Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Օրերս Սյունիքի մարզի Շաքի գյուղ մուտք գործած ադրբեջանցի զինծառայողը կրակել էր 39-ամյա կնոջ ոտքին՝ նրա երեք երեխաների աչքի առաջ։ Երեխաներից երկուսը եւս մարմնական վնասվածքներ էին ստացել։ Ադրբեջանցի զինծառայողին Հայաստանի իրավապահները հայտնաբերել էին միայն հանցագործությունն արդեն կատարելուց հետո։ Այս աղմկահարույց դեպքի ֆոնին լրատվամիջոցներից մեկը զրուցել է Շաքիի հարեւան գյուղի՝ Անգեղակոթի վարչական ղեկավար ԱՐՄԵՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ հետ։ Եվ ահա այստեղ սկսվում է ամենազարմանալին։ Երբ թշնամու զինված զինծառայողը կարողանում է մտնել հայկական գյուղ, իսկ բնակիչները հայտնվում են նրա կրակոցների թիրախում, համայնքի ղեկավարի խորհուրդը հետեւյալն է. «Մարդիկ պետք է միշտ զգոն լինեն։ Առհասարակ առօրյա կյանքում էլ պիտի զգոն լինեն ամեն ինչի նկատմամբ։ Մարդիկ պետք է համատարած շուն պահեն տներում»։ Լրագրողի հարցին՝ իսկ եթե զինված թշնամին շան վրա՞ էլ կրակի, շուն պահելը բավակա՞ն է թշնամուց պաշտպանվելու համար, Մարկոսյանը պատասխանել է. «Որ շանը կրակեն, գոնե ձենը կլսվի, մարդիկ կիմանան»։ Այսինքն՝ երբ պետությունը չի կարողանում կանխել զինված ադրբեջանցու մուտքը հայկական բնակավայր, բնակչության անվտանգության նորագույն համակարգը, ըստ գյուղապետի, կարող է լինել... շունը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ ազատամարտիկ Շահե Աճեմյանը հեգնում է․ «Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք»։

Ի դեպ, նույն խելքին է նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ-ական պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ։ Այն հարցին, որ Անգեղակոթի գյուղապետը խորհուրդ է տալիս փակել դռներն ու շներ պահել, նա լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ սագերն են փրկել Հռոմը. «Շներն էլ կարող են օգնել, նրանք վտանգը զգում են։ Հարցն այն է, թե մենք ինչպես ենք տեսնում խնդիրները՝ էշելոնավորվա՞ծ, համակարգվա՞ծ։ Եթե քայլ առ քայլ ամեն ինչ արվի, միանգամայն հնարավոր է, որ նման ներթափանցումները չկրկնվեն»։ Արձագանքելով Քոչարյանին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Անդո՛, ղազերը Ք.Ա 4֊րդ դարում են «փրկել» Հռոմը...Հիմա Ք.Հ․ 21-րդ դարն է... Փաստորեն, ըստ քո նմանի, 2500 տարվա մեջ պաշտպանվելու առումով ոչինչ չի փոխվե՞լ... Ա՛յ տկարամիտ, եթե մարդիկ, շուն պահելով, դուռ-լուսամուտ փակելով են պաշտպանվելու, բա մեր բանակը, ԱԱԾ-ն իր սահմանապահներով ո՞ւմ են պետք... Վախկոտ, ոչինչներ, երկիրը դարձրել եք ադրբեջանցի ասկյարի համար «մարդկային սաֆարիի» վայր. երբ ուզում մտնում են Հայաստան, մարդ սպանում, վիրավորում, ահաբեկում, իսկ հետո էլ առոք-փառոք` որպես հերոսներ վերադառնում Ադրբեջան... »։

Իսկ սոցցանցերում այս օրերին երգչուհի ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «միսն են ծամում»։ Ընդ որում՝ թե՛ ընդդիմադիր դաշտից, թե՛ իշխանական։ Երգչուհին ընդամենն իր մենահամերգի ժամանակ երգել է Արցախի մասին երգ։ Սա ոմանք գրեթե հերոսություն են ներկայացրել մեր օրերում, այսպես գնա, մի օր էլ հայերեն խոսելն է դառնալու հերոսական քայլ։ Մյուս ծայրահեղականները քարկոծում են նրան, թե երգել է, բայց կիսամերկ, հետն էլ սրտով չի երգել, այլ դիվիդենտներ է քաղել դրանից։ Անգամ հորդորում են հանգիստ թողնել Արցախը, կարծես, արցախյան բոլոր երգերը փարաջայով են երգել, Լիլիթն էլ բացառություն էր իր բաց հագուստով։ Մի այլ աբսուրդի մեջ են նաեւ նիկոլականները, թե բա՝ զենք վերցրու, գնա ազատագրի, եթե երգում ես Արցախի մասին։ Լավ, ինչպե՞ս գոհացնել հայ հանդիսատեսին՝ երբ հայրենասիրության համար էլ են քլնգում, ուրացման համար էլ։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին