«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը

ՍԻՄ-Լուրեր

Հայաստանի` «Ղրիմի բարեկամներ» ակումբը մեծ վրդովմունքով եվ խորը ափսոսանքով տեղեկացավ, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հայտարարությանը, որ իրենց քաղաքական թիմը չի ճանաչել եվ չի ճանաչում Ղրիմը ՌԴ կազմում: 

Այդ դիրքորոշումը ոչ միայն  խորը առճակատման մեջ է մտնում Ռուսաստանի դաշնության դիրքորոշման հետ, այլեւ ոտնահարում է Ղրիմի ժողովրդի կամքը եվ իրավունքները:

Պետք է տեղեկացնենք Ռոբերտ Քոչարյանին եվ իր խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին, որ 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմի ժողովուրդը անցկացրեց հանրաքվե Ուկրաինայից անկախանալու եվ Ռուսաստանին վերամիավորվելու հարցով, որի կազմում էր մինչեվ 1954 թվականը: Ղրիմի ժողովուրդը ազատ կամաարտահայտությամբ 96,77 տոկոսով արտահայտվեց Ռուսաստանին վերմիավորվելու օգտին, ընտրողների 83,1 տոկոս  հանրաքվեին մասնակցությամբ: Նշենք, որ Ղրիմի հայ համայնքը անբողջությամբ աջակցեց Ղրիմի հանրապետության Ռուսաստանի կազմի մեջ վերամիավորվելու գաղափարին: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի հայտարարությունը հակասում է ՄԱԿ-ի կանոնակարգի ազգերի ազատ ինքնորոշման միջազգային սկզբունքին: Դա առավել քան տարօրինակ ու զարմանալի է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարում էր Արցախը եվ հետագայում պայքարում էր Արցախի հանրապետության անկախության համար հիմնվելով ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: 

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի հայտարարությունը մեծ վնաս  է հասցնում ոչ միայն հայ եվ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայ համայնքին եվ հատկապես նրա Ղրիմյան հատվածի հեղինակությանը, այլ նաեվ թիկունքից հարված է հասցնում Արցախին, զրկելով նաեվ արցախահայությանը ինքնորոշման իրավունքից: 

Մենք խորապես դատապարտում ենք «Հայաստան» խմբակցության կողմից հնչեցրած խայտառակ մտքերը, վստահ ենք, որ «Հայաստան» դաշինքի ընտրողների ճնշող մեծամասնությունը չեն կիսում վերոհիշյալ հայտարարությունը եվ իրենց դիրքորոշումը կարտահայտեն «Հայաստան» դաշինքի վերոհիշյալ հայտարարության վերաբերյալ: 

Ակնկալում ենք նաեվ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստանալ բացատրություն, թե վերոհիշյալ արտահայտության հետ կապված, թե ընդհանրապես Ղրիմի հարցի առնչությամբ իր եվ իր ղեկավարած դաշինքի քաղաքական դիրքորոշման վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՂՐԻՄԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ» ԱԿՈւՄԲ  

 

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության