդիսատեսի դատին։ Այդ չորս ներկայացումները, ինչպես մեր չորս իշխանություններն, ունեն իրենց դրական ու բացասական կողմերը, բայց գնում ենք այն ուղղությամբ, որ ժողովրդի համար լավ լինի։

«Ծանր ու թեթեւ»-ը նաեւ «Փահլեւան» ներկայացման տրամաբանական շարունակությունն է։ Այնտեղ էլ կար փիլիսոփայական հարց՝ ինչ անել եւ որ ուղղությամբ գնալ։ Այստեղ էլ քննարկում ենք՝ միանգամից որոշում կայացնելն է ճի՞շտ, թե՞ չափից դուրս ծանր ու թեթեւ անելը»,- ասաց Վարդանյանը։

«ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆՔ, ՍՑԵՆԱՐ ԳՐԵԼԻՍ ԴԱ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է»

Ռաֆայել Երանոսյանի հետ մոնոներկայացման շրջանակում սա ԳԱՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ երրորդ համագործակցությունն է։ Նրանց կապը, սակայն, միայն աշխատանքային չէ․ տարիների ընկերությունն օգնում է նաեւ սցենարի ստեղծման գործընթացում։

«Ռաֆոյի հետ արդեն երրորդ համագործակցությունն է մոնոներկայացման առումով։ Բեմից ու աշխատանքից դուրս ընկերներ ենք, լավ ճանաչում ենք իրեն, իսկ սցենար գրելիս դա շատ կարեւոր է։ Մոնոներկայացման դեպքում կարեւոր է, որ նրա մտքերը, գաղափարներն ու հումորային մոտեցումները տեսանելի լինեն, եւ մեր ընկերությունը շատ է օգնում այս հարցում։

Մենք այս թիմով բավական երկար ենք աշխատել եւ արդեն ունենք հստակ աշխատանքային բաժանում՝ ով որ թեմայի շուրջ պետք է աշխատի։ Իհարկե, տարաձայնություններ էլ են լինում, բայց դա էլ ստեղծագործական աշխատանքի մի մասն է»,- ասաց Գեւորգյանը։

«ԱՀԱՎՈՐ Է․․․ ՆԱ ԱՅՆՔԱՆ ՀՈՒՄՈՐՈՎ Է, ՈՐ ՄԵՆՔ ՇԵՂՎՈՒՄ ԵՆՔ ՍՑԵՆԱՐԻՑ»

Ներկայացման մեջ կան նաեւ քաղաքական ենթատեքստեր, սակայն, ինչպես նշում է սցենարիստ ԹԵԼՄԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, դրանք ներկայացման առանձին թեմա չեն։ Դրանք այնքան են, որքանով կարող են հետաքրքրել Հայաստանում ապրող այսօրվա մարդուն։

Առաքելյանը «Ծանր ու թեթեւ»-ի շրջանակում առաջին անգամ է համագործակցում Երանոսյանի հետ։ Իսկ այն հարցին, թե հե՞շտ էր աշխատել դերասանի հետ, պատասխանը միանշանակ չէր։

«Դուք աշխատե՞լ եք իր հետ։ Շատ ահավոր է, քանի որ նա այնքան լավ պատմություններ ունի, այնքան հումորով է պատմում, գալիս, ներկայացնում, որ մենք շեղվում ենք սցենարից։ Այս ներկայացման մեջ ամբողջությամբ մեր առօրյան է՝ իր տարբեր շերտերով»,- հավելեց Թելմանը։

«ԱՊՇԵՑԻ՝ ԻՆՉՈ՞Ւ Է ԻՆՁ ՆՄԱՆ ՀԱՐՑ ՏԱԼԻՍ, ԵՍ Ո՞Վ ԵՄ․․․»

Բեմադրող ռեժիսոր ԴԱՎԻԹ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ Ռաֆայել Երանոսյանին ճանաչում է շուրջ 14 տարի։ Նրանց համագործակցության պատմությունը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ Աբրահամյանը Երեւանի պետական կամերային թատրոնում աշխատում էր որպես բեմի բանվոր։

«Ռաֆոն այնքան մեծ սիրտ ունեցող մարդ է եղել ու կա, որ դեռ այն ժամանակ ինձ հետ շփվում էր հավասարը հավասարի։ Մի օր ասաց, որ մոնոներկայացում է ուզում անել, ու հարցրեց՝ ինչ կարծիքի եմ։ Մի պահ ապշեցի՝ ինչո՞ւ է ինձ նման հարց տալիս, ես ո՞վ եմ։ Բայց ասացի, որ հաստատ կաշխատի մոնոներկայացումը, որովհետեւ այն մեծ սերը, որն ունի նա թատրոնի եւ հանդիսատեսի նկատմամբ, շատ քչերն ունեն։

Այդ ժամանակ նա արեց իր առաջին մոնոներկայացումը, բայց ես չէի կարող պատկերացնել, որ մի օր ինձ կառաջարկի լինել իր ներկայացման ռեժիսորը»,- պատմեց Դավիթ Աբրահամյանը։

Ի դեպ, «Ծանր ու թեթեւ»-ը, սակայն, չի սահմանափակվելու միայն հայաստանյան բեմով։ Պրոդյուսեր ՎԱՀԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ խոսքով՝ երեւանյան ներկայացումներից հետո ստեղծագործական թիմը պատրաստվում է մեկնել ԱՄՆ, ապա նաեւ եվրոպական մի շարք երկրներ։ 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին