«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼ ՆԱԵՎ UFC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Սպորտ

Վերջերս Երևանի Տաշիր Արենայում կայացել է Խառը մարտարվեստների /MMA ARMAT FIGHT SHOW /AFS /YORION FIGHT CLUB OFC միջազգային մրցաշարի երեկոն, որի ժամանակ փայլուն են հանդես եկել մեր երկրի մարտիկները 12 մենամարտերից 11 հաղթանակ գրանցելով։

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել մրցաշարի հաղթողներից Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի մասնակից ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Արսեն։ Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 70 կգ քաշային կարգում։ Հակառակորդս իրանցի շատ ուժեղ, փորձառու մարզիկ էր, սիրողականում ունի 30 հաղթանակ, առանց որևէ պարտության, իսկ պրոֆեսիոնալ ռինգում ունի 1 հաղթանակ։ Մենամարտի հենց առաջին ռաունդի առաջին րոպեում խեղդող հնարք կիրառեցի ու վաղաժամ հաղթեցի մրցակցիս։ Սա արդեն չորրորդ հաղթանակն է իմ պրոֆեսիոնալ ռինգում։ Հաղթանակս նվիրում եմ Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում զոհված մեր բոլոր անմահ հերոսների, հանձինս ընկերոջս ԳԱՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ պայծառ հիշատակին։ Պատերազմի ժամանակ ես Հադրութում եմ եղել, մասնակցել եմ մարտական գործողությունների։

- Ինչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Շատ մեծ ոգևորություն հետագայի համար։ Ես նպատակ ունեմ նվաճել նաև UFC վարկածով Աշխարհի չեմպիոնի բաղձալի տիտղոսը և առաջին հայ մարզիկը լինել, ով այդ չեմպիոնական գոտին կբերի Հայաստան։ Շատ ուրախալի է, որ մեր երկրում կազմակերպվում են նման միջազգային մրցաշարեր, որը մեծ խթան կհանդիսանա մարզաձևը մեր երկրում էլ ավելի մասսայականացնելու համար։ Ես շուրջ մեկ տարի է մենամարտերի չէի մասնակցել, քանի որ ձեռքի կոտրվածք ունեի, վիրահատվել եմ նաև և ահա ապաքինվեցի ու կարողացա հաղթել այս միջազգային մրցաշարում։ Շատ լավ զգացողություններ ունեմ, քանի որ իմ երկրում կարողացա հաղթել։

- Արսեն, կարող ես պատմել որևէ հիշարժան հաղթանակի մասին քո մարզական կարիերայի ընթացքում գրանցված։

- 2018 թվականն էր, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Խառը մենամարտերի միջազգային մրցաշարի ժամանակ, եզրափակչում ջախջախիչ հաղթանակ տոնեցի ադրբեջանցի մրցակցի հանդեպ ու դարձա World Cup MMA մրցաշարի չեմպիոն։ Այս հաղթանակը դաջվել է իմ հիշողության մեջ ու երբեք չեմ կարող մոռանալ։

- Շնորհակալություն, Արսեն, հաճելի զրույցի համար, քեզ մաղթում ենք նորանոր հաղթանակներ։

- Շատ զգացված եմ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը