ԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայում
ՎերլուծությունԱմերիկյան Axios-ը տեղեկատվություն է հրապարակել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության հարցերով, ուրբաթ օրը շտապ հավաքվել են Քեմփ Դեյվիդ ռազմաբազայում։ Սակայն հանդիպման մասին չի հայտարարվել, իսկ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից:
Ըստ հրապարակման՝ փոխնախագահ Վենսը վարել է հանդիպումը, որին մասնակցել են Պետքարտուղար Ռուբիոն, Պատերազմի նախարար Հեգսեթը, Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, Միացյալ շտաբի պետ գեներալ Դեն Քեյնը:
Ըստ աղբյուրի, օրակարգում երկու հարց էր.
Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում այն բանից հետո, երբ Թրամփը հինգշաբթի ասաց. «Կամ Իրանը կստորագրի համաձայնագիրը, կամ այլևս չի լինի»:
ԱՄՆ-ի մասնակցությունը Եմենում հութիների դեմ Սաուդյան Արաբիայի պլանավորված ռազմական գործողությանը։
Պաշտոնյաներից մեկը, ով տեղեկացրել է Axios-ին, ասել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի վերաբերյալ «որոշումներ կան կամ գոնե խորը քննարկվել են»՝ առանց մանրամասնելու: Եվ հետո ամեն ինչ ծածկված է խավարով:
Միանգամայն ծանրակշիռ փորձագիտական աղբյուրն այս նկատառումներն է հայտնում.
«Մենք լիովին հավատում ենք, որ նման հանդիպում եղել է։ Իհարկե, արդն փորձում են ինչ-որ առեղծվածային տեսք տալ, թե բոլորով հավաքվել, գնացել են ռազմաբազա, խիստ գաղտնիության պայմաններում քննարկել: Բայց ինչո՞ւ պետք է ռազմաբազա գնային, Թրամփի՞ց էին թաքնվում, չէի՞ն կարող հենց, ասենք, Սպիտակ տանը հավաքվել եւ քննարկել:
Սակայն եթե «դավադրության տեսության» նմանվող այս դետալները թողնենք, ապա, իհարկե, նման քննարկում, ավելին՝ քննարկումներ, իհարկե, պետք է լինեն: Սպիտակ տունը պետք է ինչ-որ բան որոշի Մերձավոր Արեւելքի վերաբերյալ. ներկա իրավիճակն արդեն հանգուցալուծում է պահանջում:
Բայց արդյոք այդպե՞ս է, իրականում Թրամփին պե՞տք է Մերձավոր Արեւելքի հարցով այս պահին հանգուցալուծումը:
Իհարկե, այդ իրավիճակը ճնշում է Թրամփին, եւ կա տպավորություն, թե նա փակուղային վիճակում է: Առավել եւս, որ մշտապես իրավիճակը փոխվում է, և ի հայտ են գալիս բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել։ Ինչպես, օրինակ, հութիների անսպասելի գործոնը։ Վերջին օրերին Սաուդյան Արաբիան կոչ էր անում Թրամփին՝ հարվածներ հասցնել։ Սպիտակ տնից դեռ հստակ պատասխան չկա։ Հասկանալի է նաեւ, որ Թրամփի վարչակազմում այս ամենին նայում են հատկապես ԱՄՆ-ում ներքաղաքական գործընթացների զարգացման պրիզմայից: Եվ խոսքը միայն Կոնգրեսի ընտրությունների մասին չէ, այլ բազում տարբեր ուղղվածությունների:
Վերջապես, ամենակարևորը, մերձավորարևելյան հակամարտությունների խումբը շարունակում է արագացնել եւ խորացնել համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Սակայն, կարծում եմ, որ հենց այստեղ է ողջ մեխը: Այս ճգնաժամը հավասարապես չի տարածվում աշխարհում: Հատկապես, այն մի փոքր է միայն հուզում է ԱՄՆ-ին՝ վառելիքի գների եւ դրա հետեւանքների հարցով: Բայց սա էլ է հարաբերական. ԱՄՆ-ն, չմոռանանք, վառելիքի խոշորագույն արտահանող է, եւ ներկայիս գերբարձր գներն նրան եւս միանգամայն ձեռնտու է: Գումարած, կան մի շարք տարբերակներ ներամերիկյան վիճակը կայունացնելու համար. ռուսական նավթ եւ, ամենաէականը՝ դեպի Եվրոպա նավթամթերքների արտահանման արգելք ԱՄՆ-ում:
Ու հասնում ենք հիմնականին: Այս ճգնաժամը, իհարկե, ամենամեծ հարվածը հենց եվրոպացիներին է հասցնում. այն բառացիորեն կարող է զրոյացնել Եվրոպային։ Ուրեմն, Թրամփին որքանո՞վ է պետք այս պահին Մերձավոր Արեւելքի կայունությունը, եթե դրա հաշվին կարող է վերջնականապես փլուզել հիմնական մրցակից դարձած Եվրոպայի տնտեսությունը՝ այն վերակառուցելով ԱՄՆ-ի տակ:
Հասկանալի է, այս ամենի կանխատեսելիությունը ցածր, իրավիճակի վրա ազդող կողմային տեսաների եւ անսպասելի գործոնները շատ են: Սակայն ելելով հայտնի սկզբունքից՝ ով է շահում այս ամենից, ապա այստեղ, թերեւս, Պեկինից եւ Մոսկվայից զատ, իհարկե, կա նաեւ Վաշինգտոնը»:

