Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ
ԵղանակՀոկտեմբերի 6-ի ցերեկային ժամերին, 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։
Հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.4°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.6°C (1977թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.5°C

