Աբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոց

Իրավական

Աբովյանի փոխքաղաքապետ Դավիթ Զարոյանի կառուցվող առանձնատունը   շարունակում է մնալ  հանրության ուշադրության կենտրոնում:  Հրավիրում ենք նաեւ իրավապահ մարմինների, մասնավորապես Հակակոռուպցիոն Կոմիտեի ինչպես նաեւ  վարչապետ Նիկոլ  Փաշինյանի ուշադրությունը ՝ Զարոյանի առանձնատան թնջուկի հետ կապված, քանզի  հենց վարչապետ Փաշինյանն էր մուրճն ու մանգաղը ձեռքին թմբկահարում, որ «խաչակրաց արշավանք» է սկսել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: 

Այս լուսանկարներում, Աբովյանի փոխքաղաքապետ Դավիթ Զարոյանին պատկանող, դեռևս կառուցման փուլում գտնվող առանձնատունն է: 
Աբովյանում շրջանառվում են տեղեկություններ, որ  նրա անունը հիշատակվում է համայնքապետարանի  հնարավոր «ատկատների» վերաբերյալ քննարկումներում։ 
Ուստի  հարց իրավապահ  համակարգի վերիշն էշելոնին. գնացել եք արդյոք այս ամենի հետքերով, եւ օրինակ պարզել, եթե իհարկե «դուխ» ունեք եւ կաշկանդված չեք, թե 
ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում նման ծավալի շինարարությունը։
Արդյո՞ք այդ գույքի և ծախսերի աղբյուրները արտացոլված են պաշտոնյայի գույքի և եկամուտների հայտարարագրերում։
Վերջին հաշվով, հանրային պաշտոնը ենթադրում է ոչ միայն լիազորություններ, այլև թափանցիկության և հաշվետվողականության պարտավորություն։ 
Բացի այդ,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ  որ Աբովյանի համայնքապետարանում կոռուպցիոն բնույթի գործով արդեն իսկ իրականացվել են ձերբակալություններ, (հարուցված քր. գործերի շրջանակում)  արդյո՞ք քննության շրջանակում ուսումնասիրվում են նաև համայնքապետարանի այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ  կերած-խմած քաղաքապետ Էդուարդ Բաբայանի  հնարավոր դերակատարումները։ Այսինքն առանց Բաբայանի իմացության ու  վերջինիս «դաբրոյի» կարող էին նրա ենթակա «նազիր-վեզիրները»  մինչեւ ականջները խրված լինել  տարատեսակ կոռուպցիոն սխեմաների մեջ: 

Հ. Գ. Ինչպես նաեւ չմոռանաք պարզել, պարոնայք  իրավապահներ, թե. 
 Արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Աբովյանի փոխքաղաքապետ Դավիթ Զարոյանի գույքային դրությունը, եկամուտների և ծախսերի համապատասխանությունը օրենքով ներկայացված հայտարարագրերին: 
Արդյո՞ք ստուգվում է կառուցվող առանձնատան ֆինանսավորման աղբյուրը և դրա օրինական ծագումը։
Քննության ընթացքում արդյո՞ք պահանջվել և վերլուծվել են պաշտոնատար անձանց բանկային փոխանցումները, գույքային գործարքները և հնարավոր փոխկապակցված անձանց մասնակցությունը։
Արդյո՞ք գործով քննվում է հնարավոր կաշառքների («ատկատների») համակարգային մեխանիզմի գոյությունը, թե խոսքը վերաբերում է առանձին դրվագների։
Եւ վերջապես պատրաստվում եք արդյո՞ք կոռուպցիոն գործը բացահայտել ամբողջ ծավալով՝ անկախ պաշտոնից և զբաղեցրած դիրքից, թե պատասխանատվությունը սահմանափակվելու է միայն առանձին անձանցով, հատկապես երբ օրերս  ձերբակալված պաշտոնյաներից՝Աբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Արամ Վիրաբյանին չգիտես ինչու եւ ինչպես   արդեն «ռաստամոշկա» արեցին  դեպի հիվանդանոց՝թե բա վիրահատության անհրաժեշտություն է եղել: 

Այս առթիվ առանձին հետաքննություն իրականացնելու կարիք կա դեռ: 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի