«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ձեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ Վրթանեսյան

Ներքաղաքական

Ի՞նչ ապահովության կամ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաեւը ապօրինի հատել է Հայաստանի սահմանը եւ հայտնվել Սյունիքի մարզի Շաքի գյուղում: Վերջինս մուտք է գործել գյուղի տներից մեկը, որտեղ գտնվող 38-ամյա կնոջ եւ նրա երեխաների վրա զենք է պահել ու կրակել տանտիրուհու ոտքին (ազդրի շրջանին), ինչպես նաեւ պատանդ վերցրել անչափահաս երեխաներին: Այս լրջագույն հարցի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:

«ՈՐԵՎԷ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՆՊԱՏԱԿՆ ԻՐ ԱԶԳԻՆ ԾԱՌԱՅԵԼՆ Է, ԻՐԵՆ ՆՄԱՆ ԿԵՐՊ ՉԻ ՊԱՀԻ»

— Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ արդեն բացահայտ կերպով Սյունիքում հայտնվում են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք կարող են մտնել հայի տները, կրակել, պատանդ վերցնել անչափահաս երեխաներին, սակայն պաշտոնական մակարդակով ոչ մի տեսակի պատասխան չի տրվում դրան։

— Նախ՝ այն, որ լինի դիվերսանտ, դասալիք, թե՝ մոլորյալ, մանավանդ լեռնային շրջաններում, ասեմ, որ չկա աշխարհում այդպիսի սահման, որը հնարավոր չլինի աննկատ հատել: Սա օբյեկտիվ մասով։ Հիմա, այստեղ ուշադրության արժանի է ոչ այնքան այն փաստը, որ ինքը հատել է սահմանը (չնայած, բնականաբար, դա էլ է կարեւոր), այլ այն, թե ինչ գործողություններ են արել Հայաստանի ներկայիս իշխանությունները: Այսինքն՝ մենք գիտենք, ադրբեջանցիները հայտարարել եւ զգուշացրել են այն մասին, որ, այսպես ասած, պրոբլեմատիկ զինծառայող է սահմանը հատել։ Դա որեւէ կերպ հայկական կողմը չի հերքել։ Այնուամենայնիվ, հայկական կողմը բնակիչներին ընդհանրապես չի զգուշացրել դրա մասին, զգոնության կամ ապահովությունը բարձրացման ինչ-որ միջոցառումներ, իրանց կողմից ուժեղացված վերահսկողություն եւ այլն, ոչ մի նման բան չի արվել: Միայն միջադեպից հետո են ռազմական ոստիկանություն ուղարկել։

Եվ երկրորդը, դա այն է, որ այստեղ շատ կարեւոր է իշխանության քարոզչամեքենայի արձագանքն այս ամեն ինչի վերաբերյալ։ Այս օրերին մենք տեսնում ենք, որ սկզբում փորձում էին թեման լղոզել, դարձնել ինչ-որ փոքր միջադեպ՝ ոչ այդքան լուրջ, ասելով, իբր հայ կինը ոտքն է թեթեւ վնասվել եւ այլն, սակայն վերջում պարզվում է, որ ադրբեջանցին կրակել է երեխաների վրա, պատանդ է վերցրել նրանց: Եվ եթե այդ կնոջ գործողությունները վճռական չլինեին, չենք բացառում, որ շատ ավելի վատ ավարտվեր միջադեպը:

Մենք, ցավոք, դրա փորձն ունենք ադրբեջանցի զինվորների հետ կապված, որոնք մեր տարածք են մտնում: Այսինքն՝ անկախ այն բանից, դա Ադրբեջանի ինչ-որ պլանավորած ակցիա է եղել կամ իսկապես դասալիք է եղել, թե՝ ոչ, ով փախել է ադրբեջանի զորամասից, այստեղ, ըստ իս, շատ կարեւոր է հենց հայկական իշխանությունների արձագանքը: Հայաստանի իշխանությունների արձագանքն ավելի շատ նման է ադրբեջանական, քան հայկական իշխանությունների արձագանքի: Իրենք հիմա ընկած արդարացնում են այդ ադրբեջանցուն՝ ասելով, թե իբր հայ կինը, եթե իրեն ագրեսիվ չպահեր, այսպիսի ավարտ չէր ունենա: Այսի՞նքն՝ ագրեսիվը ո՞րն է։

Ադրբեջանցի զինված զինծառայողը մտել է տուն, երեխաներին պատանդ է վերցրել, բայց այստեղից ասում են՝ կինը ագրեսիվ էր, ու որ դանակով վրա չտար, նա չէր կրակի ու ինչ-որ նմանատիպ հիմարություններ: Այսինքն՝ ամբողջ քարոզչական մեքենան լծված է զոհին մեղադրելով։ Ու դա է հիմնական, առաջին խնդիրը, մի կողմ դնելով այն, որ ադրբեջանցին կարողացել է անցնել սահմանը։

Մյուս հարցը հետեւյալն է՝ լավ, ասենք թե, ադրբեջանցին աննկատ անցել է սահմանը, բա հետո՞, դրանից բխող ի՞նչ գործողություններ պետք է արվեին։ Փաստացի գործողություններ չեն արվել։ Իրենց միակ նպատակը եղել է ոչ թե հնարավոր վտանգը չեզոքացնել, մեղմել, այդ խնդիրը լուծել, այլ՝ դեպքը կոծկել, որ հանկարծ աղմուկ չբարձրանա, թե ադրբեջանցի զինվորը նման բան է արել։

— Բոլորովին վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզ տեքստով ասաց, որ եթե ցանկանում եք, կարող ենք Գյումրիից հանել ռուսական ռազմաբազան։ Այսինքն՝ եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, Սիսիանի նմա՞ն են «պահելու» նաեւ մեր երկրի հյուսիսային դարպասը։

— Այնպես չէ, որ նման միջադեպը բացառվում է, նույնիսկ ռուս սահմանապահների հետ։ Նման միջադեպ կարող է տարբեր պայմաններում լինել: Նախկինում, օրինակ, եղել էր դեպք, որ ինչ-որ ադրբեջանցի հովիվ էր սահմանն անցել: Այստեղ խնդիրը ռազմավարական է։ Այսինքն, առանձին դեպքեր կարող են ցանկացած հատվածում լինել, եւ ով էլ լինի պատասխանատու, իհարկե, հնարավոր չէ նման դեպքերն իսպառ բացառելը: Բայց այստեղ հարցն այն է, թե ինչպես են խնդիրը լուծում իշխանությունները: Նրանք խնդիր տեսնում են զուտ, որ այդ թեման եղել է, ու այն լուծում են կոծկելով, ոչ թե բուն խնդիրը լուծելով։ Սա է հարցը: Որեւէ իշխանություն, որի նպատակն իր պետության շահերը պաշտպանելն է, իր ազգին ծառայելն է, իրեն նման կերպ չի պահի:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՔԱՆ ԷԼ ՉՈՒԶԵՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է՝ ԱՅՍ ՀԱՐՑԻ ՀԱՍՑԵԱՏԵՐՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԻՆՔՆ Է»

— ՔՊ-ական մի պատգամավոր էլ ասում էր, թե պատասխան կրակ կամ պատասխան ինչ-որ գործողություն չի լինելու, որովհետեւ հակառակ դեպքում կխաթարվի իրենց կողմից հորինված խաղաղությունը։ Սա գուցե Ձեր ասածի պատասխա՞նն է:

— Ձեզ մեկ այլ օրինակ հիշեցնեմ: Երբ ադրբեջանցիները ներխուժեցին Սեւ լճի տարածք եւ ներխուժեցին առանց մեկ կրակոցի, Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ հայկական կողմը չի պատրաստվում ռազմական ճանապարհով որեւէ բան անել։ Դա հստակ ազդանշան էր ադրբեջանցիներին, որ իրենք կարող են հանգիստ տնավորվել, հանգիստ կարող են այդ տարածքում ամրաշինական աշխատանքներ վարել, ամրանալ: Ու 2021 թվականից մինչ այսօր իրենք նստած են Սեւ լճում: Անգամ այնտեղից դուրս գալու մասին որեւէ խոսակցություն չկա։ Սա, ըստ էության, հստակ ազդանշան է Ադրբեջանին, որ իրենք կարող են շարունակել նման կերպ գործել։ Դա հրավեր է, եւ ամեն անգամ իրենք կարծես եւս մեկ անգամ հաստատում ու երաշխավորում են, որ ադրբեջանցիները պրոբլեմ չունեն, ինչ կուզեն՝ կգրավեն:

Ըստ էության, իրականում նիկոլական այս քարոզչամեքենայի ուղերձը, թեկուզ Շաքիի այս դեպքով, այն էր, որ՝ հայե՛ր, ադրբեջանցին ինչ կուզի կանի, դուք պիտի հաշտվեք դրա հետ։ Կուզի կմտնի ձեր տուն, կուզի ձեր երեխային պատանդ կվերցնի, ձեզ վրա կկրակի եւ այլն, մենք պաշտպանելու ենք ադրբեջանցուն, ոչ թե հային: Դա է իրենց ասածը: Իսկ թե դա ինչպես են փաթեթավորում, չգիտեմ։ «Ձեր տուն մտածը ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի»․ սա է ուղերձը: Թե ուրիշ ինչ աբսուրդ, դեմագոգիկ հայտարարություններ կանեն, դա արդեն այլ հարց է, բայց խնդրի էությունը դրանից չի փոխվում։ Այս մարդիկ Հայաստանում են։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, ըստ էության, օկուպացիոն վարչակարգ է, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը Հայաստանում, այսքան բան։ Բազում անգամներ ասել ենք։

— Պարոն Վրթանեսյան, բայց գյուղապետը տեւական ժամանակ պնդում էր, թե խուճապ չկա գյուղում եւ այլն....

— Ենթադրում եմ, նիկոլական է գյուղապետը, այլ կերպ դժվար է բացատրել նրա պահվածքը։ Այդ մարդը, ըստ էության, նույնիսկ մեկ միլիգրամ ապրումակցում չունի իր համագյուղացու հանդեպ եւ իր ուշքն ու միտքը կրկին այն է եղել, որ այդ դեպքը կոծկեր, ինչը, կարծում եմ, վերեւից հանձնարարված էր: Ու դա այն դեպքում, որ կարող էր զոհվել իր համագյուղացիների ընտանիքը՝ անչափահաս, անմեղ երեխաներով հանդերձ: Եվ փաստացի նույն բանը կարող էր իր ու իր ընտանիքի հետ պատահել: Ասենք, այդ նույն ադրբեջանցին շատ հնարավոր է իր տուն մտներ: Ինքը ընդհանրապես դրա մասին չի մտածում: Նրա միակ միտքն այն է, թե ինչպես լրագրողներին մոլորեցնի, ինչպես փորձի մեղմել կատարվածը, ինչպես որեւէ ստույգ ինֆորմացիա չտա եւ այլն։ Այս կարգի մարդիկ դրսեւորում են հանցավոր անտարբերություն քաղաքացիների հանդեպ։

— Իշխանության հետ ամեն բան պարզ է, բայց խորհրդարանական ընդդիմությունն էլ, կարծես թե, միայն ֆեյսբուքյան գրառումներով է սահմանափակվում: Լավ, ժողովուրդն ո՞ւմ վրա հենվի, ի՞նչ անի։

— Շատ մեծ ու գլոբալ հարց եք բարձրացնում: Ընդդիմությունն ինչքան էլ չուզենա այդ հարցին պատասխանել, միեւնույնն է, այդ հարցի հասցեատերը առաջին հերթին ինքն է։ Խորհրդարանական ընդդիմությունն ընտրվել է հատուկ մանդատով, եւ այդ բոլոր հարցերը պետք է ուղղվեն նրանց։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը