Աննա Հարությունյանը Միլանում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Մշակութային

ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանը ժամանակ առ ժամանակ իր ստեղծած հագուստի յուրահատուկ հավաքածուները ներկայացնում է աշխարհի հեղինակավոր հարթակներում՝ պատմելով տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների մասին։ Այս անգամ Հարությունյանն իր «Հնագույն քաղաքակրթություններ» հավաքածուով հանդես է եկել Միլանի նորաձևության շաբաթվա (Milan Fashion Week) ընթացքում կազմակերպված World Fashion Festival Award-ին և արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին։

«Միջոցառմանը մասնակցում էր 47 դիզայներ աշխարհի տարբեր երկրներից։ Սկզբում իր հավաքածուն ներկայացրեց Լյուքսեմբուրգից ժամանած մի դիզայներ, որը, եթե չեմ սխալվում, թագավորական ընտանիքից էր, այնուհետև ես ներկայացրի իմ հավաքածուն, որը տպավորեց բոլորին։ Հավաքածուն բաղկացած է մի շարք հագուստներից, սակայն այս անգամ ցուցադրեցինք 16-ը։ Ե՛վ հագուստները, և՛ աքսեսուարները մեծամասամբ ձեռքի աշխատանք են, որոնց հեղինակը ես եմ։ Ցուցադրությունը ներկայացրինք թատերականացված բեմադրության տեսքով։ Բեմադրությունը ևս ես եմ արել։ Միշտ էլ փորձում եմ նոր ձևաչափով, նոր գաղափարներով հանդես գալ։ Իտալիայում հենց դա արժևորեցին՝ մոտեցումը, հագուստների կտորը, ձեռագործ աշխատանքը, որը բարձր է գնահատվում։ Ամբողջական աշխատանքը հիացմունք պատճառեց ներկաներին»,-նշում է Հարությունյանն ու հավելում՝ ինչպես ավելի վաղ Նյու Յորքում, այնպես էլ Միլանում իր հավաքածուն ցուցադրել է «Հող» խմբի երաժշտության ներքո, ինչը ևս գրավիչ է եղել։

Յուրաքանչյուր ցուցադրություն անելիս Աննա Հարությունյանն աշխատում է տարբեր ազգերի մոդելների հետ։ Այս անգամ համագործակցել է բրազիլացի, իտալացի, ռումինացի, ռուս, էստոնացի մոդելների հետ։ Ներկայացումն ամբողջացրել է հենց իր մասնակցությամբ։ Հարությունյանը ևս հանդես է եկել որպես մոդել, ինչը հազվադեպ երևույթ է ոլորտում։

«Ժյուրին ևս միջազգային կազմ ուներ։ Շատ հաճելի էր, որ նրանք խոսում էին հավաքածուի ինքնատիպությունից, ասում, որ հրաշալի շոու ենք ներկայացրել։ Մասնակցում էր հիսուն երկիր, և յուրաքանչյուրը հետաքրքիր հավաքածուով էր ներկայանում, սակայն ես գիտեի, որ մեր անկեղծությունը կգնահատվի։ Երբեք չեմ կեղծում. ո՛չ ինձ եմ խաբում, ո՛չ հանդիսատեսին»,- շեշտում է նա։

Աննա Հարությունյանը հավաքածուներ է ստեղծում՝ մարդկանց ուշադրությունը համամարդկային արժեքների վրա հրավիրելու համար։ Նրա գործերի առանցքում աշխարհն է, կրոնն է, անհատն է, տարբեր ազգերն են՝ իրենց ավանդույթներով ու սովորույթներով։ «Հնագույն քաղաքակրթություններ» հավաքածուի միջոցով դիզայները հին աստվածների կերպարներն է կերտել, Ասորեստանի, Բաբելոնի, Հայաստանի ժողովուրդների ինքնությունն է ընդգծել։ Նպատակն է տարբեր ժողովուրդներին միավորել մեկ Աստծո լույսի գաղափարի շուրջ։ Ցանկանում է վերակենդանացնել ու ժամանակակից լեզվով մատուցել պատմությունը։ Հարությունյանի հավաքածուի հերոսները կենդանանում ու մարդկանց սթափության կոչ են անում, հիշեցնում, որ եղել են, չեն վերացել ու հորդորում են չմոռանալ իրենց արմատների մասին։

Հարությունյանը չի բացառում՝ հնարավոր է, որ մի օր աշխարհում նվաճումներ ունեցած հավաքածուն ցուցադրվի նաև Հայաստանում։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի