Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը
ՆերքաղաքականՀոկտեմբերի 25-ին կայանալիք Ջերմուկ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Վահագն Արսենյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՔՊ-ի պաշտոնական կայքէջից: «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդի Վահագն Արսենյանը ներկայումս զբաղեցնում է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը:
Շատերի մոտ տարակուսանք է առաջացրել մարզպետից համայնքապետի ձգտումը, բայց պարզվում է հեչ էլ զարմանալու չէ, հակառակը լավ էլ հեռատես քայլ է երիտասարդ մարզպետի կողմից, ով մտերիմ շրջապատում այսպես է արձագանքել զարմացած դեմքերին.«Մարզպետների ինստիտուտը էլ առաջվանը չի ու էլ ավելի է նեղանալու մարզպետների լիազորությունները 2027-ից, իսկ սենց ես կմնամ ու իմ համայնքին տիրություն կանեմ»:

