Եթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․

Հանդիպում

Հայաստանյան լցակայաններում միջինը մեկ լիտրը 621 դրամով վաճառվող պրեմիում տեսակի բենզինը մեկ ամսում թանկացել է 10.53 տոկոսով, և սա այն դեպքում, երբ ոչ Հայաստան բենզին մակատարարող հիմնական երկրներում, ոչ էլ մի շարք այլ պետություններում այսչափ թանկացում պարզապես չկա:

Մասնավորապես, ռեգուլյար տեսակի բենզինը մեկ ամսում թանկացել է 11.65 տոկոսով, մեկ տարում՝ 17.65 տոկոսով, պրեմիումը տեսակի բենզինի մեկ ամսում թանկացել է 10.53 տոկոսով, մեկ տարում՝ 18.87 տոկոսով:

Ինչը չի համապատասխանում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այս ամիս արած հայտարարությանը, թե Հայաստանում բենզինը մի փոքր է թանկացել, իսկ աշխարհում` ավելի շատ, այս ամիս արձանագրված գներին չի համախատասխանում․ «Հայաստանում էս պահին համեմատության մեջ աշխարհում ամենաքիչ թանկացած տեղերից մեկն է: Առհասարակ պետք է ասել, որ բենզինը ամբողջ աշխարհում շա՜տ կտրուկ է [թանկացել]: Եթե ծանոթներ ունեք, օրինակ, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ասիայում, ցանկացած տեղ, հարցրեք՝ ոչ թե քանի տոկոս, այլ քանի անգամ է թանկացել: Հայաստանում տոկոսներով է թանկացել», - ասել էր նախարարը:

«Իրազեկ և պաշտպանված» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց․

-Բենզինի թանկացման հիմնական պատճառը նավթի միջազգային գների աճն է։ Գնաճի պատճառը հիմնականում նավթի գներից է, քանի որ դրանցից է կախված բենզինի գինը։ Իհարկե, ոչ ամբողջությամբ, սակայն իրականում նավթի գնի փոփոխությունը բերում է նաև նավթից ստացվող այլ տեսակ վառելիքի գների թանկացման։ Նավթի շուկայում տեսնում ենք՝ ինչ է կատարվում այս վերջին շրջանում, բավական բարձրացել են միջազգային գները, և, ըստ այդմ, նաև բենզինն է դրան արձագանքում։ Ինչ վերաբերում ՀՀ-ին, ապա համապատասխան կառույցները պետք է ուսումնասիրեն, հասկանան, թե միջազգային շուկայում գների փոփոխության պայմաններում մեզ մոտ ինչ չափով է հնարավոր զսպել բենզինի գնաճը։ Այսինքն բենզինի թանկացման առյուծի բաժինը իրականում մեզ հետ կապ չունի։

-Իսկ ադրբեջանական բենզինը, որը մի ընթացք ոգեւորության աղբյուր էր դարձել իշխանության համար՝ ի՞նչ եղավ։

-Ախր, այդ էլ հեքիաթ, ինչ էժան բենզին, պարզ չէր քաղաքական ակցիա էր, մի շաբաթ բերեցին կողքը նկարվեցին ու անցանք առաջ։ Փաստ է, որ ամբողջ աշխարհում է բենզինը թանկանում, որը չի կարող ուղղակի մեզ վրա չանդրադառնալ։ Սպառողների համար սա, իհարկե, եթե երկարաժամկետ հատվածում սա քննարկենք, կբերի նաև որոշակի այլ ապրանքների գների բարձրացման, քանի որ էներգակիրները ցանկացած ապրանքի գնի հիմքում են։ Օրինակ՝ միգուցե նաև տրանսպորտի, եթե սա երկար շարունակվի։ Եթե կարճաժամկետ հատվածում դիտարկենք, ապա ամեն ինչ կախված է ընդհանուր զարգացումներից։

-Սրան զուգահեռ խոսվում է նաեւ ՀՀ-ում գազի հնարավոր թանկացման մասին, սա ի՞նչ հետեւանքներով է հղի սովորական սպառողի համար։

-Կարճ ասեմ, եթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի։ Որովհետեւ ինչքան էլ ուզում է մենք այլընտրանքային էներգիայի մասին խոսենք միեւնույն է՝ այս պահի դրությամբ շուկայի կախվածությունը ռուսական գազից, այդ թվում տնտեսության շատ բարձր է։ Այսքանը կարող եմ կանխատեսել այս պահին։ 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի