Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՄԻՄԻՆՈ
(ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ` ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԸՆԿԵՐԸ ԻՐԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
У тебя хорошие глаза, друг, помаги!
**
ԱՌԱՆՑ ԿՐԱԿ ԾՈՒԽ ՉԻ ԼԻՆՈՒՄ
(ՀԷՑ-Ի ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միջազգայնագետների` Հայաստան - Ռուսաստան միջպետական հարաբերությունները այն աստիճանի են սրվել, որ արդեն ՀԷՑ-երն են ինքնահրդեհվում։ **
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
(ՊԱԿԻՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ` ՄԱԿ-ՈՒՄ ԱՖՂԱՆ ԼՐԱԳՐՈՂՈՒՀՈՒ ԿՈԿՈՐԴԸ ԿՏՐԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՇԱՐԺՈՒՄ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Լրագրողների համաշխարհային ասոցիացիայից գտնում են, որ լրագրողների հետ շփվելը թթու թան չի, ամեն իսլամիստի բան չի։
**
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
(ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔՊ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՆԽՈՉԸՆԴՈՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` ՔՊ-ականները անընդդիմություն գեղ են ընկել, անփետ են ման գալիս։
**
ԹԼՊԱՏԵԼՈՒ ԵՆ
Ըստ իրանագետների` ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ նրանք ԹՐԻՓ-ից թլիփն են թողնելու ։
**
ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ
Ոստիկանությունից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի սկսվելու օրը գազանանոցի «Թաթա» ղազը, լսելով Հ1-ով Թաթայի համերգը, ամոթից գազանանոցից ճողոպրել է։
**
ՌԵՏՐՈ
(ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԿԳԲ-Ի ՊԱԴՎԱԼԻ ԱՄԵՆԱՄՈՒԹ ԽՑՈՒՄ ԼՈՒՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ռոբը նստել մի մութ անկյունում,
Հոնքերը կիտել ու լաց է լինում...
**
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽԱՂԵՐ
(ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԿԸՀ-ի, եթե Քաղաքացիական պայմանագիրը համայնքային ընտրություններին թեկնածուների ակտիվ փնտրտուքների մեջ է, ապա ընդդիմությունը թուլացել է եւ հաճույք է ստանում։
**
ՆԻԿՈԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ
(ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՒՐՔ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ՀՈՂԱԹԱՓԵՐԻ ՎՐԱ ԶԱՐՄԱՆԱԼՈՒ ԵՎ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նախկինները լավն են, չստիկները` լավը։
**
ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ՄԱՌԱԶՄ
(ԱՄՆ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ ՏՌԱՊԻ ՄՈՏ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չինաստանի ղեկավարին դիմավորելուց պատվիրակությունը Թրամփն ու տռապը խառնել էր իրար։
**
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ըստ քաղաքագետների միության` ուսումնասիրելով ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքական գիծը եւ ընդդիմության պասիվությունը համայնքային ընտրություններում, հասկանում ես, որ ապագան ոչ թե «Ուժեղ Հայաստանն» է, այլ՝ թույլը։

