Ալիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում Փաշինյանին

Հայաստանից պաշտոնական մակարդակում հնչող խաղաղասիրական հայտարարություններն այդպես էլ անպատասխան են մնում պաշտոնական Բաքվից, որը փաշինյանական՝ խաղաղության գործընթացին չվնասելու, խաղաղությունը խնամելու, փայփայելու թեզերին պատասխանում է կտրուկ, կոշտ ու ագրեսիվ խոսույթով՝ ցույց տալով, որ իրենք ամենևին տրամադրված չեն Հայաստանի հետ տևական ու կայուն խաղաղություն հաստատելու հայկական առաջարկին։

Հակառակը՝ Բաքվի բռնապետը բոլորովին չի թաքցնում, որ Հայաստանից դեռ բազմաթիվ պահանջներ ու սպասելիքներ ունի, որոնց բավարարման դեպքում միայն կարող է մտածել՝ ստորագրի՞ խաղաղության փաստաթուղթը, թե ոչ։

Եվ թող հայաստանյան իշխանությունները ջայլամի քաղաքականությամբ ամեն անգամ խուսափեն հակադարձել Բաքվի ագրեսիվ ու զավթողական տրամադրություններով հագեցած հայտարարություններին՝ ասելով, թե այդպես կխաթարեն առանց այն էլ փխրուն խաղաղությունը և պատերազմ կսադրեն․ Ալիևն ու իր քաղաքական վերնախավը դրանից ոչ թե ամաչում են, դեռատի աղջկա պես շիկնում, այլ ավելի ու ավելի են հանդգնում ու հրապարակային հայտարարություններում չեն էլ փորձում զսպել իրենց իրական զգացմունքները հայ ժողովրդի, հայաստանյան իշխանությունների նկատմամբ։
 
Հիմա էլ Ալիևը Հայաստանի ներկա իշխանությունների դեմ է հայտարարությամբ հանդես եկել՝ երևի այդպես պատասխանելով Փաշինյանի զգուշավորությանն ու վախվորած քաղաքականությանը Ադրբեջանի հանդեպ։ Նա իր ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության ութերորդ համագումարում ելույթի ժամանակ Փաշինյանի ղեկավարությանը մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու և Ադրբեջանի ժողովրդին վիրավորելու մեջ, ինչի մասին ադրբեջանցիները պետք է երբեք չմոռանան. «Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեր նկատմամբ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի ու անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը։ Ադրբեջանցիները երբեք չպետք է մոռանան դա»։
 
Մինչ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է հայ ժողովրդի հիշողությունից ջնջելու Արցախի պատմության բոլոր դրվագները՝ դրա հայկական ծագման ու պատկանելության հետ միասին, պատմության դասագրքերից հեռացնել է տալիս Արցախի մասին բոլոր հիշատակումները և բռնի տեղահանված արցախցիներին էլ պարտադրում, որ մեկընդմիշտ մոռանան պատմական հայրենիք՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունքի մասին, մինչ առաջին տպավորությամբ ձեռք ձեռքի տված Ալիևի հետ՝ աչք է փակում Արցախում հայկական պատմամշակութային կոթողների, եկեղեցիների՝ Ամարասի, Գանձասարի... յուրացման ու ոչնչացման վրա՝ դրանով իսկ փաստելով, որ միակարծիք է ադրբեջանցի պաշտոնյաների հետ, Ալիևը շեշտում է, որ ադրբեջանցի ժողովուրդն իր հիշողությունից երբեք չի ջնջի Հայաստանի հասարակության, բոլոր իշխանությունների նկատմամբ ունեցած ատելությունը, հային ոչնչացնելու և նրա ունեցվածքը զավթելու մոլուցքը։ Իսկ այդ ամենը հրամցնում է իբրև պատմական անարդարության հանդեպ անհանդուրժողականության դրսևորում։
 
 Ամեն դեպքում՝ անհանդուրժողականությունից խաղաղություն չի ծնվում, և եթե հայ պաշտոնյաները հայտարարում են, թե հանուն խաղաղության պատրաստ են մոռացության տալ իրենց անցյալն ու պատմությունը, ապա դիմացինն առնվազն պետք է ևս այդպիսի «ներողամտություն» ցուցաբերի։ Իսկ միակողմանի «ներողամտությունն» արդեն թուլության, դիվանագիտական անկարողության, քաղաքական տկարության ու սաստիկ վախի նշան է, եթե, իհարկե, ոչ թշնամու հետ ուղղակի ու հանցավոր համագործակցության։ Մենք իրականում չգիտենք, թե այսպես կոչված խաղաղության գործընթացի կուլիսներում ինչ է կատարվում և երկու երկրների ղեկավարներն ինչպիսի՞ պայմանավորվածություններ են ձեռք բերում հանրային աչքից հեռու։

Հանրությունը տեսնում է այն, ինչ իրեն հրամցվում է։ Իսկ հրամցվում են մի կողմից՝ հայկական իշխանությունների զիջողական տրամադրությունները՝ որպես խաղաղության ճանապարհային քարտեզ, մյուս կողմից՝ ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական կողմին ներկայացվող ուլտիմատումները՝ պատերազմ չսկսելու սպառնալիքով։ Եվ հենց ողջ խաղադրույքն այդ պատերազմից խուսափելու խոսույթի վրա է դրված։ Հայաստանի իշխանությունները պարտավորություն են ստանձնել հայ հասարակությանն ամեն գնով վախեցնելու հնարավոր պատերազմներից և պարտադրելու, որ հանուն այդ պատերազմների կանխման՝ թույլ տան, որ իշխանությունները զիջումների գնան ադրբեջանական կողմին։ Իսկ Ադրբեջանն իր հերթին՝ ջուր լցնելով մեր իշխանությունների ջրաղացին, այդ ֆոնն է ապահովում՝ վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելով մեր ժողովրդի շրջանում, որ համառելու ու արժանապատվություն «խաղալու» դեպքում զենքով ու ռազմական գործողություններով կպարտադրեն այն, ինչ մենք կհրաժարվենք խաղաղ ճանապարհով անել։ 
 
Պատահական չէ, որ նշված համագումարում ունեցած ելույթի ժամանակ Ալիևը նաև հայտարարել է, թե վերջին հայ-ադրբեջանական պատերազմում «փառահեղ հաղթանակից հետո» իրենց ջանքերն ուղղված են երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը։ Ալիևի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դեռևս ամբողջությամբ վերականգնված չէ, և ինքը դեռ նորանոր տարածքներ զավթելու հավակնություններ ունի։ Որևէ կասկած կա՞, որ այդ նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարածքների հետ են կապված, որոնց անունը Փաշինյանն անկլավներ է դնում ու տալիս դրանց հորինովի ադրբեջանական անունները։ Արդյո՞ք միայն այդքանով նրա ախորժակը կսանձվի։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին