Դաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մեռնելու չափ ցնցող հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ աշխատանքի եւ բարեկեցության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ։ Նա ընդգծել է, որ թաղման նպաստները շարունակվելու է տրամադրվել միայն այն քաղաքացիներին, ովքեր օգտվում են անապահովության համակարգից։ «Կենսաթոշակները 1000 դրամով բարձրանալու են, ինչը կարծում եմ, շատ ավելի կարեւոր է, քան նպաստի այդ տեսակը բոլորին տալը: Նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով է բարձրանալու, մնացածի դեպքում բանաձեւ կա, որի միջոցով հաշվարկ կարվի»,- մանրամասնել է նախարարը: Վերոնշյալն ավելի պարզ ու հստակ ներկայացրել է բլոգեր Արամ Գեւորգյանը․ «Դաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա, որովհետեւ Նիկոլը կտրեց թաղման նպաստները, բացառությամբ «Փարոս» ստացողների։ Իսկ քաղծառայողներն ու պետական ապարատի աշխատակիցները հունվարի 1-ից այլեւս սոցփաթեթից չեն կարող օգտվել, որովհետեւ դա էլ ա հանվում, ասին՝ Նիկոլին ընտրել եք, հերիք ա, ձեզ էտ էլ ա շատ։ Փոխարենը Նիկոլի ֆանկլուբ թոշակառուների թոշակն առավելագույնը 1000 դրամով կբարձրանա։ Ծափ տվեք»։

Արդեն քանի օր է՝ մամուլում շրջանառվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար ՍԱՇԱ ԿԱՏՎԱԼՅԱՆԻ վարքագծին վերաբերող տեղեկությունը, սակայն մինչ այս պահը որեւէ հրաժարականի կամ պատասխանատվության մասին հայտնի չէ։ Ավելին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որեւէ գնահատական չի հնչեցրել իր ենթակայի կողմից ենթադրյալ սպառնալիքի վերաբերյալ հրապարակված տեղեկություններին։ Ըստ «Ազատության» հրապարակման՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նույն վարչական շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանին սպառնացել է թեւից բռնել եւ «դուրս շպրտել»։ Դավթյանը պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, երբ ինքը փորձել է արձագանքել իր աշխատանքի վերաբերյալ ղեկավարի դիտողություններին եւ բացատրություններ տալ։ «Սկսեց բարձր ձայնով գոռալ՝ «դուրս արի սենյակից»։ Ես էլ ասացի՝ Ձեր ձայնը ցածրացրեք, ես դուրս կգամ։ Ասացի՝ ի՞նչ եք լարվել, թուլացեք։ Ասեց՝ «ես ուրիշ բաներից եմ թուլանում»», - պատմել է Դավթյանը։ Սակայն այստեղ ամենաուշագրավը, թերեւս, միայն միջադեպի բովանդակությունը չէ։ Կատվալյանը պաշտոնում նշանակվել է ընդամենը մոտ երեք ամիս առաջ, իսկ նրա վարքագծի վերաբերյալ սա արդեն երկրորդ ահազանգն է։ Անհասկանալի է՝ եթե հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ինչո՞ւ քաղաքապետարանը չի ներկայացնում փաստերի իր տարբերակը։ Եթե համապատասխանում են, ապա ինչո՞ւ որեւէ պատասխանատվության մասին խոսք չկա։

Նույնքան զարմանալի է, թե ինչու առ այս պահը ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ չկան աղմկոտ պաշտոնանկություններ։ Երբ նույն Հանրայինում 2020 թվականի ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսի շրջանում քաղաքացիներին ուղղված տեսաուղերձի տեխնիկական փորձարկման կադրերի արտահոսք էր եղել, որտեղ վերջինս հազում էր ու դեղեր խմում, դրան անմիջապես հաջորդեց Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականը, ապա պաշտոնից ազատվեց նաեւ լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը, ինչպես նաեւ գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Իսկ ահա օրեր առաջ, երբ Հանրայինը 44-օրյա պատերազմի տարելիցին համերգ է եթերով հեռարձակում, դրանով վիրավորում հազարավոր սգավոր ծնողներին ու հարազատներին, ինքն էլ ընդունում, որ սխալ է եղել, բայց չի էլ փորձում արդարանալ, այդքանից հետո՝ Հանրայինից անգամ մի պահակ կամ հավաքարար աշխատանքից չի ազատվում։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին