ՌեԱ փառատոնը բաց կանչ է հայտարարել

Մշակութային

ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար

ՌեԱ փառատոնը՝  Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, հայտարարում է ReA Academy Lab-ի բաց կանչը։ Եթե դուք պրոդյուսեր, սցենարիստ կամ վիզուալ արվեստագետ եք, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։   Լաբորատորիայի մասնակիցների կազմում նախատեսվում է 5-7 պրոդյուսեր, 5-7 սցենարիստ և 15 վիզուալ արվեստագետ։

Վիզուալ արվեստագետների խմբում կարող են ընդգրկվել Concept Artist, Character Designer և այլ թվային արվեստագետներ։ Պրոդյուսերների թվում կարող են լինել անիմացիոն արտադրության, նախագծերի զարգացման կամ հարակից ոլորտներում գործող մասնագետներ։ Սցենարիստները պետք է զբաղվելիս լինեն կամ ունենան հետաքրքրություն զբաղվելու անիմացիոն նախագծերի կամ պատմությունների մշակմամբ։

Հիբրիդային մասնագիտական լաբորատորիան կանցկավի 4 շաբաթ, որից 3 շաբաթ՝ առցանց | 1 շաբաթ՝ Երևանում։  Ծրագիրը նախատեսված է միջին փորձառություն ունեցող մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները դեպի ավելի բարձր, միջազգային մակարդակ։ Լաբորատորիայի նպատակն է խորացնել մասնագիտական կարողությունները, ծանոթացնել միջազգային արտադրական և համատեղ արտադրության գործելակերպերին և կապ ստեղծել Հայաստանի մասնագիտական միջավայրի ու միջազգային անիմացիայի ոլորտի միջև։

Նախատեսվում են վեց մասնագիտական ուղղություններով դասընթացներ՝

1.Անիմացիոն արտադրություն և պրոդյուսինգ - Անրի Մագալոն, Ֆրանսիա

2.Անիմացիոն սցենարագրություն ևպատմության զարգացում - Ստեֆան Կազանջյան, Ֆրանսիա

3.Concept Art - Արմին Թաղդիսիրադ, Իտալիա

4․ Character Design - Զավեն Նաջար, Ֆրանսիա

5․ Տեսողական արվեստների ոլորտում տեխնիկական գրագիտություն - Խոսե Լուիս Ֆարիաս Գոմեզ

6․ Կոմպոզիտոր, երաժշտական ​​պրոդյուսեր, հնչյունային դիզայներ և կրթական ծրագրերի համադրող - Անդրիեշ Գանդրաբուր

Ծրագրի միջազգային մասնագետ-մենթորների հետ աշխատանքը իրականացվելու է բացառապես անգլերենով։ Տարիքային սահմանափակում չկա։ Համապատասխան մասնագիտական կրթությունը ցանկալի է, սակայն ընտրությունը հիմնված է առաջին հերթին մասնագիտական փորձի, աշխատանքի որակի, ներուժի և ծրագրին համապատասխանության վրա։

Ծրագրի ամբողջական նկարագրությանը, մասնակցության պայմաններին և անհրաժեշտ նյութերի ցանկին ծանոթանալու համար կարող եք դիտել բաց կանչի ամբողջական փաստաթուղթը ։ https://shorturl.at/J4lRW

Դիմումների վերջնաժամկետ՝  01.10.2026, 23:59
Հարցերի դեպքում՝ +374 98992279 ,
[email protected]

Գրանցվե՛ք այս հղումով։

Հիշեցնենք, որ  ReA Academy Lab-ի աջակիցներ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ ReA Academy Lab-ի շրջանակում սփյուռքահայ մասնագետների ներգրավման, նրանց մասնագիտական ներուժն ու փորձը Հայաստանի մասնագետներին փոխանցելու և փոխգործակցությունը խթանելու նպատակով։ ՌեԱ Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ-ն, իսկ գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին