«Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել Հայաստանը

Թեմա

ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ տարածաշրջանային իրավիճակի փոփոխությունը կրկին արդիականացրել է Հարավային Կովկասի տրանսպորտային կապերի վերականգնման եւ նոր երթուղիների որոնման հարցը։ Այս մասին նա ընդգծեց «Հարավային Կովկասի տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» խորագրով փորձագիտական համաժողովի ժամանակ, որն իրականացվեց ՌԴ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի եւ Արեւելագիտության ինստիտուտի Հայ-ռուսական հարաբերությունների հետազոտման կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։

Սաֆարյանն անդրադարձել է Ռուսաստանի Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիսլավ Գասումյանովի նախաձեռնությանը, որը ստացել է «Պուտինի ուղի» անվանումը։

Գասումյանովի առաջարկը ենթադրում է Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ Սեւ ծովի ափով երկաթուղային, հնարավոր է նաեւ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնում։ Հետագայում երթուղին կարող է շարունակվել դեպի Նախիջեւան, Ջուլֆա եւ Իրանի տարածքով՝ մինչեւ Թեհրան։

Գասումյանովի առաջարկի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ իրական առաջընթացի հասնելու համար նա դիտարկում է նաեւ ոչ քաղաքական մեթոդների կիրառման հնարավորությունը՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման հարցում։

«Պուտինի ուղին» նախատեսվում է ոչ թե որպես տարածաշրջանում գործող կամ առաջարկվող այլ տրանսպորտային նախագծերի մրցակից, այլ դրանց հետ համակցված նախաձեռնություն։ Մասնավորապես, այն կարող է կապվել «Հյուսիս–Հարավ» ռազմավարական միջանցքի եւ «Արեւելք–Արեւմուտք» տրանսպորտային ուղղությունների հետ՝ ներառվելով Հարավային Կովկասի միասնական տրանսպորտալոգիստիկ համակարգում։

Այս մոտեցմամբ խոսքը ոչ միայն առանձին երկաթուղային հատվածների վերականգնման կամ կոնկրետ երթուղու գործարկման մասին է, այլ տարածաշրջանի տարբեր տրանսպորտային նախագծերի փոխկապակցման եւ դրանց փոխլրացման։ Նպատակն է Հարավային Կովկասում ձեւավորել ավելի լայն, փոխկապակցված տրանսպորտալոգիստիկ համակարգ։

Սաֆարյանն անդրադարձել է նաեւ «Ռուսական երկաթուղիների» հնարավոր դերակատարությանը։ Երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ ապաշրջափակման դեպքում ընկերությունը կարող է էական դիրք զբաղեցնել տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգում՝ ապահովելով Հարավային Կովկասը հարակից խոշոր երկաթուղային հանգույցների հետ կապող երթուղիների աշխատանքը։ Նման նախագծերի իրականացումը կարող է մեծացնել նաեւ «Ռուսական երկաթուղիների» միջազգային նշանակությունը՝ որպես տարածաշրջանում տրանսպորտային եւ լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության։

Այսպիսով, «Պուտինի ուղու» գաղափարը ներկայացվում է ոչ թե մեկուսացված երթուղու, այլ Հարավային Կովկասի տարբեր տրանսպորտային նախաձեռնությունները մեկ համակարգում համադրելու հնարավորության տեսքով՝ տարածաշրջանը կապելով Ռուսաստանի եւ Իրանի ուղղությունների հետ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին