ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով։ Այս լուծումներն ընկերություններին հնարավորություն են տալիս ընտրել ժամանակավորապես ազատ իրացվելիության կառավարման առավել հարմար ձևաչափ՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական խնդիրներն ու բիզնեսի կարիքները։

Կորպորատիվ հաճախորդներին հասանելի են «Դասական բիզնես», «Ունիվերսալ բիզնես» և «Համալրվող բիզնես» ավանդները։ Միջոցների տեղաբաշխումը հնարավոր է ՀՀ դրամով, ռուսական ռուբլով և եվրոյով։

«Դասական բիզնես» ավանդը հարմար է այն ընկերությունների համար, որոնք պատրաստ են ժամանակավոր ազատ միջոցները տեղաբաշխել որոշակի ժամկետով և չեն նախատեսում համալրել կամ հանել գումարներ մինչև ավանդի ժամկետի ավարտը։

Եթե բիզնեսի համար կարևոր է միջոցների կառավարման ճկունությունը, ապա համապատասխան լուծում կարող է հանդիսանալ «Ունիվերսալ բիզնես» ավանդը։ Այն հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ տեղաբաշխված միջոցներից՝ պահպանելով դրանք կառավարելու հնարավորությունը՝ ընթացիկ ֆինանսական խնդիրներին համապատասխան։

Ընկերություններին, որոնք նախատեսում են աստիճանաբար ավելացնել տեղաբաշխված միջոցների ծավալը, առաջարկվում է «Համալրվող բիզնես» ավանդը։ Վերջինս հնարավորություն է տալիս կատարել անսահմանափակ թվով համալրումներ։ 

«Կորպորատիվ հաճախորդների համար կարևոր է ոչ միայն պահպանել իրացվելիությունը, այլև արդյունավետ օգտագործել ազատ դրամական միջոցները։ ՎՏԲ-Հայաստան Բանկի ավանդային լուծումներն ընկերություններին հնարավորություն են տալիս ընտրել համապատասխան գործիք՝ կախված նրանից՝ նախատեսում են արդյոք որոշակի գումար տեղաբաշխել ֆիքսված ժամկետով, թե ցանկանում են պահպանել միջոցների կառավարման լրացուցիչ ճկունություն», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի- Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

 

Բոլոր երեք ավանդների համար միջոցների տեղաբաշխման նվազագույն գումարը կազմում է 200 հազար ՀՀ դրամ, 400 եվրո կամ 20 հազար ՌԴ ռուբլի։ Տեղաբաշխման ժամկետը՝ 30-ից մինչև 730 օր։ Տոկոսադրույքը կախված է ավանդի արժույթից և տոկոսները ստանալու ընտրված եղանակից՝ ամսական կամ ժամկետի ավարտին։

Առավելագույն տոկոսադրույքը կազմում է տարեկան 9,7%՝ ՀՀ դրամով միջոցները տեղաբաշխելու և տոկոսները ժամկետի վերջում ստանալու դեպքում (տարեկան եկամտաբերություն՝ 9,27%)։

Ավանդների մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, Բանկի ցանկացած մասնաճյուղում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի