Ռուսաստանի հարձակումները մոտենում են Լեհաստանին. Տուսկը
Միջազգային«Մեզ շատ դժվար շաբաթներ և ամիսներ են սպասվում։ Ռուսաստանի հարձակումները մոտենում են Լեհաստանին», - ասաց Տուսկը։ Ըստ նրա, լեհ-ուկրաինական սահմանի մոտ հարձակումները դառնում են կանոնավոր երևույթներ։
Լեհական ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի, և ռազմական ինքնաթիռները պարբերաբար օդ են բարձրանում։
Ռուսական ենթադրաբար անօդաչու թռչող սարքերից մեկը նախկինում հարվածել էր լեհաստանա-ուկրաինական սահմանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա՝ Դորոհուսկի մոտ։ Լեհաստանի օդային տարածքը չի խախտվել։
«Առաջիկա շաբաթներն ու ամիսները կլինեն ռուսական կողմից շատ ինտենսիվ ակտիվության ժամանակաշրջան։ Դժբախտաբար, մենք չենք կարող բացառել, որ այս սրացումը կազդի նաև Լեհաստանի տարածքի վրա», - ասաց Տուսկը։

