Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքում

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ տարածքի խորքում՝ նախկին խորհրդային սահմանից 1,2 կմ -ից 6 կմ հեռավորության վրա։
Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։
Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ տարածք է գրավել (ֆիզիկական ներկայություն):
Դրանից հետո (2022-2023 թթ ընթացքում) ադրբեջանցիներն այս շրջանում իրականացրել են զգալի ինժեներական աշխատանքներ:
Բաքուն այսօր էլ օգտագործում է ՀՀ–ում բարենպաստ դիրք դուրս գալու հանգամանքը. Աբրահամյան
Սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Բաքվի գործողություններն այդքանով չեն սահմանափակվել: 2026 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի արբանյակային լուսանկարներում երևում է նոր և ընդլայնված դիրքային ենթակառուցվածք:
Инженерные работы вокруг азербайджанских позиций в районе Джермука, кадры Sentinel-2 - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2026
Ադրբեջանցիների նոր և ընդլայնված դիրքային ենթակառուցվածքը Ջերմուկի հատվածում
Մի շարք հատվածներում իրականացված աշխատանքների ծավալը (ճանապարհների ընդլայնում, դիրքերի կահավորում և լայնացում) վկայում է ոչ թե եզակի գործողությունների, այլ համալիր դիրքային ենթակառուցվածքի զարգացման մասին:
Инженерные работы вокруг азербайджанских позиций в районе Джермука, кадры Sentinel-2 - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2026
Ադրբեջանցիների նոր և ընդլայնված դիրքային ենթակառուցվածքը Ջերմուկի հատվածում
Հատկանշական է, որ աշխատանքներն իրականացվել են նախկին խորհրդային սահմանից 1,2 կմ -ից 6 կմ հեռավորության վրա գտնվող դիրքերի հատվածում (ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1974 թ. տեղագրական քարտեզով այդ դիրքերը գտնվում են Հայկական ԽՍՀ տարածքում):
Фрагмент карты Генштаба ВС СССР от 1974 г., район Джермука - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2026
Խորհրդային Միության զինված ուժերի Գլխավոր շտաբի 1974 թվականի քարտեզը (Ջերմուկի շրջան)
Ընդ որում, ռազմական ենթակառուցվածքի ամրապնդումն ու ընդլայնումը տեղի է ունեցել սահմանազատման գործընթացը խորհրդային քարտեզների հիման վրա սկսելուց, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո:
Инженерные работы вокруг азербайджанских позиций в районе Джермука, кадры Sentinel-2 - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2026
Ադրբեջանցիների նոր և ընդլայնված դիրքային ենթակառուցվածքը Ջերմուկի հատվածում
Նշենք, որ այս փոփոխությունները միայն Ջերմուկի շրջանին չէ, որ վերաբերում են. ավելի վաղ մենք գրել էինք Սյունիքում և Տավուշում Հայաստանի տարածքում դիրքերի ամրապնդման մասին:
 
https://arm.sputniknews.ru/20261003/adrbejann-yndlajnum-ev-amrapndum-e-dirqery-jermuki-mvotakajqum-107559510.html
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին