Միջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ը

Մշակութային

Երևանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է HFPAM (HIGH FEST Performing Arts Market) կատարողական արվեստների միջազգային տարածաշրջանային շուկան, որն անցկացվում է «Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային 24-րդ փառատոնի շրջանակում և կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը։ Այն տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ։

HFPAM-ը համախմբում է տեղական և միջազգային մշակութային կազմակերպությունների, փառատոների, արվեստագետների և մշակութային մենեջերների ներկայացուցիչների՝ ստեղծելով հարթակ միջազգային համագործակցությունների, մասնագիտական կապերի և նոր համատեղ նախաձեռնությունների զարգացման համար։

Այս տարի HFPAM-ի շրջանակում Երևանում հյուրընկալվել է շուրջ 30 միջազգային փորձագետ և ոլորտի մասնագետ՝ 16 երկրից։ Նրանց թվում են ներկայացուցիչներ Լեհաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, Կիպրոսից և այլ երկրներից։ Հյուրերի թվում են միջազգային փառատոների ղեկավարներ, թատրոնների և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոդյուսերներ և կատարողական արվեստների ոլորտի այլ մասնագետներ։

Շուկայի ծրագրում անցկացվում են պանելային քննարկումներ և փիչինգ ձևաչափով մասնագիտական հանդիպումներ, որոնք ուղղված են միջազգային համագործակցությունների զարգացմանը, մասնագիտական կապերի ընդլայնմանը և նոր համատեղ նախաձեռնությունների ձևավորմանը։ HFPAM-ի հիմնական նպատակն է ստեղծել և ամրապնդել միջազգային համագործակցությունները, ինչպես նաև Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանային մշակութային հանգույց, որտեղ կարող են ձևավորվել արդյունավետ կապեր Հայաստանի և միջազգային փառատոների, մշակութային կազմակերպությունների, ստեղծարար հարթակների ու մասնագիտական ցանցերի միջև։

Ծրագրի արդյունքում ակնկալվում է ձևավորել նոր միջազգային մշակութային համագործակցություններ և գործընկերային կապեր, բարձրացնել Հայաստանի մշակութային կազմակերպությունների, անկախ թատերական խմբերի և արվեստագետների միջազգային ճանաչելիությունը, ինչպես նաև հիմքեր ստեղծել հետագա համատեղ ծրագրերի, փառատոնային հրավերների և երկկողմ համագործակցությունների համար։

Նախատեսվում է նաև ընդլայնել մասնագիտական միջազգային ցանցերը, խթանել փորձի փոխանակումը և ամրապնդել Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային կատարողական արվեստների և մշակութային համագործակցության հարթակ։ Ծրագիրը կնպաստի նաև երիտասարդ և անկախ ստեղծագործողների ներգրավվածությանը միջազգային մշակութային գործընթացներում՝ նպաստելով մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին