«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման

Առողջապահական

Ապահովագրությունը բաժանել է երկու փուլի. մինչև ընտրությունները և ընտրություններից հետո։ Մինչև ընտրությունները մարդիկ շատ լավ սպասարկվեցին ապահովագրության շրջանակներում։ Այդ ժամանակահատվածում քաղաքացիները ստացել են անվճար բժշկական օգնություն և սպասարկում, մինչդեռ համավճարների հետ կապված խնդիրներն առավել սրվել են ընտրություններից հետո,-անդրադառնալով ապահովագրության փոփոխությանը՝ մտահոգություն հայտնելով ինչպես  գործող ապահովագրական համակարգի, այնպես էլ դրա ընդլայնման հետևանքների վերաբերյալ, նկատում է «Առողջության իրավունք» ՀԿ  նախագահ Անուշ Պողոսյանը.

- Բկ-ների տնօրենների և նախարարության միջև եղել է պայմանավորվածություն, որի արդյունքում քաղաքացիների համար ընտրություններից առաջ ապահովվել է ավելի լավ սպասարկում, որպեսզի  բնակչությունը  գոհ լինի։Իսկ այսօր քաղաքացիների համար առողջապահական համակարգը դարձել է նյարդայնացնող։

Խնդիրը միայն վճարների մեջ չէ, կան նաև բժշկական ծառայությունների որակի և դրանց հասանելիության հետ կապված խնդիրներ։Ընտանեկան բժիշկների համար ևս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման:

Ապահովագրության ներդրումից հետո ՀՀ քաղաքացիների առողջապահական սպասարկումը դարձել է  հերթերով, սպասարկման խնդիրներով և վճարումներով լի։  Անհասկանալի հերթեր են, անհասկանալի սպասարկում է, և  մարդիկ ստիպված վճարում են այդ անհասկանալի բուժօգնության համար։ Եթե նախկինում քաղաքացիների համար առկա էր անվճար բժշկական օգնության բաղադրիչ, ապա այսօր արդեն համավճարներ են առկա։

Աննախադեպ մի բան է եղել Հայաստանում. մինչև 18 տարեկան երեխաները, ովքեր ունեին անվճար բժշկական օգնության հնարավորություն, արդեն սպասարկվում են համավճարով։ Տարբեր հիվանդությունների դեպքում որոշակի թվից ավելի այցելությունները բժշկին, դառնում են վճարովի։

Խնդիրն առավել զգալի է դառնում քրոնիկ հիվանդություններ ունեցողների դեպքում։ 

200.000 դրամից ցածր ստացողները խոցելի խավ են․ հարկավոր է ընդգծել, որ 200.000 դրամը «կեղտոտ» աշխատավարձն է, և երբ դրանից հանում ենք հարկերը, այդ 200 000-ը զգալիորեն նվազում է։ Ուստի այդ քաղաքացիներն արդեն իսկ դժվարությամբ են հոգում իրենց ծախսերը այս թանկացումների պայմաններում, և նրանց համար ապահովագրության վճարը կարող է լրացուցիչ բեռ դառնալ։ Պիտի  վճարեն ապահովագրության համար, հետո գնան հերթեր կանգնեն, համավճարներ մուծեն, նոր ստանան որոշակի բժշկական օգնություն և սպասարկում։ 

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին