Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում
ՏնտեսությունՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2026 թվականի օգոստոսին կազմել է 314 196 ՀՀ դրամ։ Ոլորտային դիտարկմամբ ցուցանիշն ամենաբարձրը եղել է տեղեկատվության և կապի ոլորտում՝ 850 954 ՀՀ դրամ:
Հաջորդել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 789 804 ՀՀ դրամ: 3-րդ տեղում հանքարդյունաբերության ոլորտն է՝ 590 208 ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Հաջորդում են պետական կառավարման, պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը՝ 413 846 ՀՀ դրամ, Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտը՝ 395 398 ՀՀ դրամ, մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտը՝ 392 496 ՀՀ դրամ, փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտը՝ 376 563 ՀՀ դրամ միջին ամսական անվանական աշխատավարձերով։
Ամենացածր մակարդակը գրանցվել է կրթության (178 887 ՀՀ դրամ), կացության ու հանրային սննդի կազմակերպման (165 472 ՀՀ դրամ) և սպասարկման այլ ծառայությունների (161 973 ՀՀ դրամ) ոլորտներում։

