Ինչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալ
ՄիջազգայինԻնչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման դեպքում:
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդատվական խմբի ղեկավար, գեներալ Ալի Ֆադավին մեկնաբանում է. «Այդ դեպքում մենք կհարվածենք ամերիկացիների հետ կապված բոլոր թիրախներին՝ ամերիկյան ռազմական բազաներին և ցանկացած ամերիկյան նավի»:
Հարկ է նշել, որ գեներալ Ֆադավին Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ցանկում ենթադրաբար գտնվող հիմնական դեմքերից մեկն է: «Նրա մասին վերջին լուրերը ստիպեցին գեներալին հայտնվել տեսախցիկների առջև՝ վերջ դնելու ենթադրություններին և հանգստացնելու հասարակական կարծիքը: Այնուամենայնիվ, կա վտանգ, որ նման հրապարակային ելույթները թշնամու կողմից կարող են օգտագործվել նրա գտնվելու վայրը որոշելու համար»,- նշում է իրանական փորձագետը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73450

