Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Շոու բիզնես

Մինչ ողջ ազգը սգում էր 44 -oրյա պատերազմի 6-րդ տարելիցը, հոսքը Եռաբլուր չէր դադարում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում էր Թաթա Սիմոնյանի համերգը: Հաջորդ իսկ օրը, հանրային ճնշմանը չդիմանալով, Հանրայինը ներողություն խնդրեց եղածի կապակցությամբ` մասնավորապես հայտարարելով. «Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, եւ մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով․․․»։ Թերեւս եղած վրդովմունքին գումարվեց նաեւ նման բովանդակությամբ ներողության տեքստը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց ամերիկաբնակ դերասան ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԻ հետ։

— Պարոն Իգիթխանյան, ըստ Ձեզ, սա ի՞նչ էր՝ դիտավորությո՞ւն, թե՞ իսկապես տեխնիկական վրիպակ:

— Եթե դա տեխնիկական վրիպակ է, ապա ամբողջ Հանրայինը պետք է վերանայել։ Բա որ հանկարծ տեխնիկական վրիպակով Քոչարյանի հարցազրույցը միանար եթեր, ի՞նչ եք կարծում՝ քանի վայրկյանից կփակեին եթերը, ու ֆալցետային զզվելի ձայնով ինչ վայնասուն կլսեինք։ Այս տականքային խմբակը ամեն բան անում է, որ արժեզրկվի ամեն ինչ՝ այն ամենը, ինչ կարող է միասնականության բերել։ Երգիչներին թիրախավորեցին՝ բացահայտելով նրանց ստացած հոնորարներն Անկախության 35-ամյակին նվիրված համերգին: Իրենց կողմնակից զանգվածը «կատաղեց» Թաթայի վրա, որ նա է աշխատել այդ գումարը, այլ ոչ թե զանգվածից ելած, կուռքին ձայն տված, բազմոցին նստած մեծ «ինտելեկտի» տեր մեկը: Եվ այդպես շարունակ:

— Արդյոք ներողությունը կփարատի հասարակության, հատկապես զոհվածների հարազատների վրդովմունքը:

— Մասսաների կուռքը (ես իր անունը չեմ տալիս), որ ասում էր. «Պլյուս-մինուս 50 հոգի զոհեր» կամ «ինչի չես զոհվել», կինը երբ իր հերթին ասում էր․ «Նրանք զոհվեցին հանուն ոչնչի» ու այդպես կարող եմ շատ թվարկել, քանի՞ անգամ ներողություն խնդրեցին։ Կամ արդյոք պետք էր այդ ներողությունը։ Փարատի՞, ո՛չ: Ես այդ օրն իմ անձնական էջով «սթորի» չեմ գցել, հարգելով ինչ օր է։ Մի հսկայական Հ1-ում մեկը չկա՞ր, որ հիշեր: Զոհվածների հարազատներին փարատում չկա, այդ մարդիկ զգայուն նյարդերով ապրում են իրենց օրերը։

— Ըստ Ձեզ, արդյոք չպետք է պատասխանատվության ենթարկվեն պատասխանատուները:

— Ըստ իս՝ ոչ։ Ըստ իրավական դաշտի, եթե դա խոտան է ՝աշխատանքային օրենսգրքի բոլոր բարոյական կանոններով պիտի ենթարկվեն պատասխանատվության բոլոր պատասխանատուները ու հրահանգ իջեցնողը: Բայց արդեն հասկանալի է, որ մեկ հատ «կներես»-ով հարցերը կլուծվեն:

— Պետական մակարդակով սեպտեմբերի 27-ին չեղավ ոչ մի անդրադարձ, ոչ մի հիշատակման խոսք եւ այցելություն Եռաբլուր: Սա ինչի՞ մասին է վկայում:

— Դա վկայում է վարչակազմի տականք լինելու մասին՝ սա կարճ ու եթերային ասված։ Սա ծրագրած մոտեցում է՝ ցուցադրել թշնամուն, թե ինչ լավն եմ ես, չեմ ընդվզելու, չվախենաս, որ կկծեմ։ Ինչպես կարող եմ ես քեզ նեղացնել, եթե անգամ չեմ գնում Եռաբլուր ու նույնիսկ չեմ հիշատակում դրա մասին։ Խայտառակություն է ուղղակի։

— Կարծում եք՝ միտումնավո՞ր է արվում ամեն բան, որպեսզի ջնջվեն հերոս տղաների սխրագործությունները:

— Իհարկե, միտումնավոր է: Սա ծրագրված գործողություն է: Առաջինն իշխանություն գալով, նրանք հին սիմվոլները քանդեցին: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը սուրբ չէր, բայց այդ հերոս մարդուն ոչնչացնել, դարձնել «տուշոնկայի» գող, միտումնավոր արված բան էր: Այսինքն՝ ուրիշ ոչ մի քրեական հոդված չէր կարող լինել նրա վրա, միայն «տուշոնկա՞» պետք է լիներ: Դա արվում էր, որ ոչնչացնեին այդ լեգենդին: Կամ, եկեք հիշենք. ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության տարելիցը ու նրան հաջորդող օրը, ի՞նչ օր է՝ «Քաղաքացու օր», խորոված-քաբաբ, ուտելու-խմելու տոն: Դա ինչի՞ մասին է խոսում... Հիմա նույնն արվում է այս պարագայում: Հավատացնում եմ Ձեզ, որ ճիշտ աշխատող Հանրայինում նման պատահական խոտան ու պատահական եթեր գնալ անհնար էր։ Ի՞նչ է նշանակում պատահական:

Հանրային հեռուստաընկերությունը դարձել է լակմուսի թուղթ՝ նախատեսված հեղուկների թթվայնության մակարդակը (pH) չափելու համար։ Հիմա այսպիսով փորձարկում են կատարում եւ ցանկանում են հասկանալ, որքանով են կոտրել այս ժողովրդի մեջքը, ընդվզման ցանկությունը, ինչքան է ժողովուրդը կոտրվել, դարձել անտարբեր: Սա ստուգման ցուցանիշ է: Կարծում եմ՝ շատ կարեւոր բան ունեն ստորագրելու, օրինակ՝ Տիգրանաշենի հարցերը պիտի լուծեն եւ ուզում են հասկանալ, որքանով է ժողովուրդը պատրաստ ընդվզման ալիք բարձրացնելուն: Եթե սա աննկատ անցներ, կասեին՝ լավ է, ինչ ուզենք, կանենք: Բայց հիմա մյուս վտանգը կա, իրենք ամեն բան կանեն, որ ընդհանրապես զրոյացնեն դեմ լինելու ցանկությունը: Մենք կորցնում ենք մեր «ես»-ը, եւ դա բերելու է շատ ծանր հետեւանքներ:

Այո՛, եւ եւս մեկ անգամ՝ այո՛, դա միտումնավոր քայլ էր: Մենք չպետք է ունենանք մեր դեմքը, ազգային արժանապատվությունը: Մենք պետք է լինենք հեշտ կառավարվող հոտ: Նպատակը դա է, որ ինչպես քշեն, այնպես էլ քշվի ժողովուրդը: Ու, ցավոք, քշվում է:  Ես ինձ մեղավոր եմ զգում, որ երկրումս չեմ, բայց նաեւ հասկանում եմ, որ ես մենակ կամ մի քանի հոգով այդ ամենի դիմաց չենք կարող պայքարել: Ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր որդեկորույս ծնողներից եւ մեր տղերքից, որ հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին