Թրամփն ԱՄՆ նավթի ռեզերվային աննախադեպ ցածր ծավալի պաշարներից եւս 40 միլիոն բարել է վաճառում
ՄիջազգայինՏեւական ժամանակ նավթի համաշխարհային գները 100 դոլար/բարելից բարձր մակարդակի վրա էին: Եվ ահա այսօր նվազեցին 96 դոլարի մակարդակ։
Հրաշք չի եղել. պարզապես Թրամփը կրկին դիմեց ԱՄՆ նավթի ռեզերվային պաշարներին՝ նավթի գները իջեցնելու համար։
Բայց սա լավ օրից չէ եւ լավ տեղ չի տանում: Հասանելի տվյալներով, ԱՄՆ ռազմավարական նավթի պաշարի աննախադեպ ցածր՝ 284 միլիոն բարելի կարգի էին: Մակարդակ, որը գրանցվել է միայն ԱՄՆ պաշարների ձեւավորման սկզբնական ժամանակահատվածում, և այդ դրանից հետո երբեք չի նկատվել։
Եվ ահա, Թրամփը այդ ցածր պաշարներից եւս 40 միլիոն բարել հանում է վաճառքի:
Տնտեսական փորձագետները այս քայլը անվանեցին «ինքնասպանական», քանի որ դա կարող է հանգեցնել պաշարների անկման՝ դրանց արագ ազատման համար անհրաժեշտ մակարդակից ցածր, ինչը կարող է վնասել ԱՄՆ նավթի պահեստավորման բուն ենթակառուցվածքները։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73163

