Ռուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետների
Ռուսաստանում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Գաբոր Գերգիչը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ որպես պատասխան միջոց՝ Մոսկվայում Հունգարիայի դեսպանության, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում և Կազանում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցներ պետք է հեռանան Ռուսաստանի տարածքից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին հայտարարվել է վճռական բողոք Հունգարիայի իշխանությունների 2026 թ․ սեպտեմբերի 8-ի «անհիմն և բացահայտ ոչ բարեկամական» պահանջի կապակցությամբ, որ մի շարք ռուսաստանցի դիվանագետներ հեռանան երկրի տարածքից։
«Հունգարացի դիվանագետն իրազեկված է, որ որպես պատասխան միջոց Մոսկվայում Հունգարիայի դեսպանության, Սանկտ Պետերբուրգում և Կազանում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցներ պետք է երկշաբաթայա ժամկետում հեռանան Ռուսաստանի Դաշնության տարածքից», – հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում:

