Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա»
ՆերքաղաքականՊետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ «Կտրիճ Ներսիսյանը» (Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ – խմբ.) հեռանա, որպես վարչապետ բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք ստեղծել էտ ճգնաժամը։ Դա անկախ մեր կամքից գոյություն ունի։ Եվ զեկույցը ցույց է տվել էտ բոլոր փաստերի առնչությունը կանոնականության հետ՝ ցույց տալով այդ թվում ՀԱՍԵ որոշ մարմինների ոչ լեգիտիմությունը։ Ես ինչու եմ ասում ՝ Եկեղեցին բռնազավթված ա։ Եկեղեցին ո՛չ Կաթողիկոսն ա, ո՛չ եպիսկոպոսները։ Եկեղեցին հավատավոր ժողովուրդն ա, որը դուրս է դրված Եկեղեցու կառավարումից»,-նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.

