Քաղաքապետարանն էլ ինքն ա՞

Ներքաղաքական

Թեպետ Տիգրան Ավինյանի բախտը ժամանակին ժպտաց եւ չստանալով ժողովրդի մեծամասնության քվեն` դարձավ Երեւանի 9 տոկոսանոց քաղաքապետ, բայց, արի ու տես, որ մամուլի քարտուղարի հարցում ոչ մի կերպ բախտը չի բերում։ Արդեն երրորդ խոսնակին է փոխում, բայց դրանից ոչ մի օգուտ՝ առնվազն խայտառակ փիառի տեսանկյունից։

Բոլորովին վերջերս Ավինյանի մամուլի քարտուղար նշանակված ՔՊ-ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը տպավորություն է, թե ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել այն մտքից, որ ինքն այլեւս պատգամավոր չէ եւ պետք է զբաղվի ոչ թե սեփական, այլ Ավինյան Տիգրանի փիառով։

Եթե Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «կառավարությունը ես եմ», կառավարության աշխատակազմի ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը պնդում էր, որ մշակույթն իր մեջ է, ապա հիմա հայտնվել է երրորդ տարբերակը՝ քաղաքապետարանն էլ, կարծես, հենց ինքը՝ Ջուլիետա Ազարյանն է։

Ուղղակի, անհնար է չնկատել, որ Ազարյանը տեղին-անտեղին էքսցենտրիկ մեկնաբանություններով է հանդես գալիս հերիք չէ, մի հատ էլ պարտադիր հանգամանք է համարում՝ իր լուսանկարը մեկնաբանության հետ հրամցնելը սոցցանցում։ Օրինակ, գրառումը կարող է սկսվել «Երեւանի քաղաքապետարանը որեւէ հրահանգ չի՛ ստացել․․․» տողով, իսկ կից լուսանկարում Ջուլիետան է մտահոգ դեմքով եւ ոչ թե քաղաքապետարանի ֆասադը կամ Ավինյանի սֆաթը։

Եվ, ընդհանրապես, Ջուլիետա Ազարյանը հանդիպումներ է ունենում, քաղաքական հայտարարություններ անում, անգամ այն, որ Տիգրան Ավինյանը հանդես պետք է գա մամուլի ասուլիսով, կրկին հայտարարությունը զարդարում իր լուսանկարով։ Այս ամենից կարելի է մի քանի եզրակացություն անել․ կա՛մ Ազարյանն ինքնասիրահարված է եւ իր տեղում չէ, կա՛մ հատուկ է նշանակվել, որ ստվերի Ավինյանին, իսկ թե ով է վերջինիս պարտադրել՝ որպես մամուլի քարտուղար նշանակել մեկին, ով չունի ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ էլ իր գործառույթների հետ որեւէ աղերս ունեցող աշխատանքային փորձ, դա էլ թող Երեւանի քաղաքապետին մտահոգի։ Մարդն ասում էր չէ՞՝ «Ասեք, կանենք», երեւի, ասել են, նշանակել է․․․

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի