ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները

Վերլուծություն

­Լու­րը, ո­րը նա­խօրեին ե­կավ նավ­թի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­նե­րից, ի­հար­կե, ա­մե­նե­ւին էլ միայն նավ­թի մա­սին չէ: Ա­ռա­ջին հա­յաց­քից հու­սադ­րող լուր է. տե­ւա­կան ժա­մա­նակ նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գնե­րը 100 դո­լար/բա­րե­լից բարձր մա­կար­դա­կի վրա էին, եւ ա­հա ե­րեկ նվա­զե­ցին 96 դո­լա­րի մա­կար­դակ։ Բայց ի­րա­կա­նում ա­մեն բան այդ­քան էլ լավ չէ: Հ­րաշք չի ե­ղել. պար­զա­պես Թ­րամ­փը կրկին դի­մեց ԱՄՆ նավ­թի ռե­զեր­վա­յին պա­շար­նե­րին՝ նավ­թի գնե­րը ի­ջեց­նե­լու հա­մար։

­Բայց սա լավ օ­րից չէ եւ լավ տեղ չի տա­նում: Հա­սա­նե­լի տվյալ­նե­րով, ԱՄՆ ռազ­մա­վա­րա­կան նավ­թի պա­շա­րի ան­նա­խա­դեպ ցածր՝ 284 մի­լիոն բա­րե­լի կար­գի էին: Մա­կար­դակ, ո­րը գրանց­վել է միայն ԱՄՆ պա­շար­նե­րի ձե­ւա­վոր­ման սկզբնա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում եւ­ դրա­նից հե­տո եր­բեք չի նկատ­վել։ Իսկ Թ­րամփն այդ ցածր պա­շար­նե­րից եւս 40 մի­լիոն բա­րել հա­նում է վա­ճառ­քի:

Տն­տե­սա­կան փոր­ձա­գետ­նե­րը այս քայ­լը ան­վա­նե­ցին «ինք­նաս­պա­նա­կան», քա­նի որ դա կա­րող է հան­գեց­նել պա­շար­նե­րի անկ­ման՝ դրանց ա­րագ ա­զատ­ման հա­մար անհ­րա­ժեշտ մա­կար­դա­կից ցածր, ին­չը կա­րող է վնա­սել ԱՄՆ նավ­թի պա­հես­տա­վոր­ման բուն են­թա­կա­ռուց­վածք­նե­րը։ Սա, ի­հար­կե, բո­լո­րից էլ լավ հաս­կա­նում է Թ­րամ­փը: Բայց ի­րո­ղութ­յու­ննե­րը նրան այլ քայ­լեր են պար­տադ­րում. ան­գամ հե­տե­ւանք­նե­րի մա­սին չմտա­ծե­լով, շա­րու­նա­կել կրճա­տել նավ­թի ա­մե­րիկ­յան պա­հուստ­նե­րը: Թե ինչ ի­րո­ղութ­յուն­նե­րի մա­սին է խոս­քը, ե­րե­ւի ան­գամ կրկնելն ի­մաստ չու­նի. ԱՄՆ­–ում նավ­թամ­թերք­ների եւ դրա­նով էլ, առ­հա­սա­րակ, գնա­ճի ծայ­րա­հեղ բարձր մա­կար­դակ է, ո­րը կա­րող է նո­յեմ­բե­րի 3–ի ընտ­րութ­յուն­նե­րին Թ­րամ­փի հա­մար կոր­ծա­նա­րար դառ­նալ: Մ­նում է մի կերպ գո­նե այս վի­ճա­կը պա­հել, ո­րի հա­մար պետք է եր­կու մի­ջոց: Նախ, դեռ ինչ­–որ մի պահ, ա­սենք մի 10 օ­րի չափ պե­տա­կան պա­հուստ­նե­րը նե­տել շու­կա: Երկ­րոր­դը, այդ ըն­թաց­քում լիո­վին սահ­մա­նա­փա­կել ԱՄՆ­–ից նավ­թամ­թերք­նե­րի ար­տա­հա­նու­մը` հաս­նե­լով ներ­քին ա­վել­ցու­կի եւ գնե­րի անկ­ման: Միայն թե սա էլ իր հե­տե­ւանք­ներն ու­նի. նման քայ­լը հար­ված է ԱՄՆ­–ում ա­զատ ա­ռեւտ­րի սկզբունք­նե­րին: Ե­թե աշ­խար­հում այդ ապ­րան­քի գի­նը բարձր է, իսկ Թ­րամ­փը ա­մե­րիկ­յան ար­տադ­րո­ղին պար­տադ­րում է դրսում չվա­ճա­ռել եւ ներ­սում շատ ա­վե­լի փոքր ե­կա­մու­տով բա­վա­րար­վել, ա­պա նման բա­ներ ա­մե­րիկ­յան խո­շոր բիզ­նե­սը սո­վո­րա­բար չի նե­րում:

­Սա­կայն խնդիրն այն է, որ ե­թե ի­րա­կա­նում նման ար­գե­լա­փակ­ման Թ­րամ­փը գնա, ա­պա դա բա­ռա­ցիո­րեն «պայ­թեց­նե­լու» է Եվ­րո­պան, ո­րը ներ­կա պա­հին նավ­թամ­թերք հիմ­նա­կա­նում ստա­նում է ԱՄՆ­–ից: Թեեւ կա­րե­լի է կռա­հել, որ հիմ­նա­կան տու­ժողն այս դեպ­քում եւս դառ­նա­լու է Ուկ­րաի­նան:

Թ­րամփն ար­դեն իսկ նման հող նա­խա­պատ­րաս­տում է` ու­ղիղ մե­ղադ­րանք հղե­լով Զե­լենս­կուն, թե ԱՄՆ-ում դի­զե­լա­յին վա­ռե­լի­քի գնե­րը բարձ­րա­նում են Կիե­ւի մեղ­քով. ուկ­րաի­նա­ցի­նե­րը հար­վա­ծում են Ռու­սաս­տա­նի նավ­թա­վե­րամ­շակ­ման հա­մա­կար­գին, եւ դա գնե­րի վրա ազ­դում է ա­վե­լի շատ, քան ան­գամ Մեր­ձա­վոր Ար­եւել­քի ի­րա­վի­ճա­կը, բա­ցատ­րեց նա` ա­վե­լաց­նե­լով. «Ե­թե դա տե­ղի չու­նե­նար, մենք դի­զե­լա­յին վա­ռե­լի­քի խնդիր չէինք ու­նե­նա»։ Ս­րա­նով, ի­հար­կե, եր­կու ուղ­ղութ­յամբ է փոր­ձում հող նա­խա­պատ­րաս­տել: Նախ, որ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ իր սե­փա­կան սխալ­նե­րի պատ­ճա­ռով չէ, որ այս վի­ճակն է, եւ ա­պա` ուկ­րաի­նա­ցի­ներն են մե­ղա­վոր, պետք չէ նրանց պաշտ­պա­նել թե­զե­րի հիմ­քով: Ինչ­քա­նով դա կազ­դի ա­մե­րիկ­յան ընտ­րող­նե­րի վրա, ի­րենց վե­րա­բե­րող հար­ց է: Բայց այն, որ այս կուր­սը հա­վել­յալ ու բա­վա­կա­նին լուրջ ճնշում է գե­նե­րաց­նում Կիե­ւի ուղ­ղութ­յամբ, դա դժվար չէ տես­նել:

Իր հեր­թին, Մոսկ­վան եւս կտրուկ մե­ծաց­նում է Կիե­ւի ուղ­ղութ­յամբ ճնշում­նե­րի դո­զան: Այն է, գնա­լով ընդ­լայն­վում են ոչ թե պար­զա­պես ռու­սա­կան հար­ված­նե­րը, այլ վեր­ջին օ­րե­րին նո­րից հիմ­նա­կան թի­րախ է դար­ձել է­ներ­գե­տի­կան: Ընդ ո­րում, խոց­ման տակ են ոչ միայն ար­տադ­րող կա­յան­նե­րը, այլ նաեւ կա­րե­ւո­րա­գույն հա­մա­կար­գե­րից մե­կը` է­ներ­գա­փո­խանց­ման բարձ­րա­վոլտ ցան­ցը, ո­րը մինչ այս հիմ­նա­կա­նում ան­ձեռնմ­խե­լի էր: Այ­սինքն, ե­թե մինչ այս Ուկ­րաի­նան դեռ կա­րո­ղա­նում էր ա­տո­մա­յի­ն է­ներ­գիա­յի եւ ներ­մու­ծում­նե­րի հաշ­վին է­լեկտ­րա­կա­նութ­յան ո­րո­շա­կի մա­կար­դակ ա­պա­հո­վել, ա­պա այս եր­կու կա­րե­ւոր ուղ­ղութ­յուն­նե­րը կա­րող են զրո­յա­նալ, ե­թե փո­խադր­ման հա­մա­կար­գը շար­քից դուրս բեր­վի: Ս­րա­ն էլ, ե­թե գու­մար­վում են 24/7 ռե­ժի­մի ան­ցած «սո­վո­րա­կան» հար­ված­նե­րը, ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­ներն ու բա­զում այլ մեծ ու փոքր խնդիր­նե­րը, ձմռան մո­տե­նա­լը, ա­պա կա­րե­լի է պատ­կե­րաց­նել ճնշու­մա­յին այն մա­կար­դա­կը, որն այս պա­հին ստա­նում է Զե­լենս­կին: Եվ­րո­պա­ցի­նե­րի ա­ճող ներ­քին խնդիր­ներն էլ իր հեր­թին են ա­հագ­նա­ցող տեմ­պե­րով սկսել նվա­զեց­նել Զե­լենս­կուն օգ­նե­լու եր­բեմ­նի ան­վե­րա­պահ պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­կար­դա­կը:

Ի­մաստն էլ կա­րե­լի է հաս­կա­նալ. Թ­րամ­փը փոր­ձում է հո­կտեմ­բե­րի ըն­թաց­քում Զե­լենս­կիի ձեռ­քից բռնած տա­նել Պու­տի­նի մոտ, եւ ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը, ի­հար­կե, հիմ­նա­կա­նում ուղղ­ված են այդ ճա­նա­պար­հի խոչըն­դոտ­նե­րը մաք­րե­լուն: Ու ե­թե հան­կարծ ստաց­վի, ա­պա նո­յեմ­բե­րի 3–ի շե­մին Թ­րամ­փին կհա­ջող­վի նկա­տե­լիո­րեն բա­րե­լա­վել ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված իր ներ­քին դիր­քե­րը: Ն­ման է, որ ե­թե չստաց­վի, կա նաեւ «Բ պլա­նը». երբ ԱՄՆ­–ում ակ­տի­վո­րեն հա­կաուկ­րաի­նա­կան քա­րոզ­չա­կան հող է նա­խա­պատ­րաստ­վում, թե տե­սեք, Զե­լենս­կու մեղ­քով է, որ ավ­տո­մե­քե­նա վա­րե­լու հա­մար մեծ փո­ղեր եք ծախ­սում, ա­պա այդ հիմ­քի վրա Թ­րամ­փը նաեւ հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում` հայ­տա­րա­րել Մոսկ­վա­յի հետ սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին, այդ թվում, ին­չու ոչ, գո­նե նախ­նա­կան փու­լում ա­մե­րիկ­յան ներ­քին շու­կա­յի հա­մար պայ­մա­նա­վոր­ված` ոչ մի­ջազ­գա­յին գնե­րով ռու­սա­կան նավ­թի մեծ քա­նակ­ների ձեռք­բեր­ման տես­քով. ա­մեն դեպ­քում, նման մի շարք ազ­դակ­ներ այս պա­հին տե­սա­նե­լի են: Ու ե­թե հա­ջող­վի հաս­նել ներ­քին գնե­րի քիչ թե շատ տե­սա­նե­լի անկ­ման դի­նա­մի­կա­յի, ա­պա դրա­նով Թ­րամ­փը ընտ­րութ­յուն­նե­րը փրկե­լու շանս է ստա­նում:

Այս­պի­սով, ինչ­պես եւ սպա­սում էինք, ա­ռա­վել քան թեժ հոկ­տեմ­բեր է սպաս­վում, եւ ներ­կա զար­գա­ցում­նե­րը եւս հենց այդ մա­սին են խո­սում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին