ՈՒ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆ ՏԱՓԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

Սպորտ

Սեպտեմբերի 28-ին Երևանի «Վազգեն Սարգսյանի» անվան Հանրապետական ստադիոնում Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրի խաղում ընդունեց Չեռնոգորիայի թիմին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը, բնականաբար պարտվեց 2։3 հաշվով։ Նշենք, որ մինչ այս խաղը, Հայաստանի հավաքականը զարմանալիորեն 2։0 հաշվով հաղթել էր Լատվիայի թիմին, թեև այս հավաքականը ևս իրենից առանձնապես բան չի ներկայացնում։

Հայաստան - Չեռնոգորիա խաղի ավարտից հետո, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ ԱՐԹՈՒՐ ՍԵՐՈԲՅԱՆԸ այսպես է մեկնաբանել.

«Շատ տխուր ենք, քանի որ պարտվել ենք, բայց կարծում եմ, որ արժանի չէինք պարտության։ Սա ֆուտբոլ է, պետք է դասեր քաղենք ու առաջ շարժվենք»։ Բայց եթե ամեն խաղից հետո խոսում են «դասեր քաղելուց» ինչու այդպես էլ չեն քաղում։ Հավաքականի գլխավոր մարզիչ ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔՅԱՆՆ էլ այս մեկնաբանությունն է տվել.

«Դժգոհ եմ մրցավարությունից, Փիլոյանի առաջին գոլը խախտում էր, սակայն չեմ ուզում դրա մասին խոսել, քննարկել։ Ինչ կարող եմ ասել խաղի մասին, ունեինք պլան A և պլան B։ Առաջին խաղակեսում աշխատեցինք պլան A-ով։ Ընդմիջմանը տակտիկապես փոփոխություն կատարեցի, խաղացողների փոփոխություն եղավ նաև։ Մենք ունեցանք առավելություն, ճնշում։ Ափսոսում եմ, որ չկարողացանք արդյունքի հասնել, որի համար ներողություն եմ խնդրում։

Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին իրենց աջակցության համար, շատ օգնեցին մեզ։ Շատ տխուր ենք մենք, հանդերձարանում շատ տխուր էինք։ Իմացեք, որ այս թիմն ապագա ունի, այս թիմը լավ կազմ ունի և պայքարելու է ու շարունակելու է։ Տղաների մոտ նվիրվածություն տեսա, որը մեզ կտանի առաջ։ Անհատական պահերում սխալներ թույլ տվեցին, որի համար պատժվեցինք։ Ընդհանուր առմամբ, տղաներից շատ գոհ եմ։ Ամեն ինչ կանեմ, որ ճնշում չլինի իրենց վրա։ Այդ ամենը կվերցնեմ ինձ վրա։ Այս թիմն ունի ապագա, ես հավատում եմ...»։

Մի խոսքով, արդարացումների պակաս չկա, մրցավարներն են մեղավոր, բախտներս չբերեց, թուղթ ու գիր են արել և այդպես շարունակ։

Ամենակարևոր բանը, սակայն այդպես էլ չի ասվում. հավաքական, որպես այդպիսին չունենք։ Կան որոշ լավ խաղացողներ, ու վերջ։ Ավելի կոնկրետ, ֆուտբոլ, որպես այդպիսին, չունենք։ Արդյունքում, ինչպես Նիկոլի պահած երկիրն է, այնպես էլ Նիկոլի դրածոյի պահած ֆուտբոլը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի