Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվել

Ներքաղաքական

Համացանցում եւ մամուլում լայնորեն շրջանառվող տեղեկությունների համաձայն, Երեւանի քաղաքապետարանը հրահանգ է ստացել չհրապարակել այնպիսի տեսանյութեր, որտեղ կերեւա Արարատը։ Իսկ նման տեսարանների առկայության դեպքում տարբեր բաժիններ հրահանգ են ստացել հեռացնել տեսանյութը եւ նոր տարբերակով հրապարակել, որտեղ չի երեւա սուրբ լեռը։

Ի հեճուկս վերոնշյալի՝ սոցցանցերում մեկնարկել է ֆլեշմոբ։ Հարյուրավոր օգտատեր իրենց էջերում տեղադրում են Արարատի նկարը, հրապարակում երգեր ու բանաստեղծություններ Մասիսի մասին։ Եվ ահա այս ալիքը ինչ-որ կերպ զսպելու համար՝ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Երեւանի քաղաքապետարանը որեւէ հրահանգ չի՛ ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ։ Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով՝ փողոցներով, բակերով, տրանսպորտով ու քաղաքի իրական խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»։ Երբ փաստ չկա, մնում է երեւակայությանը «զոռ տալ», - ընդգծել է Ազարյանը։

Իհարկե, հազարավոր խոսքերի փոխարեն՝ ավելի խոսուն կլիներ, որ քաղաքապետի խոսնակն իր գրառման տեքստի հետ հրապարակեր Սիս ու Մասիսի նկարը, բայց՝ հերթական անգամ Ազարյանը հայտարարությունը ներկայացրել է կից իր լուսանկարով։ Տեսնելով, որ սա էլ չանցավ եւ օգտատերերն օր օրի ավելի են ողողում սոցցանցերն Արարատի նկարներով, երգերով ու բանաստեղծություններով, քաղաքապետի խոսնակը հաջորդիվ մտել է ուղիղ եթեր՝ Ավինյան Տիգրանի հետ։

«Ճիշտն ասած, եկա էս բարձր կետից Արարատ լեռան ֆոնին լուսանկար ունենամ, էն էլ մարդիկ ասում են՝ քաղաքապետն ամպերին հանձնարարել ա էսօր փակեն Արարատ լեռը։ Էս մասին ինչ-որ բան ունե՞ք ասելու», - հետաքրքրվել է Ազարյանը շեֆից։

Ավինյանն էլ շարունակելով բեմադրությունը՝ նույնքան պատրաստված արձագանքել է․ «Բան ու գործ չունե՞ք անելու․․․ Շատ շուտով ամպերը կհեռանան ու բոլորս նորից կարող ենք սելֆիներ անել Արարատի հետ»։ Այսքանով Արարատի թեմայով ֆլեշմոբը Ջուլիետա Ազարյանը համարել է փակված, բայց բացել է ավելի խորքային մի հարց։

Ի՞նչ նկատի ունի Ավինյանն՝ ասելով, որ «շատ շուտով ամպերը կհեռանան», չէ՞ որ այդ ամպերը մեր ժողովրդի գլխին իր քաղաքական թիմն է կուտակել։ Ի վերջո, իր հարազատ իշխանություններն են հեռացրել Արարատի պատկերը Հայաստանից մուտքի եւ ելքի ժամանակ անձնագրերում դրվող կնիքի վրայից, նաեւ նոր անձնագրի նմուշում Խոր Վիրապը այնպիսի դիրքից են պատկերել, որ չերեւա Արարատը։ Հենց Նիկոլ Փաշինյանն է պարբերաբար հանդես եկել Արարատն ուրանալու ու մոռանալու դիրքերից։ Եվ հիմա ստացվում է, որ Ավինյանը դուրս է գալիս սեփական թիմի դե՞մ, թե՞ Արարատի գլխին կուտակված ամպերն այդպես էլ չի ցրվի, իսկ քաղաքապետարանն էլ կշարունակի խուսանավել Մասիսի պատկերներից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին